Հայերեն


Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում վերջին տարիներին ձևավորվել է մի իրողություն, որը գնալով ավելի է դուրս գալիս դասական քաղաքականության տրամաբանությունից և մոտենում է այնպիսի դինամիկայի, որին ավելի բնորոշ են փողոցային պայքարը և հուզական զեղումները, քան ինստիտուցիոնալ, կանոնակարգված քաղաքական մրցակցության պրակտիկան։

Դասական քաղաքականությունը ենթադրում է հստակ սահմաններ՝ իշխանություն և ընդդիմություն, պատասխանատվություն և հաշվետվողականություն, բանավեճ և հակակշիռներ, մինչդեռ ներկայիս իրավիճակում այդ սահմանները աստիճանաբար լղոզվում են։ Իսկ քաղաքական գործընթացները հաճախ տեղափոխվում են ոչ ֆորմալ, հուզական ու կարճաժամկետ ազդեցության դաշտ, որտեղ գերակշռում է ոչ թե քաղաքական հաշվարկը, այլ իրավիճակային արձագանքը։ Այս փոփոխության առանցքում իշխանության վարքագիծն է, որը հաճախ չի սահմանափակվում պետական կառավարման և քաղաքական պատասխանատվության շրջանակներով, այլ ներգրավվում է ընդդիմության հետ ուղիղ հակամարտության մեջ՝ օգտագործելով ոչ միայն քաղաքական, այլ նաև հռետորական և երբեմն ինստիտուցիոնալ գործիքներ` իրավապահ համակարգի՝ որպես քաղաքական լծակ օգտագործման արդյունքում։

Երբ իշխանությունը իրեն թույլ է տալիս թիրախավորել ընդդիմության ներկայացուցիչներին անձնական մակարդակում, դա փոխում է ամբողջ խաղի կանոնները։ Ընդդիմությունը այլևս չի դիտարկվում որպես համակարգի անհրաժեշտ բաղադրիչ, այլ ներկայացվում է որպես խնդիր, խոչընդոտ կամ նույնիսկ վտանգ, որը պետք է չեզոքացվի։ Այս մոտեցումը հանգեցնում է նրան, որ քաղաքական մրցակցությունը դադարում է լինել ծրագրերի և գաղափարների մրցակցություն և վերածվում է հակառակ կողմի վարկաբեկման և դուրս մղման գործընթացի։

Անպատասխանատու հայտարարությունների տարածումը, պիտակավորումը և հանրային դիսկուրսում ատելության գեներացումը նման գործընթացի անբաժանելի մասն են դառնում։ Երբ քաղաքական խոսույթում սկսում են գերակշռել սուր, հաճախ վիրավորական ձևակերպումները, ստեղծվում է մի միջավայր, որտեղ ռացիոնալ քննարկումը դառնում է գրեթե անհնար։

Բայց եթե ներքաղաքական հարթությունում հռետորաբանության սրացումը, պիտակավորումը կամ մրցակցի նկատմամբ ագրեսիվ լեզվի կիրառումը կարող են ունենալ սահմանափակ և հիմնականում ներքին հետևանքներ, ապա նույն մոտեցումների կիրառումը արտաքին հարաբերություններում ենթադրում է ռեալ, չափելի և հաճախ անդառնալի վնասների ռիսկ, որովհետև այստեղ դիմացինը ոչ թե ներքաղաքական մրցակիցն է, այլ սուբյեկտ, որն ունի իր սեփական շահերը, լծակները և հակազդեցության կարողությունը։

Խնդրի առանցքային հանգամանքն այն է, որ արտաքին քաղաքականությունը կառուցված է բոլորովին այլ տրամաբանության վրա։ Այն ենթադրում է հաշվարկված քայլեր, լեզվական ճշգրտություն, բազմաշերտ բանակցային մշակույթ և ուժերի իրական հարաբերակցության սառը գնահատում։ Երբ այդ դաշտ է ներմուծվում ներքաղաքական «փողոցայնացված» լեզուն՝ հեգնանքը, մեծամտությունը, պոպուլիստական բառապաշարը, ստեղծվում է վտանգավոր դիսոնանս, որտեղ հայտարարությունները կարող են գերազանցել իրական հնարավորությունները, իսկ խոսքը՝ առաջ անցնել գործնական կարողություններից։ Սա հատկապես ակնհայտ է այն իրավիճակներում, երբ իշխանությունները փորձում են արտաքին դերակատարների հետ հաղորդակցվել նույն տոնայնությամբ՝ այնպիսի տպավորություն առաջ բերելով, թե խոսում են ներքին լսարանի հետ՝ կարծես արտաքին քաղաքականությունը նույնպես ենթակա է հանրային ազդեցության մեխանիզմներին։

