Հայերեն


«Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հանրայնացված «իմպորտնի» հարցումը եկավ փաստացի հաստատելու նախօրեին մեր թերթի հրապարակած տեղեկությունը: Հակիրճ հիշեցնենք, որ նախորդ համարում հայտնել էինք, որ տեսնելով Փաշինյանի վարկանիշի գետնատարած վիճակը՝ որոշվել է առաջիկայում շրջանառել սարքովի տվյալներ: Կարճ ասած՝ «թվեր կրակել»՝ Փաշինյանի ունեցած իբր բարձր վարկանիշի մասին: Եվ, ահա, առաջին քայլը. հրապարակեցին ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով արված «սոցիոլոգիական հարցման» տվյալները:

Բայց, հանուն արդարության, ահագին «համեստություն» էին արել, հանգիստ կարող էին գրել, որ Փաշինյանը, օրինակ՝ 150 տոկոս ձայն ունի: Կատակը՝ կատակ, բայց Փաշինյանին աջակցություն հայտնած Վենսի կուսակցության վերահսկողության տակ գտնվող IRI-ի հրապարակած «հարցումը» սոցցանցերի հայկական սեգմենտում, անկասկած, ռեկորդ սահմանեց ծաղրական արձագանքների «գծով»:

Մի խոսքով, նախ՝ մեր նախորդ հրապարակման մեջ արված դիտարկումները 100 տոկոսով հաստատվեցին: Փաշինյանի ու ՔՊ-ի վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանի փիարով զբաղված արևմտյան ինչ-որ կազմակերպություն ստիպված է «թվեր կրակել»: Երկրորդը. այդ ինչպե՞ս է ստացվում, որ նման թվեր հայտնվում են ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշային վիճակը վատանում է: Հարցը, բնականաբար, հռետորական է: Երրորդը՝ ակնհայտ է, որ ցանկանում են ցույց տալ, թե Փաշինյանն, իբր, ավելի շատ ձայն ունի, քան մյուս հիմնական ընդդիմադիր ուժերը՝ միասին վերցրած: Մինչդեռ իրականությունը և հանրության իրական տրամադրությունները բոլորովին այլ են: Համենայն դեպս, երբ շրջում ես քաղաքում ու խոսում մարդկանց հետ, երևի ամեն երրորդի, եթե ոչ՝ ամեն երկրորդի ցանկությունն այն է, որ՝ «սրանք հեռանան»: Ավելին, մեր տեղեկություններով, տարբեր հարցումներ լրիվ հակառակ պատկերն են ցույց տալիս: Մյուս կողմից՝ նման հարցումներով ու նման «հարցումների» հեղինակները, կարծես, ցանկանում են վիրավորել հայ ժողովրդին, ցույց տալ այնպես, թե մեր ժողովուրդն իբր այնքան վատն է, այնքան անինքնասեր, այնքան արժանապատվությունից զուրկ, որ անհամարժեք է ընկալում իրականությունը, որ այսքան ավերներից հետո դեռ պատրաստ է իշխող ուժին ձայն տալ:

Իրականում դա պարզ տեխնոլոգիա է. առաջին հերթին հուսահատություն են ուզում սերմանել հանրության շրջանում՝ դեմոտիվացնելով մարդկանց, որ չգնան ընտրության: Դե, իշխանությանը ձեռնտու է նվազ մասնակցությունը, որի պարագայում կայուն վարչական ռեսուրսը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ:

