Հայերեն


Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան

Blog
Պետության ուժեղ և թույլ լինելու չափման հիմնական միավորը համարվում է նրա տնտեսության զարգացման մակարդակը, քանի որ այն արտացոլում է երկրի արտադրողականությունը, բնակչության կենսամակարդակը, տեխնոլոգիական առաջընթացը և միջազգային մրցունակությունը։
 
Հայաստանի պարագայում պատկերը խիստ մտահոգիչ է, քանի որ աղքատության մակարդակով մեր երկիրը գտնվում է համաշխարհային վարկանշային ցուցակի ստորին հատվածում՝ զբաղեցնելով 110-րդ հորիզոնականը։ Ցավոք, նախորդ տարիների փորձը փաստում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողացել իրականացնել խորքային և կենսական տնտեսական բարեփոխումներ։ Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, 2018 թվականից ի վեր, ամեն տարի ՀՀ պետական պարտքը (ներառյալ ներքինը) ավելացրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ հասցնելով այն արդեն 14,5 միլիարդի։
 
Այսօր Հայաստանը տարեկան շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներմուծում է իրականացնում՝ համեմատած ընդամենը 3 միլիարդ դոլարի արտահանման հետ, ինչը հանգեցնում է մոտ 4 միլիարդ դոլարի առևտրային հաշվեկշռի բացասական տարբերության։ Այս բացը հիմնականում լրացվում է ներքին և արտաքին տրանսֆերտների միջոցով կամ արտաքին պարտքի ավելացմամբ, ինչը երկարաժամկետ կայուն զարգացման տեսանկյունից լուրջ խնդիր է ստեղծում։
 
Գործընթացն իրականում մտել է խիստ վտանգավոր փուլ, քանի որ մի կողմից շարունակ աճում է արտաքին պարտքի բեռը, մյուս կողմից տնտեսության իրական հատվածում նկատելի աճ չկա։ Օրվա իշխանությունը, կոնկրետ ծրագրեր կամ զարգացման տեսլական առաջարկելու փոխարեն, ժողովրդին «կերակրում է» կեղծ և անբովանդակ խոստումներով։
 
Իրավիճակի միակ սթափ և իրատեսական գնահատականն այս պահին պատկանում է ժամանակակից տնտեսության մեջ համաշխարհային անուն ձեռք բերած ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Հատկապես տնտեսական զարգացման տեսլականի կարևորագույն դրույթներից է առաջիկա հինգ տարիներին արդյունաբերականացման ծրագրի միջոցով Հայաստանում շուրջ 300 հազար նոր աշխատատեղ ստեղծելու նախաձեռնությունը։
 
Ծրագրի շրջանակում առաջարկվում է զարգացնել արդյունաբերությունը, որպեսզի Հայաստանը դուրս գա միայն ծառայությունների վրա հիմնված և արտաքին օգնությունից կախված տնտեսական մոդելից։ Այս մոտեցումը նպատակ ունի ոչ միայն մեծացնել արտահանումը, այլև ապահովել լայնածավալ զբաղվածություն՝ ձևավորելով տնտեսական զարգացման ավելի ինքնաբավ և կայուն հիմք։
 
Միևնույն ժամանակ, ծրագրում նշված հինգ տարվա ընթացքում շուրջ 300 հազար աշխատատեղ ստեղծելը պետք է դիտարկել ոչ թե որպես ինքնանպատակ վերջնարդյունք, այլ որպես ընդհանուր ռազմավարության հնարավոր հետևանք։ Տնտեսական տեսանկյունից առաջնայինը ոչ թե կոնկրետ թվային ցուցանիշի մեխանիկական ապահովումն է, այլ ընտրված զարգացման ուղին։ Եթե արդյունաբերականացման քաղաքականությունը հաջողությամբ իրականացվի ներդրումների ներգրավման, տեխնոլոգիական արդիականացման և արտադրողականության աճի միջոցով, ապա աշխատատեղերի ստեղծումը կլինի այդ ամենի բնական արդյունքը։
 
Զավեշտալի է, երբ գործող իշխանության տնտեսական և քաղաքական պատասխանատուները հայտարարում են, թե այս մոտեցումը «իրատեսական չէ»։ Իրականում, Կարապետյանի առաջարկած ռազմավարությունը հաջողությամբ փորձարկվել է մի շարք երկրներում։ Դեռևս 1980-ականներին, երբ, օրինակ, Իռլանդիան կանգնած էր ծանր տնտեսական պայմանների առջև, կառավարությունը որոշեց նվազեցնել հարկերը, ներգրավել ներքին ու միջազգային ներդրումներ և զարգացնել արդյունաբերությունն ու տեխնոլոգիական ոլորտները։ Արդյունքում, երկրի արդյունաբերական ու տեխնոլոգիական հիմքերը լուրջ զարգացում ստացան, ինչը ապահովեց տնտեսական արագ վերելք և աշխատատեղերի զգալի ավելացում։
 