Այս տրամաբանության վտանգավորությունն առավել հստակ դրսևորվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում, որտեղ առկա է ոչ միայն քաղաքական, այլև խորքային տնտեսական և էներգետիկ փոխկապվածություն։ Այս հարցում անտեսվում է այն հանգամանքը, որ հարաբերությունները կառուցված են ոչ թե հռետորաբանության, այլև փոխգործակցության և փոխադարձ ընկալումների վրա։ Էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի գնի հարցը պարզապես քաղաքական հայտարարությունների մակարդակի խնդիր չէ։ Այն ուղղակիորեն ազդում է տնտեսության մրցունակության, արտադրության ինքնարժեքի և քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Երբ քննարկումը իջեցվում է «եթե իրենք թանկացնեն, մենք դուրս կգանք այս կամ այն կառույցից (օրինակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ)» տրամաբանության մակարդակի, այն անտեսում է այն բարդ շղթան, որի միջոցով ձևավորվել է այդ փոխկապակցվածությունը, և որի կտրուկ խզումը կարող է բերել ոչ թե ազատության, այլ ճգնաժամի։

Նույնը վերաբերում է նաև տնտեսական հարաբերություններին ավելի լայն իմաստով։ Եթե երկրի արտահանման զգալի մասը կապված է կոնկրետ շուկաների հետ, ապա այդ կապերի խզումը չի կարող փոխարինվել պարզ հայտարարությամբ, թե «կուղարկենք ուրիշ տեղ»։ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան տարիների, երբեմն տասնամյակների ռազմավարական աշխատանքի արդյունք է, որը պահանջում է նոր լոգիստիկ շղթաների ձևավորում, որակի ստանդարտների համապատասխանեցում, մրցունակության բարձրացում և քաղաքական համաձայնություններ։ Այս ամենը չի կարող իրականացվել հուզական կամ պահի տակ ընդունված որոշումների միջոցով, և այդ գործընթացների թերագնահատումը վկայում է ոչ թե ինքնավստահության, այլ պարզապես հաշվարկի բացակայության մասին։

Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումը» նաև վտանգավոր է այն առումով, որ այն փոխում է դիվանագիտության լեզուն և ընկալումը միջազգային հարթակներում։ Երբ երկրի ղեկավարությունը թույլ է տալիս այնպիսի տոնայնություն, որը դուրս է դիվանագիտական ընդունված նորմերից, դա ազդում է ոչ միայն կոնկրետ հարաբերության, այլ նաև երկրի ընդհանուր իմիջի և վստահելիության վրա։ Դիվանագիտությունը մեծապես հիմնված է կանխատեսելիության և հուսալիության վրա, և եթե պետությունը սկսում է ընկալվել որպես հուզական, անկայուն կամ պոպուլիստական որոշումներ կայացնող դերակատար, նրա հետ համագործակցության պատրաստակամությունը նվազում է, իսկ նրա բանակցային դիրքերը թուլանում են։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նման մոտեցումները հաճախ ուղեկցվում են իրականության պարզեցմամբ և բարդ խնդիրների «սևսպիտակ» ներկայացմամբ։ Երբ արտաքին քաղաքականության բարդ հավասարակշռությունները ներկայացվում են որպես հեշտ լուծվող հարցեր՝ «դուրս կգանք», «կփոխենք ուղղությունը», «կգտնենք այլընտրանք» և նման այլ ձևակերպումների ներքո, ստեղծվում է կեղծ վստահություն, որը չի հիմնվում ռեսուրսների, հնարավորությունների և ռիսկերի իրական գնահատման վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ Հայաստանին
Ամենադիտված