Հայերեն

Բրատիսլավայից հնչած պահանջը․ միջազգային արձագանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներին

Քաղաքականություն

Ներկայիս իշխանության քայլերը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, ըստ միջազգային շրջանակների գնահատականների, անցել են ներքին քաղաքական դաշտի սահմանները և դարձել են միջազգային քննարկման առարկա։ Այդ համատեքստում Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու և քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը, որը նպատակ ուներ ձևակերպել համատեղ դիրքորոշում և ներկայացնել հստակ պահանջներ։

Բրատիսլավայում կայացած նիստին մասնակցած գործիչներն ու հոգևոր ներկայացուցիչները հայտարարեցին, որ Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ իրականացվող գործողությունները դիտարկվում են որպես աննախադեպ ճնշումներ։ Նիստի ընթացքում հնչեց պահանջ՝ անհապաղ ազատ արձակել ազատազրկված արքեպիսկոպոսներին և դադարեցնել եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները։ Կոմիտեի նախագահ, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Վիեննայի Ակումբի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարեց, որ միջազգային հանրությանը ուղղված կոչը միտված է դիվանագիտական ճնշում գործադրել Հայաստանի կառավարության վրա՝ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա Գերագույն Առաջնորդի դեմ սկսված արշավը կասեցնելու համար։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն եկեղեցու, այլև հավատքի ազատության պաշտպանության մասին է։ Միջազգային իրավական ուղղությունը ներկայացնելով՝ հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը ներկայացրեց հինգ քայլից բաղկացած ռազմավարություն։ Այն ներառում է համագործակցության ակտիվացում ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի հետ, պետությունների ղեկավարներին ուղղակի դիմումներ, մասնակցություն միջազգային գագաթնաժողովներին, դատական գործընթացների մեկնարկ և Վատիկանից հոգևոր աջակցության հայց՝ որպես աշխարհի ամենահին քրիստոնեական կենտրոններից մեկի։ Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Հովհաննեսը ընդգծեց, որ եկեղեցին Գարեգին Բ կաթողիկոսի առաջնորդությամբ գործում է բացառապես իր կանոնակարգերի և լիազորությունների շրջանակում՝ այդ դիրքորոշումը հետևողականորեն ներկայացնելով թե ռուս հանրությանը, թե սփյուռքահայությանը։ Պատմական համեմատություն անցկացրեց Սլովակիայի նախկին վարչապետ, Վիեննայի Ակումբի համանախագահ Յան Չարնոգուրսկին՝ հիշեցնելով, որ 1988 թվականին Բրատիսլավայում տեղի ունեցած մոմավառությունը դարձավ կրոնի և քաղաքացիական ազատությունների պաշտպանության խորհրդանիշ։ Նրա գնահատմամբ՝ այսօր իրավիճակը կրկին նման փորձության առաջ է կանգնեցրել քրիստոնեական արժեքները։

Միջազգային աջակցության մասին խոսեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ Գվիդո Լոմբարդին՝ հայտնելով, որ աջակցում է Կոմիտեի բոլոր առաջարկներին և պատրաստ է դրանք առաջ մղել Միացյալ Նահանգներում, այդ թվում Վաշինգտոնում նախատեսվող միջկրոնական համաժողովի շրջանակում։

Նիստի ընթացքում հիշեցվեց, որ Կոմիտեն ստեղծվել է 2025 թվականի նոյեմբերի 18-ին՝ ի պատասխան Հայաստանի կառավարության քայլերի, որոնք մասնակիցների գնահատմամբ նպաստում են հասարակական պառակտմանը։ Նրանք նաև ընդգծեցին, որ 2026 թվականին լրանում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1725 տարին, ինչը Հայ Առաքելական Եկեղեցուն դարձնում է բացառիկ պատմական հաստատություն՝ այսօր կանգնած գոյաբանական մարտահրավերի առաջ։ 

Բրատիսլավայում հնչած հայտարարությունները ցույց տվեցին, որ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացումները այլևս դիտարկվում են ոչ միայն որպես Հայաստանի ներքին խնդիր, այլ որպես հավատքի և ինքնության պաշտպանության հարց համաշխարհային քրիստոնեական համայնքի համար։ Եկեղեցին շարունակում է մնալ աշխարհի հայերի հոգևոր և կազմակերպչական հիմնական կապը, և նրա շուրջ ձևավորվող միջազգային համերաշխությունը վկայում է, որ այդ կապի խաթարումը լայն արձագանք է գտնում տարբեր երկրներում։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված