Հայերեն


Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել է, թե Եկեղեցին «պետություն է պետության մեջ», ինչը ՀՀ իշխանությունները չեն կարող հանդուրժել։ Մայր Աթոռն իր հերթին բազմաթիվ հայտարարություններով ու գործերով փաստել է, որ մտադիր չէ պետության հետ սրելու հարաբերությունները, հակառակը՝ պատրաստ է համատեղ քննարկումներով համագործակցության եզրեր գտնել այն ծրագրերում, որոնք չեն հակասում ազգային-եկեղեցական սկզբունքներին։

Սակայն ՀՀ իշխանությունների կողմից դրական ազդակների ու արձագանքների բացակայությունը ավելի է ծանրացնում հարաբերություններում առկա ճգնաժամը։ Որոշ դեպքերում Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) ստիպված է լինում պաշտպանական դիրքերից արձագանքել ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող տարբեր հակաօրինական ու ապազգային քայլերին։ Մասնավորապես, Մայր Աթոռը հայտարարել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների ելքի սահմանափակումները միտումնավոր խոչընդոտում են Եկեղեցու բնականոն գործունեությունը, այդ թվում՝ մասնակցությունը միջազգային եկեղեցական ժողովներին։ ՀԱԵ կողմից ընթացիկ գործերի կամ որոշակի գործունեության փաստացի դադարեցումը, ինչպիսին էր գնդերեցների ծառայությունը, պայմանավորված է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ծայրահեղ սրմամբ և հոգևորականների նկատմամբ իրականացվող իրավական ու քաղաքական ճնշումներով։ Մասնագետների կողմից այս ամենը դիտարկվում է որպես խստագույնս դատապարտելի հոգեբանական ճնշում հոգևորականների նկատմամբ։ Նույն տրամաբանությամբ է 2025 թվականի դեկտեմբերի 25-ին հաստատվել նաև ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվի։

Ամենայն հայոց կաթողիկոսի գործունեությունը անարդարացիորեն սուր քննադատության է արժանանում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, ինչը նույնպես խաթարում է եկեղեցական ընթացիկ հարցերին անդրադառնալուն ու դրանց լուծումներ տալուն։

Հատկապես զգայուն է դարձել Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի աշխատանքը, որի ատենապետ Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նույնպես անարդարացիորեն մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել։ Եկեղեցին զգուշանում է կարգապահական պատիժներ սահմանել «կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով հնազանդության ուխտը դրժած» անխտիր բոլոր հոգևորականներին և, զարմանալիորեն զգուշանում է նաև քահանայական կարգի մեջ վերականգնել անհամեմատելի նվազ զանցանքների համար կարգալույծ հռչակված այն հոգևորականներին, ովքեր զղջմամբ ու որդիական խոնարհությամբ իրենց քահանայական ծառայությունը շարունակելու խնդրանքով դիմել են Վեհափառ Հայրապետին։ Բարեբախտաբար, այդպիսինները քիչ չեն։ Ամենայն հայոց կաթողիկոսին քննադատող՝ Սփյուռքի մեր շատ փոքրաթիվ հայրենակիցների կողքին Եկեղեցին, ի դեմս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, աջակիցների մեծ բանակ ունի։ Նրանց մեջ բազմաթիվ ազնիվ հայորդիներ կան, ովքեր, քննադատելով ՀՀ ներկայիս իշխանությունների հակաեկեղեցական կեցվածքը, հանդես են եկել ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի։ Այդպիսի հայտարարություններից ամենաուշագրավը 2026 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի կառավարության և ՀԱԵ միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունն էր, որի հեղինակների թվում են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Արա Դարզին, Էրիկ Էսրայել յանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ժոզեֆ Ուղուրյանը և Պերճ Սեդրակյանը։ Ավելի ուշ նրանց էին միացել նաև այլ հավատավոր հայորդիներ։ Հայտարարությունը բովանդակալից էր։ Մեջբերեմ մի հատված. «Ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը, որպեսզի Հայոց պետությունը, Հայոց եկեղեցին և հայկական Սփյուռքը կարողանան առաջ շարժվել դեպի խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան։ Մենք կոչ ենք անում Սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայնը և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում»։ Ըստ հայտարարության հեղինակների, «ժամանակն է», մինչդեռ, իմ հանդուգն դիտարկմամբ, ոչ թե ժամանակն է, այլ բավականին ուշացած է։ «Ժամանակը» այն ժամանակ էր, երբ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս մղվեց կրթական ծրագրերից, «ժամանակն» էր, երբ բանտարկվեցին հոգևորականներ ու անմեղ մարդիկ։ «Ժամանակն» էր, երբ Ամենայն հայոց կաթողիկոսին կանչում էին վարչապետի կեցավայր, որպեսզի ապացուցեն, որ իրենք թլփատված չեն։ «Ժամանակն» էր, երբ հերթով պղծվում ու բռնազավթվում էին Հայոց աղոթատներ։ «Ժամանակն» էր, երբ հերոսածին մորը գետնի վրա քարշ տալով՝ իր նահատակ որդու սրբազան շիրիմի մոտից բերման էին ենթարկում։ «Ժամանակն» էր, երբ Հայոց Ցեղասպանությունն ու մեր Սուրբ լեռն էին ուրանում։ «Ժամանակն» էր, երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էր պղծվում ու ավերվում... «Ժամանակներ» շատ են եղել, պարոնայք։ Իսկ հիմա, երբ Ամենայն հայոց ազգընտիր Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների ու մյուս հոգևորականների հետ մեղադրյալի կարգավիճակով, դավաճաններով շրջապատված, ամեն վայրկյան սպասում է նոր շինծու մեղադրանքների ու ձեռնաշղթաներին, հիմա՞ է ժամանակը։ Ներեցեք։ Ընդ որում, այդ «ժամանակից» էլ արդեն բավականին ժամանակ է անցել։ Ժամանակի տերը Աստված է, և, անկախ ամեն ինչից, կարծում եմ՝ Եկեղեցին իր ամենօրյա աղոթքներին զուգահեռ չպետք է անտեսի ներեկեղեցական ընթացիկ հարցերը, որովհետև հենց դրանք են Եկեղեցու սրտի բաբախյունը, որը երբեք չպետք է կանգ առնի։ Ընթացիկ եկեղեցական հարցերի սառեցումը հենց այն օրակարգային հարցերից է, որին քայլ առ քայլ ձգտում է ՀՀ ներկայիս իշխանությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան
Ամենադիտված