Հատկանշական է նաև Հարավային Կորեայի փորձը։ Պատերազմից հետո՝ 1950-ականներին, այն աղքատ և գյուղատնտեսական երկիր էր։ Պետությունը աջակցեց արդյունաբերությանը խոշոր ընկերությունների (չեբոլների) միջոցով, արտահանման վրա հիմնված ռազմավարության շնորհիվ ստեղծվեցին միլիոնավոր աշխատատեղեր ու երկիրը վերածվեց բարձր տեխնոլոգիական տնտեսության։
 
Հետևաբարար, խնդիրն այն է, թե մեր հանրությունն առաջիկա ընտրություններին ավելի շատ վստահություն կցուցաբերի նրան, ով արդեն ապացուցել է, որ կարող է, թե՞ նրան, ով արդեն ապացուցել է, որ չի կարող։
 
Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան

Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան․ ՕհանջանյանՔՊ-ին կարելի է բացահայտ բարեգործություն, մեզ չէ՞․ ՄելոյանԷներգետիկ անցումը դառնում է համակարգված․ դերակատարները միավորվում են մեկ հարթակումԹուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 16 վիրավnր Միշտ բոլոիդ հետ եղել եմ կապի մեջ, սակայն քաղաքական հայտ ներկայացնելուց հետո հարուցվեցին գործեր․ Արշակ ԿարապետյանԳոհար Ղումաշյանի երկու ամսականը չլրացած փոքրիկը քաղցած նրան է սպասում. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչԴադարեցնենք բռնապետությունը. վաղը, Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև, ժամը 12:00-ին․ «Ուժեղ Հայաստան»Ես կյանքում նահանջի հրաման չեմ տվել․ Գեներալ ԿարապետյանԻրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYTՆման բաներով մեզ վախեցնել չեն կարող. իրենք են վախենում, որ ուժեղ Հայաստան ենք ունենալու. ԱլեքսանյանՄի գործարանատիրոջ ու Գոհար Ղումաշյանի զրույցն է դիտվել որպես ընտրակաշառքի խոստում. Մամիկոն Ասլանյան«Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն ևս հրավիրվել է հարցաքննության․ Ղահրամանյան«Այս ձերբակալման մեջ ողջամտություն չեմ տեսնում․ ռեպրեսիա է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)«Գոհար Ղումաշյանն ունի նորածին երեխա․ բերման են ենթարկել առանց ծանուցման»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իսկապես զարմացած եմ․ Վարդևանյանը՝ Ղումաշյանի ձերբակալության մասին«Ուժեղ Հայաստանի» 2 կանանց նկատմամբ անհասկանալի իրավական պրոցեսներ են, բայց վախեցող չկա․ (տեսանյութ)Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը. Ձերբակալվել է Գոհար ՂումաշյանըՏիգրանաշենն ունի ռազմավարական դիրք և նշանակություն Հայաստանի համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի մասնակցությամբ Սյունիքում մեկնարկում է կենսական նշանակության խոշոր ջրային ծրագիր․ 4320 բնակիչ կստանա կայուն ոռոգման ջուր Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիսԱՄՆ-ի ռազմական պոտենցիալը մի քանի անգամ ավել է քան Իրանի , բայց դա հաղթանակ չբերեց ԱՄՆ--ին. Արշակ Կարապետյան «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին Մենք պաշտոնների համար չէ, որ մասնակցելու ենք ընտրություններին․Արշակ Կարապետյան Այսօր մենք ունենք դասախոս քաղբանտարկյալներ, զոհվածի ծնող քաղբանտարկյալներ, արքեպիսկոպոս քաղբանտարկյալներ, և այսուհետ արդեն դպրոցական քաղբանտարկյալ. Մենուա ՍողոմոնյանՀայաստանում չկա խոսքի ազատություն, մարդիկ ոչ մի տեղ պաշտպանված չեն․ Արամ ՊետրոսյանԴավիթ Մինասյանը ոչ մի մեղք չի գործել, պայքարում ենք նրա ազատության համար․ Սայիդա ՊողոսյանԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա ՄաթևոսյանՔՊ-ական «ուսապարկ» Վահագն Ալեքսանյան,այնքան «դուխ» ունեցի, որ մեր՝ Հանրապետականների ներկայությամբ փորձես խոսել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ. Հենրիխ ԴանիելյանԱմոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի հաջորդ Վարչապետի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս. տեսանյութ Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը Մուտք ենք արել դիմում-միջնորդություն, որ առաջնահերթության կարգով քննարկվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը. Արամ Վարդևանյան Զննվել է 81 փաստաթուղթ. ոչ մեկում Սամվել Կարապետյանի անունը չի տրվել. Արշակ Վարդանյան Սամվել Կարապետյանի գործով հաջող ելք ենք ունենալու, հիմա գրեթե նույն բանտային կալանքի մեջ է․ պաշտպան Բռնվեք, գալիս ենք. Խառնվելու են շատերի խաղաքարտերը. Մեր օրակարգը շատերին է ցնցելու. Մարուքյան–Փաշոյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբՓոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան Հայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Սատարում ենք բոլոր հայրենասեր քաղբանտարկյալներին․ Կարուշ ՀովեյանԹուրքիան խոստովանում է իր մասնակցությունը Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել «Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մոլեկուլային կատապուլտը կարագացնի արևային վահանակների աշխատանքը Հրազդանում բացվել է «ՀայաՔվե»-ի գրասենյակը Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ամենադիտված