Հայերեն


Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, ռազմական բախումների դադարեցման, Հորմուզի նեղուցի վերաբացման, միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցությունների և պատժամիջոցների հնարավոր մեղմացման հեռանկարները ստեղծել են մի իրավիճակ, երբ ամբողջ տարածաշրջանը սպասում է նոր դասավորության ձևավորմանը։ Թեև դեռևս բազմաթիվ հարցեր բաց են մնում, իսկ կողմերի միջև վստահությունը շարունակում է չափազանց ցածր լինել, այնուամենայնիվ, արդեն այժմ կարելի է գնահատել, թե ինչպիսի աշխարհաքաղաքական հետևանքներ կարող է ունենալ ԱՄՆ-Իրան վերջնական համաձայնությունը։

Վաշինգտոնի համար նման համաձայնությունը կներառի միջուկային ծրագրի երկարաժամկետ սառեցում, վերահսկելիության բարձրացում և տարածաշրջանային պրոքսի ցանցերի ակտիվության նվազեցում, ինչն էլ հնարավորություն կտա իրականացնել վաղուց հռչակված, բայց անընդհատ հետաձգվող «շրջադարձը դեպի Ասիա»՝ թույլ տալով հիմնական ռեսուրսներն ու ռազմավարական ուշադրությունը կենտրոնացնել Չինաստանի զսպման և գլոբալ տնտեսական գերակայության պահպանման վրա։ Միացյալ Նահանգները սրանով կազատվի Մերձավոր Արևելքում հերթական մեծածավալ և հյուծիչ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու մշտական սպառնալիքից՝ միաժամանակ ստանալով էներգետիկ շուկաների կայունացման հզոր լծակ, քանի որ իրանական նավթի և գազի օրինական, ամբողջական վերադարձը համաշխարհային շուկա կտրուկ կնվազեցնի գների տատանումները և կթուլացնի այլ էներգակիրների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։

Իրանի տեսանկյունից այսպիսի կարգավորումը նշանակում է տնտեսական շրջափակման փաստացի ավարտ, սառեցված բազմամիլիարդանոց ակտիվների վերադարձ և արևմտյան ներդրումների ու բարձր տեխնոլոգիաների հոսք դեպի երկրի մաշված ենթակառուցվածքներ՝ հատկապես էներգետիկ սեկտոր։ Այս ամենն էլ Թեհրանին թույլ կտա ոչ միայն հաղթահարել ներքին սոցիալտնտեսական լարվածությունն ու գնաճը, այլև իրացնել իր աշխարհագրական հսկայական պոտենցիալը՝ որպես Եվրասիայի հիմնական տարանցիկ հանգույցներից մեկը։ Իրանը, ազատվելով պատժամիջոցների ծանր լծից, կկարողանա իր դիրքերն ամրապնդել ոչ թե ռազմականացված պրոքսի խմբավորումների ֆինանսավորման ռիսկային մոդելով, այլ որպես տարածաշրջանային ճանաչված, ազդեցիկ և տնտեսապես կայուն գերտերություն, որի հետ հաշվի են նստում թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում։

Սակայն Իրանի շահերը միայն տնտեսական չեն։ Թեհրանի համար կարևոր է նաև իր քաղաքական լեգիտիմության ամրապնդումը։ Եթե Միացյալ Նահանգները փաստացի ընդունի, որ Իրանը տարածաշրջանային խոշոր դերակատար է և նրա հետ անհրաժեշտ է բանակցել, ապա Իրանի ղեկավարությունը դա կներկայացնի որպես սեփական դիմադրողական ռազմավարության հաղթանակ։ Ներքին լսարանի համար սա կնշանակի, որ տարիների դիմակայությունն արդյունք է տվել, իսկ արտաքին լսարանի համար՝ որ Իրանը շարունակում է մնալ տարածաշրջանային ուժային կենտրոն։

Միաժամանակ, Իրանի հզորացումն իր հետ բերելու է նաև տարածաշրջանում իրանական տնտեսական ազդեցության ընդլայնում, ինչն էլ կարող է անհանգստացնել Թուրքիային, որը իսլամական աշխարհում ցանկանում է լինել առաջատար և լիդեր։ Առավել ևս, որ մի շարք հարցերում Իրանի ու Թուրքիայի տեսլականները բախվում են։ Օրինակ՝ Թեհրանը կոնկրետ դեմ է պանթուրքական և պանթուրանական ծրագրերի իրականացմանը։

Մյուս կողմից էլ՝ Իրանի շուրջ համաձայնության կայացման տեկտոնական տեղաշարժի միտումը ծայրահեղ անհանգստությամբ է ընկալվում Իսրայելում, որտեղ Իրան-ԱՄՆ ցանկացած մերձեցում դիտարկվում է որպես էկզիստենցիալ սպառնալիք և Վաշինգտոնի կողմից իր ռազմավարական դաշնակցի անվտանգային շահերի անտեսում։ Թել Ավիվը մտավախություն ունի, որ պատժամիջոցների չեղարկումից ստացված հսկայական ֆինանսական միջոցների մի մասը, միևնույնն է, ուղղվելու է Իրանի հրթիռային տեխնոլոգիաների կատարելագործմանը և «դիմադրության առանցքի» հետագա հզորացմանը, նույնիսկ եթե դա արվի ավելի քողարկված եղանակով։ Իսրայելական վերնախավը գիտակցում է, որ ԱՄՆ-Իրան վերջնական համաձայնությունը զրկում է իրենց Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու լեգիտիմությունից և միջազգային կոալիցիա հավաքելու հնարավորությունից՝ ստիպելով Իսրայելին վերանայել իր ողջ անվտանգային դոկտրինը և, հնարավոր է, անցնել ավելի ագրեսիվ, բայց միայնակ գործողությունների մարտավարության կամ հարմարվել նոր իրողություններին, որտեղ Իրանը պաշտոնապես ճանաչված խաղացող է։

Իսկ արաբական աշխարհը, հատկապես Պարսից ծոցի միապետությունները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, այս հնարավոր համաձայնությանը նայում են պրագմատիզմի և երկակիության պրիզմայով։ Մի կողմից՝ Էր-Ռիադն ու Աբու Դաբին վախենում են իրանական ազդեցության անարգել տարածումից Եմենում, Սիրիայում և Լիբանանում, սակայն մյուս կողմից, հասկանալով, որ ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ անվերապահորեն պատերազմել իրենց փոխարեն, արդեն իսկ սկսել են սեփական դիվանագիտական կամուրջների կառուցումը Թեհրանի հետ։ Իրան-ԱՄՆ վերջնական գործարքը կարող է խթանել արաբա-իրանական տնտեսական գործակցությունը, նվազեցնել ուղղակի ռազմական բախումների հավանականությունը Ծոցի գոտում և հանգեցնել Եմենի ու տարածաշրջանային այլ ճգնաժամերի քաղաքական հանգուցալուծմանը, քանի որ կողմերը ստիպված կլինեն մրցակցել ոչ թե զենքի, այլ ներդրումային նախագծերի և լոգիստիկ երթուղիների մակարդակում։

Համաշխարհային և տարածաշրջանային այս վերադասավորումների համատեքստում առանձնահատուկ, կենսական նշանակություն է ստանում Հայաստանի Հանրապետության դիրքավորումը, քանի որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է իսկական ռազմավարական շնչառություն ապահովել Երևանի համար, որը երկար տարիներ ստիպված է եղել մանևրել իր անվտանգության ու տնտեսության համար անփոխարինելի հարավային հարևանի և արևմտյան գործընկերների պատժամիջոցային քաղաքականության միջև։

Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումը կտրուկ կբարձրացնի Հայաստանի՝ որպես Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով երթուղու առանցքային օղակի դերակատարումը՝ հնարավորություն տալով իրականացնել մեծածավալ էներգետիկ և լոգիստիկ նախագծեր, ներմուծել իրանական էժան գազ ու էլեկտրաէներգիա, ինչպես նաև հայկական տարածքով ապահովել իրանական ապրանքների անարգել ելքը դեպի եվրոպական շուկաներ։

Ավելին, Իրանի միջազգային մեկուսացման ավարտը կթուլացնի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի տնտեսական ու տրանսպորտային շրջափակման արդյունավետությունը, քանի որ Թեհրանն ավելի մեծ քաղաքական կշռով և առանց արտաքին կաշկանդումների կկարողանա պաշտպանել տարածաշրջանային սահմանների անձեռնմխելիության և Սյունիքով անցնող ուղիների նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության իրավունքը՝ մերժելով ցանկացած արտատարածքային միջանցքային տրամաբանություն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան
Ամենադիտված