Հայերեն


Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի էներգետիկ շուկայում վերջին զարգացումները, հատկապես հեղուկ գազի գների կտրուկ և անկանխատեսելի տատանումները, բացահայտում են համակարգային խնդիրներ, որոնք տարիներ շարունակ մնացել են երկրորդ պլանում՝ փոխարինվելով իրավիճակային լուծումներով և քաղաքական հայտարարություններով։

Թեև ՀՀ իշխանությունները պարբերաբար խոսում են էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացիայի, նոր ուղիների և հնարավորությունների մասին, իրականում շուկայի արձագանքը յուրաքանչյուր արտաքին կամ ներքին ցնցման նկատմամբ ցույց է տալիս, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը շարունակում է մնալ խոցելի, իսկ այդ խոցելիության գինը վճարում է առաջին հերթին հասարակ սպառողը։

Ադրբեջանից ներմուծվող բենզինի թեման վերջին շրջանում առաջ բերեց տեղեկատվական և քաղաքական մեծ աղմուկ՝ ներկայացվելով որպես դիվերսիֆիկացիայի օրինակ և շուկայի մրցակցության ընդլայնման քայլ։ Սակայն այդ աժիոտաժի ֆոնին գրեթե աննկատ մնացին ավելի խորքային խնդիրները, որոնք վերաբերում են ոչ թե մեկ մատակարարի կամ մեկ ուղղության փոփոխությանը, այլ ամբողջ էներգետիկ համակարգի դիմադրողականությանը։

Հեղուկ գազի շուկայում արձանագրված զարգացումներն այդ ամենի ամենախոսուն օրինակներից են։ Երբ գինը շատ կարճ ժամանակահատվածում 170-200 դրամից որոշ լցակայաններում հասնում է 270-300 դրամի մեկ լիտրի համար, դա այլևս հնարավոր չէ բացատրել միայն շուկայական բնական տատանումներով կամ արտաքին գործոններով։ Սա արդեն առնվազն համակարգային ձախողման դրսևորում է, որտեղ շուկան չունի բավարար անվտանգության բարձիկներ, իսկ պետությունը չունի գործուն մեխանիզմներ գների կտրուկ ցնցումները մեղմելու համար։ Թեպետ կան փորձագետներ, որոնց կարծիքով, այստեղ խոսքը միայն ձախողման մասին չէ՝ այն ասպեկտով, որ Հայաստանում հեղուկ գազ ներկրող-վաճառողները կարող են իրականացրած լինել համաձայնեցված գնի բարձրացում, որը օրական իրենց ապահովում է ավելի քան 500 միլիոն դրամ հավել յալ եկամուտ։

Սա դասական իրավիճակ է, երբ սահմանափակ մատակարարումների կամ դրանց մասին շրջանառվող տեղեկությունների պայմաններում շուկան արագ անցնում է դեֆիցիտի հոգեբանական ռեժիմի, ինչն անմիջապես օգտագործվում է գների բարձրացման և որոշ տնտեսվարողների (կամ, ինչպես փորձագետներն են նշում, գուցե բոլորի) կողմից իրավիճակից օգտվելու նպատակով։

Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է Վերին Լարսի անցակետի փակումն ու եղանակային խոչընդոտները, որոնք իբր երկարացնում են ներմուծման ժամկետները 10-ից մինչև 20 օր։ Բացի այդ, մատնանշվում են Իրանից ներմուծվող գազի հետ կապված խնդիրները, որոնք կազմում են մոտ 15–20 տոկոս և պայմանավորված են այդ երկրում առկա ճգնաժամային իրավիճակով։ Բայց նախ՝ գները բարձրացել են Լարսի անցակետի փակման հենց հաջորդ օրը, այսինքն՝ թանկացել է պահուստավորված, առկա գազը, ինչն ինքնին կասկածելի է:

Մյուս կողմից՝ հենց այդ կարգի պատճառաբանությունների կրկնվող բնույթն է, որ վկայում է ոչ թե օբյեկտիվ անխուսափելիության, այլ կառավարման և ռազմավարական պլանավորման բացակայության, ինչպես նաև տնտեսվարողների կողմից գնի բարձրացման հնարավոր համաձայնեցվածության մասին։ Ի վերջո, Վերին Լարսն առաջին անգամ չէ, որ փակվում է, Իրանի հետ կապված ռիսկերը նույնպես երկար տարիներ հայտնի են, իսկ նավթի գների տատանումները գլոբալ շուկայի մշտական բաղադրիչ են։ Եթե յուրաքանչյուր նման գործոն կարող է կարճ ժամանակում շուկան գցել խուճապի և գնային պայթյունի մեջ, ապա դա նշանակում է, որ համակարգը կառուցված չէ ռիսկերի դիմակայման տրամաբանությամբ։