Ի դեպ, շատերն այնպիսի տպավորություն էին ստացել, որ նշյալ հարցումն անցկացվել է բացառապես քպականների շրջանում: Այդ պարագայում նշյալ ցուցանիշները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի՝ մոտ 24 տոկոս վարկանիշը կարող է և տրամաբանական լինել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչԴադարեցնենք բռնապետությունը. վաղը, Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև, ժամը 12:00-ին․ «Ուժեղ Հայաստան»Ես կյանքում նահանջի հրաման չեմ տվել․ Գեներալ ԿարապետյանԻրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYTՆման բաներով մեզ վախեցնել չեն կարող. իրենք են վախենում, որ ուժեղ Հայաստան ենք ունենալու. ԱլեքսանյանՄի գործարանատիրոջ ու Գոհար Ղումաշյանի զրույցն է դիտվել որպես ընտրակաշառքի խոստում. Մամիկոն Ասլանյան«Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն ևս հրավիրվել է հարցաքննության․ Ղահրամանյան«Այս ձերբակալման մեջ ողջամտություն չեմ տեսնում․ ռեպրեսիա է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)«Գոհար Ղումաշյանն ունի նորածին երեխա․ բերման են ենթարկել առանց ծանուցման»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իսկապես զարմացած եմ․ Վարդևանյանը՝ Ղումաշյանի ձերբակալության մասին«Ուժեղ Հայաստանի» 2 կանանց նկատմամբ անհասկանալի իրավական պրոցեսներ են, բայց վախեցող չկա․ (տեսանյութ)Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը. Ձերբակալվել է Գոհար ՂումաշյանըՏիգրանաշենն ունի ռազմավարական դիրք և նշանակություն Հայաստանի համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի մասնակցությամբ Սյունիքում մեկնարկում է կենսական նշանակության խոշոր ջրային ծրագիր․ 4320 բնակիչ կստանա կայուն ոռոգման ջուր Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիսԱՄՆ-ի ռազմական պոտենցիալը մի քանի անգամ ավել է քան Իրանի , բայց դա հաղթանակ չբերեց ԱՄՆ--ին. Արշակ Կարապետյան «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին Մենք պաշտոնների համար չէ, որ մասնակցելու ենք ընտրություններին․Արշակ Կարապետյան Այսօր մենք ունենք դասախոս քաղբանտարկյալներ, զոհվածի ծնող քաղբանտարկյալներ, արքեպիսկոպոս քաղբանտարկյալներ, և այսուհետ արդեն դպրոցական քաղբանտարկյալ. Մենուա ՍողոմոնյանՀայաստանում չկա խոսքի ազատություն, մարդիկ ոչ մի տեղ պաշտպանված չեն․ Արամ ՊետրոսյանԴավիթ Մինասյանը ոչ մի մեղք չի գործել, պայքարում ենք նրա ազատության համար․ Սայիդա ՊողոսյանԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա ՄաթևոսյանՔՊ-ական «ուսապարկ» Վահագն Ալեքսանյան,այնքան «դուխ» ունեցի, որ մեր՝ Հանրապետականների ներկայությամբ փորձես խոսել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ. Հենրիխ ԴանիելյանԱմոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի հաջորդ Վարչապետի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս. տեսանյութ Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը Մուտք ենք արել դիմում-միջնորդություն, որ առաջնահերթության կարգով քննարկվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը. Արամ Վարդևանյան Զննվել է 81 փաստաթուղթ. ոչ մեկում Սամվել Կարապետյանի անունը չի տրվել. Արշակ Վարդանյան Սամվել Կարապետյանի գործով հաջող ելք ենք ունենալու, հիմա գրեթե նույն բանտային կալանքի մեջ է․ պաշտպան Բռնվեք, գալիս ենք. Խառնվելու են շատերի խաղաքարտերը. Մեր օրակարգը շատերին է ցնցելու. Մարուքյան–Փաշոյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբՓոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան Հայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Սատարում ենք բոլոր հայրենասեր քաղբանտարկյալներին․ Կարուշ ՀովեյանԹուրքիան խոստովանում է իր մասնակցությունը Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել «Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մոլեկուլային կատապուլտը կարագացնի արևային վահանակների աշխատանքը Հրազդանում բացվել է «ՀայաՔվե»-ի գրասենյակը Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ»
Ամենադիտված