Հայերեն


Երիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը

Քաղաքականություն

«Առաջին հերթին պետք է փոխել Փաշինյանին։ Դրանից հետո, ինչպես ինձ է թվում, շատ ավելի հեշտ կլինի մտածել մնացած բոլոր հարցերի մասին»։ Այս մասին մայիսի 3-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ այսօր Հայաստանում ձևավորվել է մտահոգիչ իրավիճակ, երբ հասարակության մի զգալի հատված հայտնվել է անորոշության և ապատիայի մեջ։ Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունների քաղաքականությունը լճացում է առաջացրել ոչ միայն երիտասարդների, այլև հասարակության լայն շրջանակների շրջանում։

«Այսօր մարդկանց մոտավորապես 25%-ը գտնվում է մոլորված վիճակում։ Դուք պետք է դա փոխեք, դուք պետք է համառորեն արտահայտեք ձեր կարծիքը, համառորեն պայքարեք, որովհետև առանց դրա, առանց ձեր պայքարի, կրկնում եմ, մեզ շատ դժվար կլինի», - նշել է նա։

Կուսակցության առաջնորդը կարևորել է հատկապես երիտասարդների դերը՝ ընդգծելով, որ փոփոխությունների հիմնական շարժիչ ուժը հենց նրանք պետք է լինեն։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է ոչ միայն դժգոհություն արտահայտել, այլև հետևողականորեն պայքարել սեփական համոզմունքների համար։

«Մենք պետք է առաջին քայլն անենք միասին։ Երկրորդ քայլի հարցում մի՛ կասկածեք, ես միշտ հավատարիմ եմ եղել իմ խոսքին, և հիմա էլ վստահեցնում եմ ձեզ, որ հաջորդ քայլերը շատ ավելի հեշտ կլինեն», - ասել է Կարապետյանը։

Նա անդրադարձել է նաև հասարակության հոգեբանական վիճակին՝ նշելով, որ մարդիկ ապրում են մշտական տեղեկատվական ճնշման պայմաններում և հաճախ կորցնում են վաղվա օրվա հանդեպ վստահությունը։

«Նրանց առավոտից երեկո կերակրում են ստով, մարդիկ իսկապես մոլորված են, մարդիկ չեն պատկերացնում իրենց վաղվա օրը, նրանք չեն պատկերացնում, որ վաղը մենք Հայաստան չենք ունենալու, բոլորը փորձում են լուծել իրենց ընթացիկ խնդիրները, սակայն մենք ազգ ենք, որը պետք է նայի ապագային, իսկ դուք պետք է ավելի շատ նայեք ապագային», - ընդգծել է նա։

Վերջին շրջանում քաղաքական գործընթացներում նկատելի է երիտասարդների ակտիվության աճը։
Հանրային տարբեր հարթակներում ավելի հաճախ են հնչում գործող իշխանությունների հասցեին քննադատություններ, իսկ երիտասարդների շրջանում մեծանում է քաղաքական գործընթացներին մասնակցելու հետաքրքրությունը։

Այս ֆոնին Սամվել Կարապետյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ առաջիկա քաղաքական զարգացումներում առանցքային նշանակություն է ունենալու հենց երիտասարդության դիրքորոշումն ու մասնակցությունը։ Շատերի համոզմամբ՝ հասարակության մեջ փոփոխությունների պահանջն աստիճանաբար ուժեղանում է, իսկ երիտասարդներն ավելի ու ավելի են դառնում այդ պահանջի ամենաակտիվ կրողները։ Քաղաքական դիտորդների գնահատմամբ՝ հենց երիտասարդ սերնդի ակտիվությունն ու ներգրավվածությունը կարող են վճռորոշ դեր ունենալ Հայաստանի առաջիկա քաղաքական գործընթացներում։

Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ Սևան Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտՕքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարք Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց» Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանՔարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար «Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը (տեսանյութ) ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Իրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ ՓաշինյանIDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցMacBook NEO․ բյուջետային մուտք Apple-ի էկոհամակարգԹուրքական ազգայնամոլական թերթն առաջարկում է վերականգնել Տիգնիսի հայկական բերդըՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվելՇենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով
Ամենադիտված