Վերադառնալով տնտեսվարողների պահվածքին՝ նշենք, որ նման իրավիճակում առավել մտահոգիչ է այն, որ էներգակիրներ ներմուծող տնտեսվարողները, օգտվելով վերահսկողության և հակակշիռների թուլությունից, հաճախ այդպիսի հանգամանքները վերածում են շահույթի առավելագույնացման գործիքի։ Գների կտրուկ բարձրացումը, արհեստական պակասուրդի տպավորության ստեղծումը և տեղեկատվական անորոշությունը դառնում են շուկայի վարքագծի սովորական տարրեր։ Արդյունքում տուժում է ոչ միայն վերջնական սպառողը, այլև տնտեսության ամբողջական կանխատեսելիությունը, քանի որ հեղուկ գազը Հայաստանում լայնորեն օգտագործվում է ոչ միայն տրանսպորտում, այլև փոքր բիզնեսում, ծառայությունների ոլորտում և որոշ դեպքերում նաև արտադրական գործընթացներում։ Այստեղ է, որ պետության դերակատարումը պետք է դուրս գա իրավիճակային արձագանքների շրջանակից և անցնի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության բարձիկների ստեղծման քաղաքականությանը, եթե, իհարկե, բացառում ենք նման «համաձայնության» առումով շահագրգռվածությունը։

Հեղուկ գազը կարող է այս ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկը դառնալ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ խոշոր և զարգացած տնտեսությունները, բախվելով էներգետիկ շոկերի, ընտրում են ոչ թե շուկան ամբողջությամբ ազատ թողնելու, այլ ռազմավարական պաշարների կուտակման և ճկուն կառավարման ուղին: Հայաստանի համար նման մոտեցումը ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ է։ Ադրբեջանական բենզինի շուրջ աժիոտաժ ստեղծելու փոխարեն, որը ավելի շատ քաղաքական և տեղեկատվական բնույթ ունի, կարելի է կենտրոնանալ իրական էներգետիկ կայունություն ապահովող քայլերի վրա։

ԵԱՏՄ ընդհանուր շուկայի շրջանակում Հայաստանն ունի հնարավորություն մեծ քանակությամբ հեղուկ գազ ներմուծելու Ռուսաստանից հատկապես այն ժամանակահատվածներում, երբ գները համեմատաբար ցածր են։ Այդ գազը կարող է ամբարվել հատուկ ստեղծված կամ արդիականացված տերմինալներում և օգտագործվել շուկայում սղության կամ գների կտրուկ աճի դեպքում՝ ապահովելով գնային կանխատեսելիություն և մեղմելով սպառողների վրա ճնշումը։ Նման մեխանիզմը թույլ կտա ոչ միայն զսպել գների արհեստական տատանումները, այլև սահմանափակել մենաշնորհային կամ օլիգոպոլ վարքագիծը շուկայում։

Բացի այդ, հեղուկ գազի էներգետիկ ներուժը կարող է ավելի լայն կիրառություն գտնել արդյունաբերական և արտադրական ոլորտներում, ինչը կնվազեցնի կախվածությունը այլ էներգակիրներից և կբարձրացնի տնտեսության ճկունությունը արտաքին շոկերի նկատմամբ։ Սա պահանջում է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացում, այլև կարգավորող և հարկային քաղաքականության վերանայում, որպեսզի հեղուկ գազի օգտագործումը դառնա տնտեսական տեսանկյունից առավել մրցունակ և կանխատեսելի։ Կրկնում ենք՝ եթե, իհարկե, նման ցանկություն կա...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՑավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Առեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետք Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար. Սերգեյ Կոպիրկին Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կբարձրանա Առանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ ԱրզումանյանՀանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում. Նաիրի ՍարգսյանՄեր երկրում մեղքն է լեգալիզացվում, 1 մլն դոլլար կաշառքի լեգալիզացումն ինչ է, որ չանեն. Արշակ ԿարապետյանԵթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես ԾառուկյանՓաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում Փաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում Ավստրալիան շարունակում է զարմացնել աշխարհին իր էներգետիկ թռիչքով Կյանքից հեռացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը Բանակը չի պարտվել, կունենանք նոր հաղթանակներ․ Գրիգոր Գրիգորյան «Պարգև «եղբայրության ամրապնդման համար», թե՞ «ցեղասպանության համար քարտ-բլանշ»․ հասարակությունը պահանջում է չեղարկել Ալիևին և Փաշինյանին Zayed Award մրցանակի շնորհումը» Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց. Վահե Հովհաննիսյան «Նախագահ Քոչարյանը Միքայել սրբազանի կողմից գրված որևէ նամակ երբևէ չի ստացել»․ Բագրատ Միկոյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Չեմ բացառում, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների նախաշեմին երեկ ցմահ «դատապարտված» մեր պատանդներից մեկ կամ երկու հոգու ազատ արձակեն. քաղաքագետ Ինչպես Բաքվի դատարանի որոշումն է քաղաքական, այնպես էլ այնտեղի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք․ Տիգրան Աբրահամյան ԶՊՄԿ-ում աշխատանքային գործունեություն ծավալած բազմաթիվ գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է Վահրամ ԳաբրիելյանըԱդրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու. Մենուա ՍողոմոնյանԹոշակները հիսուն տոկոսով բարձրացնելու մեր հանրագրի հիմքում հետազոտական, մասնագիտական, ֆինանսատնտեսագիտական վերլուծությունն է. Հ. ԿամենդատյանՄեծ ցավով տեղեկացանք, որ Բաքվում պահվող հայ պատանդները բռնապետ Ալիևի հրամանով դատապարվել են ցմահ և երկար տարիների ազատազրկման. Ա. Չալաբյան«Մեր ձևով»․ տնտեսական իրատեսական ծրագիր՝ փոքր բիզնեսից մինչև համազգային զարգացում
Ամենադիտված