Հայերեն


«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարին հոբել յանական է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի համար։ Նոյեմբերի 5-ին նա նշելու է ծննդյան 75-ամյակը։ «ԱՐԱՐ» երգչախումբը, որը երկար տարիներ համագործակցում է կոմպոզիտորի հետ, որոշել է նշանավորել նրա հոբել յանը համերգային ծրագրով։ Երգչախմբի և կոմպոզիտորի բարեկամության և երկարատև համագործակցության մասին զրուցել ենք երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, խմբավար Գոռ Մելքումյանի հետ։ Նրա խոսքով, Երվանդ Երկանյանը մեր երաժշտական և հոգևոր մշակույթում առանցքային և կարևոր նշանակություն ունեցող կոմպոզիտոր է։ «Կարևոր է այս մասին խոսել և արձանագրել այս փաստը։ Սա բնավ արվեստագետին արված ինչ-որ հաճոյանքի խոսք կամ նրան շոյելու միջոց չէ։ Կարևոր է ճիշտ ժամանակին գնահատել այն արվեստագետին, որն ապրում է մեր կողքին։ Կազմակերպելու ենք համերգ՝ նվիրված Երվանդ Երկանյանի հոբել յանին, որն արժեքավոր կլինի նաև երգչախմբի գործունեության 14 տարվա ընթացքում։ Կոմպոզիտորի հետ վաղուց ձևավորվել է բարեկամական շփում և ընկերություն, որը բառերով փոխանցել հնարավոր չէ։ Ցանկանում ենք, որ համերգային երեկոն լինի նաև մեր ընկերության, բարեկամության ներկայացումը։ Նշեմ, որ կոմպոզիտորը մեր երգչախմբին նվիրել է մի շարք ստեղծագործություններ, որոնք համերգային երեկոն կդարձնեն էլ ավելի բացառիկ։ Նախատեսում ենք նաև հրատարակել գիրք, որտեղ կլինեն բոլոր այդ ստեղծագործությունները, և դրան կցել խտասալիկ, որտեղ կլինեն ստեղծագործությունների կատարումները։ Սրանք բարդ կազմակերպվող միջոցառումներ են, բայց ոգևորված ենք և լիահույս, որ հավուր պատշաճի կիրականացնենք այդ ամենը։ Միջոցառումները նախատեսված են աշնանը, այս պահին փորձերի ակտիվ փուլում ենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը։

Հետաքրքրվում ենք՝ իսկ ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց երաժշտությամբ պարուրված այս բարեկամությունը։ Գոռ Մելքումյանն անկեղծանում է՝ հաճախ է ինքն իրեն նույն հարցը տալիս և չի գտնում այդ ջերմ բարեկամության սկզբնակետը։ «Մի օր ուղղակի սկսեցինք համաքայլ գնալ, կատարել իր ստեղծագործությունները, իրեն հրավիրել մեր համերգներին, շփվել, այցելել իրենց տուն։ Ի դեպ, նշեմ, որ պարոն Երկանյանը և նրա տիկինը՝ Աննա Արևշատյանը, շատ հյուրընկալ ընտանիք են։ Պարբերաբար այցելում ենք իրենց։ Մոտ 14 տարվա մեր ընկերության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը։ Երբ ասում եմ Երվանդ Երկանյան, մտքումս միանգամից հետևյալ բնութագրերն են հայտնվում՝ Մարդ, քաղաքացի, մտավորական և արվեստագետ։ Երբ խոսում ենք Երվանդ Երկանյան մարդու մասին, պետք է հաշվի առնենք նրա կյանքի, այսպես ասած, դրամատիկ կողմը։ Նա ունեցել է կյանքի և՛ լուսավոր, և՛ դժվար պահեր։ Հաճախ է լինում, որ կյանքի և՛ լուսավոր, և՛ բարդ ընթացքները մարդուն իջեցնում են բարձր նշաձողից, բայց նա իր կյանքի բոլոր փուլերում մնացել է հիանալի մարդ։ Քաղաքացու առումով կցանկանամ նշել, որ հաճախ մարդու մեջ ուղղակի ներառում ենք քաղաքացուն՝ հաշվի չառնելով, որ քաղաքացին այն կերպարն է, ով պետք է իր քաղաքացիական պարտքը, դիրքորոշումն ունենա պետության և իրեն շրջապատող այլ իրողությունների նկատմամբ։

