Հայերեն


Խաղաղության պատրանքը ուժի լեզվի պայմաններում

Քաղաքականություն

Վաշինգտոնում ստորագրված հուշագիրը հայաստանյան իշխանական քարոզչության մեջ ներկայացվում է որպես դիվանագիտական հաջողություն, որպես խաղաղությանն ուղղված վճռական քայլ։ Սակայն փաստերի համադրումը, տարածաշրջանային զարգացումների սառնասիրտ վերլուծությունը և հենց Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր․ այդ գործընթացից իրականում տուժողը Հայաստանն է, իսկ շահառուները՝ Ադրբեջանն ու ԱՄՆ-ը՝ յուրաքանչյուրն իր հաշվարկներով։

Հունվարի 5-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեքժամանոց հարցազրույցը տեղական լրատվամիջոցներին դարձավ այդ պատրանքի հերթական բացահայտումը։ Տարին սկսելու այս ավանդական ձևաչափը Ալիևի համար միշտ եղել է ոչ թե հաշվետվություն, այլ քաղաքական ուղերձների հստակ փաթեթ։ Այս անգամ ևս հարցազրույցում համադրված էին խաղաղության մասին խոսքերը, ռազմականացման գովաբանությունը և բացահայտ զավթողական օրակարգը։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի գնահատմամբ՝ Բաքուն առաջիկայում փորձելու է առավել ակտիվ խաղարկել «խաղաղության քարտը», օգտագործելով Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած միակողմանի զիջումային քաղաքականությունը։ Սակայն այդ «խաղաղության» ֆոնին պետական մակարդակով շարունակվում է Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու ծրագիրը, որն արդեն վաղուց անցել է քարոզչական հարթությունը և վերածվել համակարգված ռազմաքաղաքական ռազմավարության։

Ալիևը հայտարարում է, թե պատերազմ չի ցանկանում, բայց նույն հարցազրույցում մանրամասն խոսում է ռազմականացման կարևորության մասին, գովաբանում պատերազմը, Հայաստանին ներկայացնում որպես «ցեղասպան պետություն» և փորձում «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել որպես արդեն կայացած փաստ։ Սա ոչ թե խաղաղության, այլ ճնշման լեզու է։ Նրա ուղերձը պարզ է․ եթե Հայաստանը չընդունի պարտադրվող պայմանները, սահմանները կմնան փակ, իսկ իրական ապաշրջափակում երբեք չի լինի։ Ալիևը միաժամանակ փորձում է Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի դաշնակից, որը օգնում է խուսափել պատժամիջոցներից, մինչդեռ իրականում հենց Ադրբեջանն է տարիներ շարունակ զբաղվել նման գործարքներով, ինչի մասին եվրոպական մայրաքաղաքներում շատ լավ տեղեկացված են։ Հատկանշական է նաև, որ նա խուսափում է հստակ պատասխան տալ օկուպացված Արցախի ադրբեջանցիներով բնակեցնելու հարցին՝ անուղղակիորեն ընդունելով, որ այդ ուղղությամբ լուրջ խնդիրներ ունի։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի դիտարկումները ևս ամբողջացնում են պատկերը։ Նրա խոսքով՝ այն երկրի ղեկավարի հետ, որը բացեիբաց հայտարարում է, թե միջազգային իրավունք գոյություն չունի և գործում է միայն ուժի իրավունքը, խաղաղության մասին խոսելը լավագույն դեպքում ինքնախաբեություն է։ Այս պայմաններում սահմանին հարաբերական հրադադարը ոչ թե խաղաղության արդյունք է, այլ Հայաստանի կողմից իրականացվող կամավոր միակողմանի զիջումների հետևանք։ Հայաստանը կրճատում է ռազմական բյուջեն, հրաժարվում պաշտպանական մտածողությունից նույնիսկ մշակութային մակարդակում, մինչդեռ Ադրբեջանը մեծացնում է ռազմական ֆինանսավորումը և պետականորեն քարոզում «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը։ Այս հակադրության մեջ խաղաղության մասին խոսելը ոչ միայն միամտություն է, այլ նաև վտանգավոր քաղաքական սխալ։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատականները վերջնականապես փշրում են իշխանությունների տարածած այն թեզը, թե հենց իրենց վարած դիվանագիտության շնորհիվ է Հայաստանը մոտեցել խաղաղությանը։ Նրա հիշեցմամբ՝ Թրամփի հայտարարությունը, ըստ որի նա ճնշում է գործադրել հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման համար, գրեթե աննկատ մնաց, մինչդեռ դրա բովանդակությունը վճռորոշ է։ Այդ ճնշումը վերաբերում էր բացառապես Ադրբեջանին, քանի որ Հայաստանը մինչ այդ էլ գտնվում էր ճնշված վիճակում և պատրաստ էր գնալ նոր զիջումների։ Այսինքն՝ Բաքվի որոշակի փոփոխությունը ոչ թե Երևանի դիվանագիտական հաղթանակի, այլ Վաշինգտոնի շահերից բխող հաշվարկի արդյունք է։ Ամերիկյան քաղաքականությունը գործել է սեփական ռազմավարական տրամաբանության շրջանակում, և այդ գործընթացում Հայաստանը սուբյեկտ չի եղել, այլ օբյեկտ։

Իրավիճակի հարաբերական կայունացումը չի նշանակում, որ Ադրբեջանը դադարել է Հայաստանը դիտարկել որպես թշնամի պետություն։ Պաշտոնական խոսույթը, ռազմական պատրաստությունները և երկարաժամկետ գաղափարական ծրագրերը վկայում են հակառակը։ Այս պայմաններում Վաշինգտոնում ստորագրված հուշագիրը չի նվազեցնում վտանգները, այլ ընդամենը ժամանակ է տալիս Ադրբեջանին՝ իր ծրագրերը ավելի հանգիստ և հաշվարկված առաջ տանելու համար։

Թրամփի գծած ուղին և դրա արդյունքում ձևավորված խաղաղությունը դեռևս պատրանք են։ Ուժի իրավունքը որպես տարածաշրջանային խաղի հիմնական կանոն ընդունող Ադրբեջանի հետ ցանկացած համաձայնություն, որը չի հիմնվում իրական հավասարակշռության և ուժային զսպման վրա, դատապարտված է ժամանակավոր լինելու։ Իսկ պատրանքների վրա կառուցված քաղաքականությունը վաղ թե ուշ բախվելու է իրականության կոշտ պատին՝ արդեն շատ ավելի բարձր գնի պայմաններում։

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութ
Ամենադիտված