Հայերեն


Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի օբյեկտիվ վերլուծությունը հանգեցնում է այն մտքին, որ գործող իշխանությունն իր դիրքերը չկորցնելու համար, բացի ավանդական վարչական ռեսուրսից, հենվում է նաև տարաբնույթ աղանդավորական և ծայրահեղ աշխարհիկացված համայնքների՝ կազմակերպված զորակցության վրա։ Այս խմբերը ներկայիս քաղաքական կուրսի պահպանման մեջ տեսնում են սեփական ազդեցության ընդլայնման և անպատժելիության երաշխիքը, ինչը լրջագույն մարտահրավեր է երկրի ազգային-եկեղեցական ինքնությանը։

Ուրախալի է, սակայն, որ այս տխուր համապատկերում իշխանությունների կողմից ազգային ինքնությունը ոչնչացնելուն միտված, չարդարացված վախերով ներշնչված օրինագծերի կողքին նախընտրական օրակարգում ընդդիմությունն ունի հայեցակարգային նոր մոտեցումներ, որոնք փորձում են պետական շահերի պաշտպանությունն սկսել ավելի համարձակ դիրքերից։ Ուշագրավ է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հանրային խոստումը՝ հաղթանակի դեպքում իշխանության առաջին իսկ շաբաթվա ընթացքում ընդունել «Սաֆարովի կանխարգելման» օրենքի նախագիծը։ Իրավական տեսանկյունից այս օրինագիծը կոչված է սահմանելու հստակ մեխանիզմներ, որոնք կկանխեն և կպատժեն արտերկրում հայերի դեմ ազգային կամ կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների հեղինակներին։ Որպես կարևորագույն դրույթ՝ այն նախատեսում է նաև խիստ սահմանափակումներ այլ պետությունների քաղաքացիների համար Հայաստանում հողատարածքներ գնելու հարցում։ Սա ռազմավարական պատասխան է Ադրբեջանից հնչող այն նկրտումներին, թե իբր հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է «վերադառնան» և բնակեցվեն ՀՀ տարածքում։ Այս հույժ ազգամետ նախաձեռնությունն ունի խորքային պատմական և բարոյահոգեբանական նշանակություն։ Իմ դիտարկմամբ և խոր համոզմամբ, հայկական գործոնի թուլացումն ու պետականության ներկայիս անկումը, որն, ի վերջո, հանգեցրեց Արցախի կորստին, բռնագաղթին և քաղաքական աղետին, գործնականում սկիզբ է առել հենց այն կետից, երբ Բուդապեշտում քնած հայ սպային ադրբեջանցի սպայի կողմից ստորաբար սպանելը, հանցագործի արտահանձնումն ու Բաքվում հերոսացումը մնացին առանց համարժեք և կոշտ իրավաքաղաքական հետևանքների։ Սեփական քաղաքացու կյանքն ու արժանապատվությունը միջազգային հարթակներում մինչև վերջ չպաշտպանելը դարձավ մեր առաջին բարոյական պարտությունը, որից հետո թշնամին սկսեց ախորժակ դրսևորել նաև հայկական հողերի հանդեպ։ Հետևաբար, սխալների ուղղումը պետք է սկսել հենց այդ բացը լրացնելով, ինչը ներկայիս իշխանությունների օրոք անհնար է։ Այս առումով Սուրբ Գիրքը խիստ նախազգուշացնում է նրանց, ովքեր փորձում են խախտել արդարության սահմանները և տիրանալ ուրիշի ժառանգությանը. «Վա՜յ նրանց, որ տունը տան վրա են ավելացնում և ագարակը՝ ագարակին մոտեցնում, որպեսզի ընկերոջից մի բան խլեն. մի՞թե միայն դուք պիտի բնակվեք երկրի վրա» (Եսայի 5։8)։ Հետևությունը շատ բնական ու արդարացի է. ազգային շահերի պաշտպանությունը ենթադրում է սահուն կերպով անցում կատարել պասիվ կեցվածքից դեպի պահանջատիրական իրավական քաղաքականություն։ Թե որքանով հայ ընտրողը կկարողանա զատել ճշմարիտ ազգային օրակարգը մանիպուլ յացիաներից, կերևա արդեն հունիսի 7-ին։ Հույս ունենանք, որ քաղաքացին կկատարի իր ընտրությունը հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»
Ամենադիտված