Երվանդ Երկանյանի պարագայում կասեմ, որ նա բացառիկ քաղաքացու օրինակ է ազնվության տեսանկյունից, նա մտահոգ է պետության ու հայրենիքի յուրաքանչ յուր խնդրով։ Նա այն մտավորականն է, ով շատ չի խոսում և ավելի շատ իր գործին է տրված, սա քաղաքացու և մարդու վերաբերմունքն է իրականությանը, որում ապրում ենք: Նա ուղղակի եզակի արվեստագետ է, մեծ ոգու և ներշնչանքի տեր մարդ, արվեստագետ, ով անսպառ լիցքերով լիցքավորված մեզ այլ՝ մետաֆիզիկ աշխարհներից կարծես անվերջ փոխանցում է նյութեր, որոնք այլ լեզվով ուղղակի թարգմանելի չեն։ Դա այն երաժշտության լեզուն է, որի մոգական վարպետն է կոմպոզիտորը»,-ասում է «ԱՐԱՐ»-ի խմբավարը։

Մեր զրույցի ընթացքում նա ևս մեկ՝ իրենց երգչախմբի համար կարևոր հանգամանք է առանձնացնում։ «ԱՐԱՐ»-ը պետական երգչախումբ չէ, բայց այս հանգամանքը որևէ կերպ չի խանգարում կոմպոզիտոր Երկանյանին մշտապես լինել իրենց կողքին։ «Ունենք պետական լավ որակի երգչախմբեր, և կոմպոզիտորներն ու ստեղծագործողները հակված են հաճախ իրենց ստեղծագործությունները նվիրել այդպիսի խմբերին, որոնք համարվում են պրոֆեսիոնալ։ Սա խորհրդային տարիներից եկած ձևակերպում է, այն է՝ երբ խումբը պետական է և ֆինանսավորվող, նա պրոֆեսիոնալ է, երբ պետական կարգավիճակ չունի, կարծես ոչ պրոֆեսիոնալ է։ Կցանկանայի, որ այս մտածելակերպը մեր իրականության մեջ չլինի։ Եթե արվեստագետների ազատ ստեղծագործող խումբը չունի պետական ֆինանսավորում, դեռ չի նշանակում, որ իր գործին վերաբերվում է ոչ պրոֆեսիոնալ, մեր երգչախմբի պարագայում՝ առավել ևս։ Մեր առաջին նշաձողը պրոֆեսիոնալիզմն է։ Մեր՝ պետական կարգավիճակ չունենալը որևէ կերպ չի խոչընդոտել և խանգարել կոմպոզիտորին մեզ հետ լինել մտերիմ և ջերմ։ Կցանկանայի սա տարածվեր մյուս ստեղծագործողների վրա, որովհետև սա առանձնակի ջերմություն և ոգևորություն է արթնացնում յուրաքանչյուր ստեղծագործ մարդու մոտ, ով նկատում է իր թիկունքում կանգնած մտավորականների աջակցությունը»։

«ԱՐԱՐ»-ի երգացանկում մշտապես ներառված են կոմպոզիտորի երեսունից ավելի ստեղծագործություններ։ «Եղել են համերգներ, որոնց ընթացքում հնչել են միայն կոմպոզիտորի ստեղծագործությունները, մեր գրեթե բոլոր համերգներին, եթե դրանք չունեն կոնկրետ ուղղվածություն, մշտապես հնչում են նրա ստեղծագործությունները։ Հուրախություն մեզ, մեր սիրելի կոմպոզիտորը վերջին տարիներին հատկապես գրեթե միշտ ներկա է մեր համերգներին։ Դա և՛ մեզ, և՛ իր համար է կարևոր։ Ցանկանում ենք, որ մեր բարեկամությունը շարունակվի երկար տարիներ։ Մաղթում ենք նրան քաջ առողջություն, որպեսզի կարողանանք դեռ երկար վայելել իր ներկայությունը»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

   
Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ
Ամենադիտված