Հայերեն


Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետի կեցավայրում պաշտոնապես սկիզբ առած «Եկեղեցու բարենորոգում» անվամբ, իմ դիտարկմամբ, կրոնա-քաղաքական աղանդը շատ ծանր է տանում այն փաստը, որ 2026 թվականի փետրվարի 16-19 -ին Ավստրիայում տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողովը։

Հայրապետական այս որոշման կանոնական լինելու մասին շարունակվում են հանգամանալից պարզաբանումները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, սակայն հաստատուն քայլերով հերձվածի վերածվող վերոնշյալ աղանդի առաջնորդի համար, կարծես, այդ պարզաբանումները ընդունելի չեն, և, ամենայն հավանականությամբ, հենց նա է ուղղորդում իր թակարդում հայտնված սրբազան հայրերին, որպեսզի կոչ անեն Մայր Աթոռին` չեղարկել Ավստրիայում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովի Հայրապետական որոշումը կամ խոսեն դրա ոչ կանոնական լինելու մասին, այլապես սրբազան հայրերը շատ լավ գիտեն, որ ամեն ինչ եկեղեցական օրենքների շրջանակներում է արված։ Հետևաբար, փորձեմ մի փոքրիկ պարզաբանում ևս կատարեմ։ Եթե նույնիսկ համարենք, որ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողով գումարելը ինչ-որ խնդիրներ ունի կանոնականության հետ, ապա ի գիտություն պետք է ունենանք նաև, որ Եկեղեցում գործում է նաև «Հարկ լուծանէ զօրէնս» չգրված օրենքը։ Տվյալ դեպքում այս օրենքի կիրառման անհրաժեշտությունը անմիջականորեն կապված է ժողովականների անվտանգության հետ, որը երաշխավորված չէ Հայաստանի ներքաղաքական ու ներհասարակական առկա ֆորսմաժորային իրավիճակի պայմաններում։ Նման ժողովներ ընդունող պետությունը իր վրա պետք է վերցնի ժողովականների անվտանգության հարցը։ Պետությունը պետք է ապահովի ժողովի անխոչընդոտ ընթացքը և զերծ մնա ժողովի որոշումների վրա ազդելու նպատակով անօրինական միջամտություններից։ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները պատրա՞ստ են նման երեշխիքներ տալ։ Իհարկե՝ ոչ։ Իսկ եթե անգամ նման երաշխիքների մասին խոսեն, ապա ո՞վ կհավատա նրանց խոսքերին այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը ինքն է փաստում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հոգևորականների հետ «հակահետախուզական աշխատանքներ» կատարելու մասին։ Ակնհայտ է, որ այն, ինչ անում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից, ինչը, թերևս, որոշ շրջանակների մոտ մտավախություններ է առաջացնում։ Եպիսկոպոսաց ժողովը, կարելի ասել, փոքր Ազգային – Եկեղեցական ժողով է։ Ազգային – Եկեղեցական ժողովներում քննարկվող եկեղեցական հարցերում աշխարհիկ պատգամավորները իրենց թեմի առաջնորդների հետ հիմնականում համամիտ են լինում, եթե, անշուշտ, առաջնորդը իր Գերաշնորհությունը չի փոխարինել ապաշնորհությամբ, երախտագիտությունը՝ ապերախտությամբ։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՑավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Առեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետք Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար. Սերգեյ Կոպիրկին Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կբարձրանա Առանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ ԱրզումանյանՀանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում. Նաիրի ՍարգսյանՄեր երկրում մեղքն է լեգալիզացվում, 1 մլն դոլլար կաշառքի լեգալիզացումն ինչ է, որ չանեն. Արշակ ԿարապետյանԵթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես ԾառուկյանՓաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում Փաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում Ավստրալիան շարունակում է զարմացնել աշխարհին իր էներգետիկ թռիչքով Կյանքից հեռացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը Բանակը չի պարտվել, կունենանք նոր հաղթանակներ․ Գրիգոր Գրիգորյան «Պարգև «եղբայրության ամրապնդման համար», թե՞ «ցեղասպանության համար քարտ-բլանշ»․ հասարակությունը պահանջում է չեղարկել Ալիևին և Փաշինյանին Zayed Award մրցանակի շնորհումը» Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց. Վահե Հովհաննիսյան «Նախագահ Քոչարյանը Միքայել սրբազանի կողմից գրված որևէ նամակ երբևէ չի ստացել»․ Բագրատ Միկոյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Չեմ բացառում, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների նախաշեմին երեկ ցմահ «դատապարտված» մեր պատանդներից մեկ կամ երկու հոգու ազատ արձակեն. քաղաքագետ Ինչպես Բաքվի դատարանի որոշումն է քաղաքական, այնպես էլ այնտեղի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք․ Տիգրան Աբրահամյան ԶՊՄԿ-ում աշխատանքային գործունեություն ծավալած բազմաթիվ գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է Վահրամ ԳաբրիելյանըԱդրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու. Մենուա ՍողոմոնյանԹոշակները հիսուն տոկոսով բարձրացնելու մեր հանրագրի հիմքում հետազոտական, մասնագիտական, ֆինանսատնտեսագիտական վերլուծությունն է. Հ. Կամենդատյան
Ամենադիտված