Հայերեն


Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց

Քաղաքականություն

Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է դուրս գալ ռիսկային ոլորտի կարգավիճակից, եթե գյուղացին վստահ լինի, որ իր արտադրած բերքը երաշխավորված կմթերվի և չի մնա վաճառքի խնդիրների առաջ։ Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի չորրորդ կետը հենց այս խնդիրն է հասցեագրում՝ առաջարկելով գյուղերում ստեղծել բերքի երաշխավորված մթերման համակարգ։ Ծրագրի հեղինակների համոզմամբ՝ դրա իրականացումը ոչ միայն կբարելավի գյուղացիների եկամուտները, այլև կնվազեցնի ներքին միգրացիան դեպի Երևան՝ նպաստելով ամբողջ Հայաստանի համաչափ զարգացմանը։

Մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ծրագրի հիմնական գաղափարը՝ ընդգծելով, որ նախատեսվում է ամբողջ երկրում ստեղծել մթերման կայանների ցանց, որը գյուղացիներին հնարավորություն կտա իրենց արտադրանքը վաճառել առանց գյուղից հեռանալու։

Նրա խոսքով՝ Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր խնդիրներից մեկը իրացման դժվարությունն է։ Շատ դեպքերում գյուղացիները կարողանում են արտադրել որակյալ մթերք, սակայն չեն կարողանում այն հասցնել շուկա կամ արտահանել՝ համապատասխան միջնորդների բացակայության պատճառով։ Առաջարկվող մթերման կայանները հենց այդ միջնորդի դերակատարությունն են ունենալու։

«Մթերման կայանը կգնի գյուղացու արտադրանքը, այն կպահեստավորի և հետագայում կվաճառի ներքին շուկայում կամ կարտահանի։ Սա վերաբերում է թե մրգերին ու բանջարեղենին, թե մսամթերքին։ Այսպիսով գյուղացին ազատվում է վաճառքի կազմակերպման բարդ գործընթացից և կարողանում է կենտրոնանալ արտադրության վրա»,– նշել է Կարապետյանը։

Ծրագրի համաձայն՝ մթերման կայանները տեղակայվելու են ըստ տարածաշրջանների մասնագիտացման։ Արարատյան դաշտում դրանք հիմնականում կենտրոնացած կլինեն մրգերի և բանջարեղենի վրա։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր շրջանում կգործի առնվազն երկու մթերման կայան, որպեսզի գյուղացին ունենա ընտրության հնարավորություն։ Սա, ըստ նախաձեռնության հեղինակների, նաև մրցակցություն կստեղծի մթերման կայանների միջև, ինչն իր հերթին կնպաստի ավելի բարձր գնով մթերքի գնմանը։

Մյուս մարզերում, որտեղ զարգացած է անասնապահությունը, մթերման կայանները հիմնականում կզբաղվեն մսամթերքի, ինչպես նաև կարտոֆիլի և ցորենի մթերումով։ Թեև ցորենը Հայաստանում համեմատաբար հեշտ է իրացվում, ծրագրի հեղինակները կարծում են, որ այդ ոլորտում ևս կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել կազմակերպված մթերման համակարգի միջոցով։

Կարապետյանի խոսքով՝ մթերման կայանների կարևոր առավելություններից մեկն այն է, որ գյուղացիները տարվա սկզբին արդեն կիմանան իրենց արտադրանքի մոտավոր վաճառքի գինը։ Դա հնարավորություն կտա հաշվարկել ծախսերը և գնահատել սպասվող եկամուտը՝ նվազեցնելով գյուղատնտեսության մեջ առկա անորոշությունը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը ներկայումս տարեկան ներմուծում է մոտ մեկ ամբողջ չորս տասներորդ միլիարդ դոլարի գյուղմթերք, որի զգալի մասը հնարավոր է արտադրել հենց Հայաստանում։ Նրա գնահատմամբ՝ այդ ներուժի օգտագործումը կարող է մինչև հարյուր հազար մարդու համար աշխատանք ստեղծել։

Անդրադառնալով գյուղատնտեսության առջև կանգնած հիմնական խնդիրներին՝ Կարապետյանը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է լուծել ոռոգման ջրի հարցը։ Չնայած Հայաստանը ջրառատ երկիր է, բազմաթիվ գյուղեր և այգիներ շարունակում են բախվել ոռոգման համակարգերի խնդիրներին։ Երկրորդ կարևոր հարցը գյուղացիների վարկային ծանրաբեռնվածությունն է, քանի որ շատերը սեզոնի սկզբին վարկ են վերցնում՝ առանց վստահ լինելու, թե տարվա վերջում ինչ գնով կկարողանան վաճառել բերքը։ Երրորդ խնդիրը գյուղտեխնիկայի հասանելիությունն է։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի փոքր տարածքը հնարավորություն է տալիս կազմակերպել տեխնիկայի ընդհանուր պարկեր, որոնք կարող են սպասարկել ամբողջ շրջաններ։

