Հայերեն


«Կառավարության նիստում արած հայտարարությունը հերթական սուտն է, այս ամենը ծաղր է մեր թոշակառուների նկատմամբ». Հրայր Կամենդատյան

Քաղաքականություն

Երեկ Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ թոշակներին՝ թոշակների բարձրացումը պայմանավորելով ջեռուցման ծախսերի, թոշակառուների բնակարանների, դուռ-պատուհանների հետ, վերջում էլ եզրակացրեց՝ եթե նույնիսկ թոշակները 20.000 դրամով բարձրացնեն, մեկ է, խնդիրները չեն լուծվի։

«Ինձ մոտ շատ տպավորվել է բոլորովին վերջերս, նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած խոսակցությունը: Նա ասում էր, որ 50.000 և ավելի դրամ թոշակ է ստանում, որից 27.000-28.000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում: Ինքն ասում էր, որ Կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով։

Ես արձանագրեցի, որ եթե 20.000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27.000 դրամ, այլ 35.000 դրամ, բայց տունը, միևնույն է՝ չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է, որպեսզի հնարավոր լինի նրա բոլոր հայտարարությունները կոնցեպտուալ առումով գնահատել, պետք է հիմք ընդունել մեկ հայտարարություն, որով Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիան ու վերադարձը։

«Կառավարության նիստում արած հայտարությունն էլ հերթական սուտն ու կեղծիքն է, մոլորեցնող մի հայտարարություն, որը տնտեսական հիմք չունի։ Այս ամենը ծաղր է մեր թոշակառուների նկատմամբ»,- 168.am հետ զրույցում նշեց Հրայր Կամենդատյանը։

Նրա խոսքով, 502.000 քաղաքացի ստանում են, ենթադրենք, միջինացված թվով 50.000 դրամ թոշակ, Նիկոլ Փաշինյանն այս անձանց ասում էր, որ եթե 20.000 դրամով թոշակն ավելացնեն, ապա նրանց կոմունալ վճարները, օրինակ, 27.000 դրամի փոխարեն, կդառնա 35.000 դրամ։

«Այստեղ ևս Նիկոլ Փաշինյանը ստում էր, իր հայտարարությամբ վկայում է, որ 50.000 դրամ միջին թոշակ ստացող մարդը, մոտավորապես 400.000 հոգի, իր թոշակից 27.000-ը վճարում է ջեռուցման համար։ Այս դեպքում թոշակառուին մնում է 23.000 դրամ, դրանից հանենք 30 հատ մատնաքաշ, որ թոշակառուն ամեն օր գնում է (օրը մեկ հատ), 10.000 դրամ էլ դուրս եկավ, մնում է 13.000 դրամ։ Եթե այդ քաղաքացին տանից դուրս գա՝ մի կետից տրանսպորտով հասնի մեկ այլ կետ, 6000 էլ տրանսպորտի վրա է ծախսում։ Քաղաքացու մոտ թոշակից մնում է 7000 դրամ, որպեսզի մատնաքաշի հետ գոնե մածուն ուտի, պետք է գնի, գոնե 3 օրը մեկ մի մածուն։

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, երկրի ղեկավարը խոստովանում է, որ իր տված թոշակով թոշակառուն կարող է միայն ջեռուցման համար վճարել, այն էլ՝ տունը կիսատաքացնելով։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանում է, որ թոշակառուն փող չունի ապրելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը։

Տնտեսագետն անդրադարձավ նաև Արսեն Թորոսյանի այսօրվա ասուլիսում հնչեցրած հայտարարությանը, որ՝ «թոշակները բարձրացրել են, սակայն առձեռն չեն տալիս թոշակառուին, դրանով հոգում են նրանց առողջապահական հարցերը», շեշտելով՝ այսօր 502.000 քաղաքացի պարզապես սոված է քնում։ Այնինչ՝ Հայաստանը լինելով սոցիալական պետություն, պետք է լիներ մարդկանց համար։

«Կա սպառողական զամբյուղ, որի մեջ մտնում է պարենը, նաև արդյունաբերական ծագում ունեցող իրեր՝ շոր, մաքրող միջոցներ, այսինքն՝ մարդու կենսագործունեության համար նախատեսված ապրանքներ։ Սպառողական զամբյուղի համար նախատեսված ծախսը մոտ 80-82.000 դրամ է։ Կա նաև պարենային զամբյուղ, որը ներառում է բոլոր անհրաժեշտ այն պարենը, որը նախատեսված է մարդու համար և որը սահմանված է Առողջապահության համաշխարհային կազմակեպության տարբեր փաստաթղթերում, պարենային նվազագույն զամբյուղն էլ կազմում է 76.000 դրամ։ Այսինքն՝ ՀՀ-ում միջին թոշակը պարենային միջին զամբյուղից պակաս է առնվազն 26.000 դրամով։ Այս մարդկանց մատնել են սովամահության»,- ընդգծեց Հրայր Կամենդատյանը։

Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ» Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»«Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՆիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըՍոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՆարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԳևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ ՂազինյանԵրկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ ԿարապետյանըԱյնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի ՍարգսյանՎերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին. Նարեկ ԿարապետյանՄենք կա՛նք ու կլինե՛նք. Ավետիք ՉալաբյանԻնչպե՞ս է առաջացել կյանքը Երկրի վրա. նոր փորձերը հաստատում են «ՌՆԹ աշխարհի» հիպոթեզը
Ամենադիտված