Հայերեն


«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ

2026թ. ապրիլի 9-ին ավարտվեց «Սրբազան պայքարի» գործով նախնական դատալսումների փուլը, և հանրային մեղադրողները սկսեցին ընթերցել գործով 18 մեղադրյալների նույնական մեղադրանքները՝ որպես բացման խոսք։ Հաջորդիվ բացման խոսքով հանդես կգա նաև պաշտպանության կողմը, ինչից հետո կսկսվի ապացույցների հետազոտման փուլը։ Այս փուլին ընդառաջ Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ հրավիրվել է պաշտպանների մամուլի ասուլիս՝ հանրությանը ներկայացնելու գործում առկա դեռևս չհրապարակված այն ապացույցները, որոնք  քարոզչական դաշտում լայնորեն օգտագործվել են իշխանությունների կողմից։

«Առաջին հերթին դա այսպես կոչված ձեռագիր «ահաբեկչական պլանն» է, որ ո’չ ձեռագրաբանական քննության է ենթարկվել, ո’չ որևէ ողջամիտ վերլուծության, բայց ՔԿ ղեկավարի կողմից հանրությանը ներկայացվել է իբրև Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ծրագիր։ Այնտեղ մասնավորապես առկա են այնպիսի անհեթեթ մտքեր ինչպիսիք օրինակ՝ որ «անհրաժեշտ է ներխուժել թշնամի երկիր և գերի վերցնել 150.000-250.000 քաղաքացիական անձ։ Մենք հրապարակում ենք այդ անգլերեն «ծրագիրը» և դա հայտնաբերելու կադրերը՝ թողնելով, որ հանրությունն ինքը դատի՝ կարո՞ղ էր արդյոք Բագրատ Սրբազանը կամ նրա համախոհներից որևէ մեկը շարադրած լինել նման տեքստ թե ոչ։» - հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Հաջորդիվ հրապարակվեցին Սրբազանի կեցավայրի խուզարկության կադրերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են գունավոր ծխերը, ներկերը, բարձրախոսը, մեխերը, շինարարական ամրանները, մետաղյա ձողերը և այլ կենցաղային ապրանքներ վերցվել որպես ենթադրյալ ահաբեկչության համար պիտանի գործիքներ։

Անդրադառնալով այս ապացույցներին՝ պաշտպան Տաթևիկ Սողոյանը նշեց. «Մենք հասկանում էինք, իհարկե, որ սկզբնական փուլում մեղադրանքի կողմը ապավինելու էր նախաքննական գաղտնիքի խորհրդավորությանը, ապա՝ նախնական դատալսումների փուլում գտնվելու հանգամանքին, ուստի սպասում էինք, որ հիմնական լսումներին ընդառաջ հրապարակենք այսպես կոչված «ապացույցները»՝ ևս մեկ անգամ ցույց տալու, որ այս գործն իրավաբանության հետ աղերս չունի։ Սա կենցաղային իրերով ահաբեկչություն նախապատրաստելու աշխարհում թերևս առաջին մեղադրանքն է, որը հյուսվել է բացառապես ապօրինի գաղտնալսումների և դրանց բովանդակության խեղաթյուրման միջոցով։ Ինչու՞ ապօրինի. որովհետև դատախազները նույնիսկ հիմա դատարանում հրաժարվեցին ներկայացնել այն օպերատիվ տվյալը, որի հիման վրա առհասարակ սկսվել են այս գաղտնալսումները»։

Պաշտպանները անդրադարձան նաև աղմկահարույց ձայնագրություններին, որոնց խեղաթյուրման հիմքով հաղորդում էր ներկայացվել նաև իրավապահ մարմիններին։ Պաշտպան Խուդոյանը վերահաստատեց. «Չնայած երկրի թիվ մեկ ամբիոնից Գլխավոր դատախազը հայտնել էր, որ այդ ձայնագրությունները անցնելու են համապատասխան փորձաքննություններ, առ այսօր այդպիսի ապացույցներ չկան, ինչը թույլ է տալիս առհասարակ հերքել դրանց իսկությունը։ Բայց այս դեպքը արտառոց է նրանով, որ իրավապահները չեն սահմանափակվել չհաստատված գաղտնալսումներով, նրանք ուղղակիորեն կեղծել են դրանք, և հիմա հրաժարվում են քրեական վարույթ նախաձեռնել այդ առիթով»։

Փաստաբանները հայտնեցին, որ ձայնագրությունների սղագրությունը կեղծելու դեպքով քրեական վարույթ չնախաձեռնվելը բողոքարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Արդյունքների մասին լրացուցիչ հանրությանը կտեղեկացնեն։

Խոսնակները անդրադարձան նաև հարուցված քաղաքացիական գործերի ընթացքին՝ կարծիք հայտնելով, որ քաղաքական ճնշումները և երկակի ստանդարտները ներթափանցել են նաև դատական համակարգի այդ հատվածը։

«Ցավալի է տեսնել, որ թեև պաշտոնյաները և իշխանական քարոզիչները շատ հաճախ դատարանում հայտնում են, որ «տեռորիստ» կամ այլ որակումներ տալով նկատի չեն ունեցել Սրբազանին, կամ փորձում են իրենց վիրավորական արտահայտությունները քաղաքական խոսքի սահմաններում տեղավորել, դատարանները չեն համարձակվում այդ երևույթին պատշաճ գնահատական տալ՝ արձանագրել զրպարտությունը, վիրավորանքը և անմեղության կանխավարկածի խախտումը»-իր խոսքում նշեց փաստաբան Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Սրբազան պայքարի գործով կալանավորումները սկսվել են 2025թ. հունիսի 25-ին՝ ահաբեկչության և իշխանությունը զավթելու նախապատրաստության շինծու մեղադրանքներով։ 18 մեղադրյալներից մեծ մասի խափանման միջոցը երկարատև կալանքից հետո փոխվել է այլընտրանքային խափանման միջոցի։ Այժմ տնային կալանքի ներքո են գտնվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, վերջինիս վարորդ Կարո Օկումուշյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը և ակտիվիստ Վահագն Չախալյանը, իսկ Բագրատ Սրբազանը դեռևս գտնվում է կալանավայրում։ Նրա դիրքորոշումը կալանքի փոփոխման վերաբերյալ այն է, որ միջանկյալ խստությամբ խափանման միջոցներն ընդունելի չեն։

Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ Սևան Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտՕքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարք Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց» Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանՔարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար «Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ) ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանIDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՇենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան 500 բոքոնից պատրաստված վիրուսային զգեստը, որը «ցնցեց» կարմիր գորգը Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումԹրամփը հրավիրել է Սի Ծինփինին սեպտեմբերին այցելել ԱՄՆ Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված