Հայերեն


Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սև, խիտ ու ծանր ամպերը, որոնք տարիներ շարունակ կուտակվում էին Հայ առաքելական եկեղեցու անխորտակ Լեռան ստորոտում ու հավատավոր ժողովրդի կամքով ցրվում՝ չնչին վնասներ թողնելով իրենց ետևից, այս անգամ բարձրացել են վեր։ Այլևս ոչ թե ստորոտում են, այլ հասել են լանջերին։ Գագաթները դեռ մաքուր են, բայց վտանգավոր միտումը տեսանելի է անգամ կույրին. նպատակը գագաթն է։

Եկեղեցու դեմ իշխանության կողմից ծրագրված ու հիստերիկ եռանդով իրականացվող պատերազմը մտել է նոր՝ ծայրահեղ վտանգավոր փուլ։ Սա այլևս խոսքերի փոխհրաձգություն չէ։ Սա բաց, համառ ու համակարգված հարձակում է՝ անորոշ ելքով, բայց կանխատեսելի մտադրությամբ։

Ասպատակողների խառնամբոխը ամիսներ շարունակ պաշարել է Սրբությունը՝ հասցնելով ոչ քիչ հարվածներ, բացելով ճաքեր, հավաքելով մի բուռ տիրադավների ու անդուլ սեղմելով պաշարման օղակը։ Չես կարող չզարմանալ այդ ամենի գլխավոր «հրամանատարի» անօրինակ եռանդի վրա. եթե այդ դիվային էներգիան ուղղված լիներ երկրի պաշտպանությանը, տնտեսությանը կամ գոնե օրենքների պահպանմանը, գուցե այսօր այլ իրականության մեջ ապրեինք։

Բայց նա այլ ճանապարհ է ընտրել։

Գոնե կարդար Սահմանադրության 17-րդ հոդվածը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից»։ Սա հռչակագիր չէ, սա պարտադիր կատարման ենթակա սահմանադրական նորմ է։ Իսկ նորմը պարզ է՝ պետությունը Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի։ Թե՞ իսկապես մտածում եք, որ նա դա չգիտի։ Իհարկե գիտի։ Պարզապես որոշել է, որ Սահմանադրությունն իր ֆեյսբուքյան էջի չափ ուժ ունի։

Եվ, ահա, հերթական «արարումը». ուղիղ եթերում նա հայտարարում է, թե մասնակցելու է Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվող պատարագին՝ թեմի արդեն պաշտոնանկ արված առաջնորդի հետ։ Սա ոչ թե հավատքի դրսևորում է, այլ բացահայտ քաղաքական սադրանք՝ ուղղված Կաթողիկոսի արդար և օրինական որոշման դեմ։

Որոշումը հստակ է. Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից՝ լիազորությունների չարաշահման ու ճնշումների համար։ Նշանակվել է նոր տեղապահ։

Բայց դա «ձեռք չի տալիս» նրան, ով մշտապես պարտվում է, բայց երբեք իրեն պարտված չի ճանաչում։ Լուրն ստանալուց անմիջապես հետո նա հրապարակային «չեղարկում» է Հայրապետական տնօրինությունը՝ ինքնակամ որոշելով, որ այն ուժ չունի։ Նույն տրամաբանությամբ վաղը կարող է որոշել, որ ջուրը չթրջի, իսկ երկինքը այլևս կապույտ չլինի։

Ժողովուրդն, իհարկե, չկարողացավ չերգիծել. «Սա նույնն է, ինչ Կաթողիկոսը հայտարարի, թե Փաշինյանը վարչապետ չէ, և նրա ազատած պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել»։

Բայց խնդիրը ծիծաղելիից անդին է։ Սա արդեն քաղաքական հայտարարություն չէ։ Սա պետական լիազորությունների բացահայտ ոտնահարում է։ Սա իշխանության բռնազավթում է՝ ուղղված Եկեղեցու դեմ։

Տեսանելի է՝ նա գնում է «վաբանկ»։ Տեսնում է աշխարհի քաոսը, պատերազմների թոհուբոհը, ուժի իրավունքի քարոզը և, երևի, մտածում է՝ եթե աշխարհում բարոյական օրենքներ չեն գործում, ինչո՞ւ պիտի գործեն իր ղեկավարած երկրում։

Բայց ճշմարտությունը պարզ է. խնդիրը Եկեղեցու «բարենորոգումը» չէ։ Խնդիրը Եկեղեցու՝ որպես հասարակական ու բարոյական հակակշռի վերացումն է։ Ոչ թե հավատքի մաքրում, այլ հեղինակության արժեզրկում։ Ոչ թե բարոյականություն, այլ վերահսկողություն։

Պառակտված Եկեղեցին չի կարող լինել ժողովրդի հենասյունը։ Դա է նպատակը։

Եվ այստեղ մարդու սիրտը այլևս չի ցավում։ Այն պայթում է։ Պայթում է՝ տեսնելով, թե ինչպես է մի մարդ, սեփական խեղկատակ իրականության մեջ փակված, փորձում ղեկավարել մի երկիր, որի արժեքների համար հազարավոր սերունդներ են կյանք տվել, իսկ նա դրանք փոխարինում է «լայքերի» հաշվիչով։

Բայց Եկեղեցին կանգնած է։ Ինչպես լեռը։

Իսկ քպականները կարող են, որքան ուզում են, փորձել հոսանքին հակառակ լողալ՝ վստահ լինելով, որ չեն թրջվի։ Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել։

Եկեղեցու կողքին կանգնելու հարցում ընտրություն չկա։ Այն, ինչ հազարամյակներով է կառուցվել, «լայքերով» չի քանդվում։

Հայոց Եկեղեցին ամուր լեռ է։

Իսկ «վարչապետները» գալիս ու գնում են՝ ջուր կուլ տալով հոսանքին հակառակ լողալու ճանապարհին։

ԳԱԳԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըՆոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
Ամենադիտված