Հայերեն


Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն իսկ ակնհայտ է, որ գործող իշխանական ռեժիմը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել ընտրապայքարից: Ամենայն լրջությամբ. այն, ինչ կատարվում է, արդեն անհնար է համարել ընտրապայքար, ծրագրերի, գաղափարների շուրջ մրցակցություն կամ նման մի բան: Ոստիկանական, ավելին՝ ժանդարմերիական բռնաճնշումների, ընդդիմադիր հիմնական ուժերի դեմ իրավաքննչական մարմինների միջոցով հարձակվելու, բացառապես ընդդիմադիրների դեմ քրեական գործերի անդադար հարուցումների պայմաններում ի՞նչ ընտրապայքար, առավել ևս՝ ի՞նչ ժողովրդավարություն:

Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում Փաշինյանի ինչ-որ նկար պատից պոկելու համար խորհրդավոր պայմաններում Նուբարաշենի հոգեբուժարանում պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել մեկ մարդ: Մոտ տասը քաղաքացի ձերբակալվել է Տաշիրում՝ բացառապես այն բանի համար, որ ՔՊ-ի քարոզիչների ներկայությամբ վանկարկել են իրենց նախընտրած թեկնածուի անունը: Անձամբ Նիկոլ Փաշինյանը փորձել է քաշքշել իրեն հանդիմանած կնոջը: Դրանից բացի, հաստատված փորձ է արվել այդ կնոջը, որ պատերազմում անհայտ կորածի քույր է ու հարգված բժշկուհի, ստիպել, որպեսզի աշխատանքից ազատվելու դիմում գրի: Մեկ այլ քաղաքացու հետ վիճաբանելուց հետո Փաշինյանը թիրախավորել է արցախցիներին ու ատելություն սերմանող արտահայտություններ արել արցախցիների հասցեին, իսկ նրա կողմնակիցները, հենց իր ներկայությամբ, հրմշտոց են հրահրել, ինչից հետո քաղաքացուն, բնականաբար, ձերբակալել են:

Եվս մեկ հատկանշական փաստ. երեկ քրեական վարույթ հարուցվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի դեմ՝ ակնհայտորեն շինծու մեղադրանքով, թե նա իբր թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու պարագան: Նարեկ Կարապետյանը հերքել է այդ մեղադրանքը: Բայց, դե, վարույթ հարուցել են, կարող են նաև օրումեջ հարցաքննությունների կանչել, անգամ՝ ազատությունից զրկել: Մի խոսքով՝ խանգարեն, ինչպես կարող են:

Ավելին, երեկ Փաշինյանը հայտարարեց, որ, ինչպես ՀԷՑ-ը, խլելու են նաև «Արարատցեմենտ» գործարանը: Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ սեփականատերը ընդդիմադիր է, պարզապես կարող են սեփականությունը խլել՝ առանց օրենքի, առանց հիմնավորման:

Այսպիսի փաստեր կարելի է էլի թվարկել: Բայց էականն այն է, որ, այսպես կոչված, իրավապահ մարմինները լծվել են բացառապես Նիկոլ Փաշինյանին սպասարկելուն, զբաղված են բացառապես ընդդիմադիր ուժերի դեմ բռնաճնշումներ իրականացնելով, ձերբակալելով, լրտեսելով, գաղտնալսելով, գործեր սարքելով, նախընտրական քարոզչական գործունեությունը խոչընդոտելով: Բավարար է Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ «կարկառուն» քպական ինչ-որ բան ասի՝ նրանց խմբակային շահերի սպասարկմանը լծված «իրավապահ մարմինները» արդեն գործերը հարուցել են ու այդպես շարունակ:

Չենք խոսում արդեն «էժանագին հնդկական կինոյի» տպավորություն թողած «դիմակավորների» տեսանյութի մասին: Շատ փորձագետներ միանգամից նկատեցին, որ իշխանության հասցեին դիմակավորված սպառնալիքների տեսանյութի ետևից երևում են, ամենայն հավանականությամբ, հենց իշխանությունների ականջները: Այսինքն՝ իրենք «սարքել» են, որպեսզի ընդդիմադիրների դեմ զանգվածային բռնաճնշումների պատրվակ ունենան:

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը սարսափահար է եղել իշխանությունը կորցնելու զգացողությունից: Դա բացահայտ է: Դա հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն, այնքան ակնառու է ցուցադրում՝ իր անհավասարակշիռ պահվածքով, իր հիստերիկ բռնկումներով, որ այլ հիմնավորումներ պետք չեն: 

Բուն խնդիրը, սակայն, տվյալ դեպքում այն է, որ նույն այդ իրավապահ մարմինների ծառայողները, հաճախ նաև հարկադրված կերպով հակաիրավական «բեսպրեդելի» դիմողները պետք է գիտակցեն, որ հունիսի 7-ին կյանքը չի ավարտվում: Հունիսի 8 է լինելու, նույնիսկ՝ հուլիսի 8 է լինելու: Հունիսի 7-ին, այո, հնարավոր է, ավարտվի Նիկոլ Փաշինյանի 8 տարվա աղետային իշխանավարումը: Հնարավոր է: Բայց կյանքը հաստատ չի ավարտվելու: Մի՛ մտեք ավելորդ մեղքի տակ: Թե՛ մարդկային հարաբերությունների, թե՛ իրավական առումով մի մտեք: Փաշինյանի՝ ամեն գնով իշխանությունից կառչած մնալու համար իմաստ չունի, որ դուք նման զոհողությունների գնաք:

Հաջորդը, ինչն ուղղակիորեն աչքի է զարնում, Եվրամիության, այսպես կոչված՝ «առաջադեմ ու ժողովրդավարական» եվրոպական կառույցների ու դրանց տարատեսակ ներկայացուցիչների քար լռությունը, եթե չասենք՝ պապանձվածությունն է՝ Հայաստանում տեղի ունեցող խայտառակությունների հետ կապված: Հայաստանի այս ընտրություններին հետևող Եվրամիության կամ եվրոպական կառույցները ծպտուն անգամ չեն հանում իշխանության կողմից իրականացվող բռնաճնշումների և ժողովրդավարական սկզբունքներին հակասող գործելակերպի (այդ թվում՝ մրցակիցների մեկուսացման) վերաբերյալ:

Ավելին, հայտնի է, որ Եվրամիությունն ուղղակիորեն միջամտել է Հայաստանի ներքին գործերին, Հայաստան է գործուղել մանիպուլ յատորների ու ապատեղեկատվական «գեբելսիկների» «մասնագիտացված խումբ», որոնց առաջադրանքը հայ ժողովրդի դեմ ապատեղեկատվական դիվերսիաներ իրականացնելն է, ինչպես իրենք են սիրում ասել՝ «հիբրիդային պատերազմ» մղելը՝ նույն «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարելու անվան տակ: Ու առաջին դրսևորումներ արդեն իսկ առկա են:

Հանրագումարում ստացվում է, որ հակաիրավական բեսպրեդելի մեջ թաթախված ռեպրեսիվ մարմիններն ու «գեբելսյան» մեթոդներով առաջնորդվող եվրոպական «գաստրոլ յոր» քարոզիչները միավորվել են՝ ընդդեմ հայ ժողովրդի:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, այլ եվրակառույցներին ու նրանց ներկայացուցիչներին, ապա նրանք առնվազն խորհելու տեղ ունեն: Իրենք դեռ տեղ ու ժամանակ ունեն՝ մեր երկրում կատարվող խայտառակության մասին իրենց անաչառ խոսքն ասելու համար: Դեռ տեղ ու ժամանակ ունեն՝ «իրենց» Փաշինյանին կարգի հրավիրելու համար: Բայց կարող են նաև լռել: Ինչպես մինչև հիմա: Սակայն այդ դեպքում Եվրոպայի լռությունը «ոսկի» չի լինելու: Ավելին, ստեղծված իրավիճակում այդ լռությունը միայն մեկ մեկնաբանություն է ունենալու՝ հանցակցություն, մեղսակցություն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»
Ամենադիտված