Կարապետյանի գնահատմամբ՝ վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանի գյուղատնտեսությունը մոտ տասը տոկոս անկում է ապրել։ Նա նաև նշել է, որ պետական բյուջեում գյուղատնտեսության համար նախատեսված ծախսերը վերջին տարիներին կրճատվել են, ինչն ավելի է խորացրել ոլորտի խնդիրները։

Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմի ներկայացրած տնտեսական ծրագիրը ներառում է նաև մի շարք այլ նախաձեռնություններ՝ փոքր բիզնեսի համար արտոնյալ պայմանների ստեղծում, երիտասարդ ընտանիքների համար մատչելի բնակարանների ապահովում և մինչև երեք հարյուր հազար նոր աշխատատեղերի ստեղծում։ Ծրագրի հեղինակները համոզված են, որ այդ քայլերը կարող են ձևավորել երկրի համաչափ զարգացման նոր մոդել՝ տնտեսական ակտիվությունը կենտրոնացնելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։

Գոհար Ղումաշյանի երկու ամսականը չլրացած փոքրիկը քաղցած նրան է սպասում. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչԴադարեցնենք բռնապետությունը. վաղը, Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև, ժամը 12:00-ին․ «Ուժեղ Հայաստան»Ես կյանքում նահանջի հրաման չեմ տվել․ Գեներալ ԿարապետյանԻրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYTՆման բաներով մեզ վախեցնել չեն կարող. իրենք են վախենում, որ ուժեղ Հայաստան ենք ունենալու. ԱլեքսանյանՄի գործարանատիրոջ ու Գոհար Ղումաշյանի զրույցն է դիտվել որպես ընտրակաշառքի խոստում. Մամիկոն Ասլանյան«Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն ևս հրավիրվել է հարցաքննության․ Ղահրամանյան«Այս ձերբակալման մեջ ողջամտություն չեմ տեսնում․ ռեպրեսիա է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)«Գոհար Ղումաշյանն ունի նորածին երեխա․ բերման են ենթարկել առանց ծանուցման»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իսկապես զարմացած եմ․ Վարդևանյանը՝ Ղումաշյանի ձերբակալության մասին«Ուժեղ Հայաստանի» 2 կանանց նկատմամբ անհասկանալի իրավական պրոցեսներ են, բայց վախեցող չկա․ (տեսանյութ)Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը. Ձերբակալվել է Գոհար ՂումաշյանըՏիգրանաշենն ունի ռազմավարական դիրք և նշանակություն Հայաստանի համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի մասնակցությամբ Սյունիքում մեկնարկում է կենսական նշանակության խոշոր ջրային ծրագիր․ 4320 բնակիչ կստանա կայուն ոռոգման ջուր Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիսԱՄՆ-ի ռազմական պոտենցիալը մի քանի անգամ ավել է քան Իրանի , բայց դա հաղթանակ չբերեց ԱՄՆ--ին. Արշակ Կարապետյան «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին Մենք պաշտոնների համար չէ, որ մասնակցելու ենք ընտրություններին․Արշակ Կարապետյան Այսօր մենք ունենք դասախոս քաղբանտարկյալներ, զոհվածի ծնող քաղբանտարկյալներ, արքեպիսկոպոս քաղբանտարկյալներ, և այսուհետ արդեն դպրոցական քաղբանտարկյալ. Մենուա ՍողոմոնյանՀայաստանում չկա խոսքի ազատություն, մարդիկ ոչ մի տեղ պաշտպանված չեն․ Արամ ՊետրոսյանԴավիթ Մինասյանը ոչ մի մեղք չի գործել, պայքարում ենք նրա ազատության համար․ Սայիդա ՊողոսյանԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա ՄաթևոսյանՔՊ-ական «ուսապարկ» Վահագն Ալեքսանյան,այնքան «դուխ» ունեցի, որ մեր՝ Հանրապետականների ներկայությամբ փորձես խոսել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ. Հենրիխ ԴանիելյանԱմոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի հաջորդ Վարչապետի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս. տեսանյութ Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը Մուտք ենք արել դիմում-միջնորդություն, որ առաջնահերթության կարգով քննարկվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը. Արամ Վարդևանյան Զննվել է 81 փաստաթուղթ. ոչ մեկում Սամվել Կարապետյանի անունը չի տրվել. Արշակ Վարդանյան Սամվել Կարապետյանի գործով հաջող ելք ենք ունենալու, հիմա գրեթե նույն բանտային կալանքի մեջ է․ պաշտպան Բռնվեք, գալիս ենք. Խառնվելու են շատերի խաղաքարտերը. Մեր օրակարգը շատերին է ցնցելու. Մարուքյան–Փաշոյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբՓոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան Հայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Սատարում ենք բոլոր հայրենասեր քաղբանտարկյալներին․ Կարուշ ՀովեյանԹուրքիան խոստովանում է իր մասնակցությունը Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել «Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մոլեկուլային կատապուլտը կարագացնի արևային վահանակների աշխատանքը Հրազդանում բացվել է «ՀայաՔվե»-ի գրասենյակը Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ»
Ամենադիտված