Հայերեն


«Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդին

Քաղաքականություն

Վերջին օրերին իշխող քաղաքական ուժի անհանգստությունը դժվար է չնկատել։ Պատճառը մեկն է՝ «Մեր Ձևով» շարժման ակտիվացումը և դրա շուրջ ձևավորվող հանրային հետաքրքրությունը։ Հունվարի 20-ին Երևանում կայացած գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո իշխանական թիմը ամբողջ կազմով լծվել է այնտեղ հնչած մտքերի քննադատությանը՝ փորձելով կասկածի տակ դնել ներկայացված տեսլականը։


Շնորհանդեսին մասնակցում էին տնտեսագետներ և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ։ Ներկայացված ծրագիրը միտված էր Հայաստանի տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և արտագաղթի խորքային պատճառների վերացմանը։ Ըստ մասնագետների՝ խոսքը ոչ թե հերթական հայտարարությունների, այլ համակարգային մոտեցման մասին էր, որը շեշտադրում էր արդյունաբերության զարգացումը և արտահանմանը միտված ոլորտների խթանումը։


Ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ նոր աշխատատեղերի ստեղծումը, ակնհայտորեն հանգիստ չի տալիս գործող իշխանությանը։ «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը վերաարդյունաբերականացման միջոցով կարող է ստեղծել մինչև երեք հարյուր հազար նոր աշխատատեղ։ Նրա խոսքով՝ այսօր երկիրը հիմնականում ապրում է վարկերի, արտերկրից փոխանցումների և մասամբ ծառայությունների հաշվին, մինչդեռ կայուն զարգացման համար անհրաժեշտ են արդյունաբերություն և իրական արտադրություն։ Նա նշել է, որ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ յոթ միլիարդ դոլարի ապրանք, իսկ արտահանման և ներմուծման տարբերությունը կազմում է շուրջ չորս միլիարդ դոլար, ինչը խոսում է տնտեսության կառուցվածքային խոցելիության մասին։


Այս հայտարարություններին արձագանքել են նաև շարժման անդամները։ Ռուբեն Մխիթարյանը սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում նշել է, որ երեք հարյուր հազար աշխատատեղ ստեղծելու մասին խոստումները նյարդայնացնում են իշխանության ներկայացուցիչներին։ Նրա խոսքով՝ եթե իշխանությունները հպարտանում են իրենց ստեղծած աշխատատեղերով, ապա պետք է պատասխան տան, թե ինչու է աղքատության մակարդակը, հատկապես Շիրակի մարզում, հասնում շուրջ քառասուն տոկոսի, ինչու մարդիկ դժվարությամբ են վճարում կոմունալ ծախսերը և չեն կարողանում ապահովել արժանապատիվ կյանք։ Նա ընդգծել է, որ գործող իշխանության հաշվետվություններում նշված աշխատատեղերը հաճախ գոյություն ունեն միայն թղթի վրա, մինչդեռ շարժումը նպատակ ունի իրական փոփոխությունների։


Հունվարի 22-ին Նարեկ Կարապետյանը հրապարակմամբ նշել է, որ երեք օրում պետական բյուջե կփոխանցվի շուրջ մեկ միլիարդ դրամ հարկ, իսկ այդ ամսվա ընթացքում շուրջ քսան հազար թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։ Նա հույս է հայտնել, որ այդ միջոցները չեն ուղղվի պարգևավճարների, այլ կծառայեն հանրային իրական կարիքներին։


Հիշեցնենք, որ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր Ձևով» շարժումը գրանցվել է որպես քաղաքական ուժ և հանդես է գալու «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Նորաստեղծ քաղաքական ուժը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի հստակ օրակարգ և Հայաստանի զարգացման իր տեսլականը։


Ակնհայտ է, որ իշխանության սուր արձագանքը պայմանավորված չէ միայն քննադատությամբ։ Այն ավելի շուտ վկայում է քաղաքական նոր ուժի նկատմամբ վախի մասին, որը խոսում է տնտեսության, աշխատատեղերի և սոցիալական արդարության մասին ոչ թե կարգախոսներով, այլ թվերով և պատասխանատվությամբ։ «Մեր Ձևով» շարժման շուրջ ձևավորվող գործընթացները ցույց են տալիս, որ հասարակության մի զգալի հատված սպասում է այլընտրանքի, որը կարող է խոստումներից անցնել գործի և ձևավորել իսկապես ուժեղ Հայաստան։

Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված