Հայերեն


Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի․ Գագիկ Ծառուկյան

Քաղաքականություն
Ներքին համերաշխություն

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է։ Ասում եմ պարզ, առանց ձևականությունների. մեր հանրության այսօրվա վիճակը, մեր երկրում տիրող անթույլատրելի մթնոլորտը մեզ բերելու են նոր խնդիրներ, նոր կորուստներ և թույլ չեն տալու հասնել որևէ դրական արդյունքի։

Ես շրջելու եմ ամբողջ Հայաստանով ու բաց, անկեղծորեն խոսեմ մարդկանց հետ առաջին հերթին հենց սրա շուրջ, փորձելու եմ այս գաղափարի կարևորությունը հասցնել բոլորին։

Հայաստանի վերականգնումը, ազգային վերածնունդը սկսվելու են այն պահից, երբ մենք անենք առաջին կարևորագույն քայլը՝ գնանք ներքին համերաշխության։

Կյանքի բոլոր ոլորտներում՝ կենցաղից մինչև քաղաքականություն, մեզ պետք են համակեցության նոր կանոններ։ Ամեն ինչ սկսվում է պարզ քայլերից։

Մենք պետք է սկսենք իրար լսել, իրար հարգել, պատրաստ լինել թե´ ներելու, թե´ ներողություն խնդրելու։

Զիջելն ամոթ չէ, զիջելը վստահության և ինքնահարգանքի նշան է։

Ինձ խոր մտահոգություն է պատճառում այն ագրեսիան, որ կա մեր մեջ։

Մենք սկսել ենք իրար թշնամու պես վերաբերվել։ Տարօրինակ բան է. թշնամու հետ սկսել ենք հաշտեցման գործընթաց, իսկ երկրի ներսում, ժողովրդի մեջ խրախուսում ենք իրար հանդեպ թշնամանքը։ Սա մեր շահերից չի բխում։ Սա անտրամաբանական է։

Կենցաղային հողի վրա սահմռկեցուցիչ դեպքերը, պատմությունները, որ ամեն օր տեղի են ունենում մեր քաղաքներում ու գյուղերում, նորմալ մարդուն չեն կարող անտարբեր թողնել։ Սա ձևավորված մթնոլորտի ու շատ կարևոր բացթողման ուղիղ հետևանքն է։

Մեր ազգային վերածննդի նոր բրենդը ներքին համերաշխությունն է։ Կոչ եմ անում բոլոր գիտակից մարդկանց՝ անկախ քաղաքական և բոլոր մյուս տարաձայնություններից, գնալ հենց այս ուղղությամբ։

Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում՝ ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն։

Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի. դա թշնամու ցանկությունն է։

Ներքին համերաշխության դրոշը պետք է լինի ամենաբարձրը. այն պիտի դառնա մեր հասարակության ճնշող մեծամասնությանը միավորող դրոշ՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր սերունդների։

Ներքին համերաշխությունը պետք է դառնա պատերազմից ու պարտությունից վերականգնող առաջատար գաղափար ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ հայկական աշխարհում։

Այսքան աղետներից ու կորուստներից հետո մենք պետք է առաջ գնանք ներհայկական նոր օրենքներով։ Աշխարհի ո´ր ծայրում էլ լինի՝ հայը հային պետք է օգնի, աջակցի, նպաստի նրա հաջողությանը։ Մեկ հայի հաջողությունը բոլորիս հաջողությունն է։ Այս գիտակցումը մեզ կօգնի հաղթահարել վնասաբեր թշնամանքը։

Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանն ու ներքին ուժին։
 
Ես կյանքում նահանջի հրաման չեմ տվել․ Գեներալ ԿարապետյանԻրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYTՆման բաներով մեզ վախեցնել չեն կարող. իրենք են վախենում, որ ուժեղ Հայաստան ենք ունենալու. ԱլեքսանյանՄի գործարանատիրոջ ու Գոհար Ղումաշյանի զրույցն է դիտվել որպես ընտրակաշառքի խոստում. Մամիկոն Ասլանյան«Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն ևս հրավիրվել է հարցաքննության․ Ղահրամանյան«Այս ձերբակալման մեջ ողջամտություն չեմ տեսնում․ ռեպրեսիա է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)«Գոհար Ղումաշյանն ունի նորածին երեխա․ բերման են ենթարկել առանց ծանուցման»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իսկապես զարմացած եմ․ Վարդևանյանը՝ Ղումաշյանի ձերբակալության մասին«Ուժեղ Հայաստանի» 2 կանանց նկատմամբ անհասկանալի իրավական պրոցեսներ են, բայց վախեցող չկա․ (տեսանյութ)Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը. Ձերբակալվել է Գոհար ՂումաշյանըՏիգրանաշենն ունի ռազմավարական դիրք և նշանակություն Հայաստանի համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի մասնակցությամբ Սյունիքում մեկնարկում է կենսական նշանակության խոշոր ջրային ծրագիր․ 4320 բնակիչ կստանա կայուն ոռոգման ջուր Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիսԱՄՆ-ի ռազմական պոտենցիալը մի քանի անգամ ավել է քան Իրանի , բայց դա հաղթանակ չբերեց ԱՄՆ--ին. Արշակ Կարապետյան «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին Մենք պաշտոնների համար չէ, որ մասնակցելու ենք ընտրություններին․Արշակ Կարապետյան Այսօր մենք ունենք դասախոս քաղբանտարկյալներ, զոհվածի ծնող քաղբանտարկյալներ, արքեպիսկոպոս քաղբանտարկյալներ, և այսուհետ արդեն դպրոցական քաղբանտարկյալ. Մենուա ՍողոմոնյանՀայաստանում չկա խոսքի ազատություն, մարդիկ ոչ մի տեղ պաշտպանված չեն․ Արամ ՊետրոսյանԴավիթ Մինասյանը ոչ մի մեղք չի գործել, պայքարում ենք նրա ազատության համար․ Սայիդա ՊողոսյանԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա ՄաթևոսյանՔՊ-ական «ուսապարկ» Վահագն Ալեքսանյան,այնքան «դուխ» ունեցի, որ մեր՝ Հանրապետականների ներկայությամբ փորձես խոսել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ. Հենրիխ ԴանիելյանԱմոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի հաջորդ Վարչապետի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս. տեսանյութ Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը Մուտք ենք արել դիմում-միջնորդություն, որ առաջնահերթության կարգով քննարկվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը. Արամ Վարդևանյան Զննվել է 81 փաստաթուղթ. ոչ մեկում Սամվել Կարապետյանի անունը չի տրվել. Արշակ Վարդանյան Սամվել Կարապետյանի գործով հաջող ելք ենք ունենալու, հիմա գրեթե նույն բանտային կալանքի մեջ է․ պաշտպան Բռնվեք, գալիս ենք. Խառնվելու են շատերի խաղաքարտերը. Մեր օրակարգը շատերին է ցնցելու. Մարուքյան–Փաշոյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբՓոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան Հայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Սատարում ենք բոլոր հայրենասեր քաղբանտարկյալներին․ Կարուշ ՀովեյանԹուրքիան խոստովանում է իր մասնակցությունը Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել «Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մոլեկուլային կատապուլտը կարագացնի արևային վահանակների աշխատանքը Հրազդանում բացվել է «ՀայաՔվե»-ի գրասենյակը Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»
Ամենադիտված