Հայերեն


Խաղաղության անվան տակ պարտությունների շղթա

Քաղաքականություն

Վաշինգտոնում կնքված հուշագիրը պաշտոնական քարոզչության մեջ ներկայացվում է որպես պատմական հնարավորություն, խաղաղության նոր դարաշրջանի սկիզբ և Հայաստանի համար զարգացման ուղի։ Սակայն խորքային դիտարկումը ցույց է տալիս լրիվ այլ պատկեր։

Իրականում հարցը ոչ թե խաղաղության մասին է, այլ այն մասին, թե ով է վճարում այդ խաղաղության գինը և ում հաշվին է այն իրականացվում։

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձևավորված բառախաղը արդեն ինքնին բացահայտում է գործընթացի կեղծ էությունը։ Այն, ինչ Երևանում անվանվում է խաղաղության ուղի, Բաքվում նույնքան բացահայտ կոչվում է միջանցք։

Թվում է՝ տարբերությունն ընդամենը ձևակերպման մեջ է, սակայն իրականում հենց այդ տարբերության տակ է թաքնված խնդրի էությունը։ Մեկը փորձում է այն ներկայացնել որպես զարգացման և ապաշրջափակման նախագիծ, մյուսը՝ որպես տարածքային և քաղաքական պահանջների օրինականացում։ Իսկ դրանից հետո շրջանառության մեջ է դրվում նաև Արևմտյան Ադրբեջանի գաղափարը, որը վերջնականապես ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե խաղաղության, այլ երկարաժամկետ ճնշման և նոր պահանջների մասին է։

Այս ամենի ֆոնին իշխանությունները ներսում կառուցում են վերահսկման և վախի մթնոլորտ։ Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները և ազատ խոսքի սահմանափակումները դարձել են առօրյա երևույթ։

Արևմտյան գործընկերները ստիպված են ավելի հաճախ այցելել Հայաստան ոչ թե համագործակցության խորացման, այլ իրավիճակի վերահսկման և անհանգստություն հայտնելու համար։

Ժողովրդավարության մասին բարձրաձայն հայտարարությունների կողքին իրականում ձևավորվում է մի համակարգ, որը հակասում է հենց այդ արժեքներին։

Հատկապես վտանգավոր են եկեղեցու դեմ ուղղված հարձակումները, հոգևորականների, ոչ իշխանական համայնքապետերի, բարերարների, գործարարների և քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումները։ Այս գործընթացները բացահայտորեն խախտում են մարդու հիմնարար իրավունքները և վտանգի տակ են դնում Հայաստանի մասնակցությունը միջազգային ծրագրերին։

Երբ պետությունը ցույց է տալիս, որ պատրաստ է սեփական քաղաքացիներին դարձնել քաղաքական հաշվեհարդարի թիրախ, այն ինքն իրեն զրկում է վստահելի գործընկեր լինելու հնարավորությունից։

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի անհիմն կալանավորումը դարձավ այդ քաղաքականության ամենախոսուն օրինակներից մեկը։ Այն ուղերձ էր ոչ միայն հասարակությանը, այլ նաև ներդրումային միջավայրին։

Իշխանությունը փաստացի հայտարարեց, որ սեփական շահերից ելնելով կարող է անտեսել իրավական սահմանները և չկանգնել որևէ կարմիր գծի առաջ։

Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության քարոզչության ներքո հնչում են նաև առաջարկներ, որոնք ուղղակիորեն հարվածում են Հայաստանի անվտանգությանը։ Պարտադիր զինվորական ծառայության կրճատման գաղափարը առաջ է քաշվում այն պահին, երբ Ադրբեջանը շարունակաբար ամրապնդում է իր ռազմական ներուժը։ Սա ոչ թե խաղաղության քայլ է, այլ վտանգավոր միակողմանի զիջում, որը կարող է Հայաստանը թողնել առանց իր անվտանգության կարևորագույն հիմքերի։ Տպավորություն է ստեղծվում, որ հերթական պայմանն է իրականացվում արտաքին ճնշման ներքո։ Այս շղթայի տրամաբանական շարունակությունը սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարություններն են։

Ազգային ինքնության արդիականացման խոսույթը իրականում ծառայում է մեկ նպատակին՝ բավարարել Ադրբեջանի պահանջները և վերանայել հիմնարար դրույթները։ Սա արդեն ոչ թե քաղաքական որոշում է, այլ պետականության բովանդակության փոփոխության փորձ։

Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկման հետևանքները գնալով ավելի հստակ են դառնում։

Տուժում է Հայաստանի անվտանգությունը, ներքին կայունությունը, ժողովրդավարությունը և ազգային ինքնությունը։ Իսկ խաղաղությունը վերածվում է հասարակությանը զբաղեցնելու և իրական խնդիրները քողարկելու մեխանիզմի։

Այս գործընթացում հաղթողներ չկան, իսկ պարտվողը մեկ անուն ունի՝ Հայաստանը։

Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ» Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ» «Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ» Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ» Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ» Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»«Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՆիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըՍոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՆարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԳևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ ՂազինյանԵրկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը
Ամենադիտված