Հայերեն


Քարը քարին չեն թողնի. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ ներքաղաքական անցուդարձի խորապատկերում, դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ մի քանի հետաքրքիր շեշտադրումներ արեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Նախ՝ ուշադրություն գրավեց այն դիտարկումը, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն կհեռացնի: Ակնարկը շատ թափանցիկ է՝ Փաշինյանը, փորձելով «խաղալ» երկու լարի վրա, ինքն իրեն (նաև Հայաստանը) դրել է փակուղու, եթե ոչ՝ կրկնակի թակարդի մեջ: Այսինքն, հիմնական ընդդիմադիր ուժի ղեկավարը, կարծես, «դանդաղ շտապելու» տակտիկան է ընտրել՝ թողնելով, որ իշխանությունը իր հիպերակտիվությամբ ինքն իրեն որքան կարող է՝ վնասի:

Մյուս կողմից՝ հատկանշական է, որ Փաշինյանի հրահանգով իրականացվում են սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարումներ: Սամվել Կարապետյանի դիտարկմամբ, իշխանությունները ոչ մի այլ ձևով չեն կարողանում գործ անել, ուստի ընկել են մարդկանց ետևից, որպեսզի գրպաններից մի բան քաշքշեն:

Այո, կամայական եղանակներով ընկերություններ են զավթում, կառավարիչներ են նշանակում: Բայց մյուս կողմից՝ ինչ էլ անի Փաշինյանը, ինչ բռնաճնշումների էլ դիմի, միևնույնն է, Գագիկ Ծառուկյանը մնալու է Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյանը մնալու է Սամվել Կարապետյան: Այսինքն, մարդկանց բարի համբավը, արած գործերը, ամեն առումով կայացածությունը ոչ մի Փաշինյան չի կարող «բռնագանձել», որքան էլ որ ջանա:

Ի դեպ, ուշագրավ մի զավեշտ էլ կա՝ կապված բարեգործության հետ: Հայաստանի գործող իշխանությունը վատ է զգում ու վտանգ է տեսնում բարեգործության մեջ, ցանկանում է այն արգելել: «Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր»,- պատկերավոր նկատեց Սամվել Կարապետյանը՝ հասկացնելով, որ եթե մարդը կամենում է բարի գործ անել, կանի, անկախ ամեն ինչից: «Արել եմ, անում եմ և անելու եմ, որովհետև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար և ամբողջ հայության համար: Ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկությունից»,շեշտեց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից «բիզնեսներ խլելուն», ապա Սամվել Կարապետյանի՝ ինչ-որ տեղ հուզական դիտարկումը կարող է դառը կանխատեսում լինել. «Մարդիկ չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են իրենց կյանքում մի բան կառավարեն, հիմա տալիս ենք, թող կառավարեն: Քարը քարին չեն թողնի, իրենք հնարավորություն ունեին, «Հրազդան ցեմենտն» արդեն քանի տարի իրենց ձեռքում է, թող կառավարեն, հեսա կտեսնեք, թե ինչ կանեն այդ նույն ցեմենտի, կոնյակի գործարանի հետ»:

Ի դեպ, այս կառավարությունը մինչև հիմա ամենից հայտնի բանը, որ կառավարել է, իրենց պարտված պատերազմն է, Արցախը հանձնելն է, ամեն ինչ ավիրելն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԳորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԱրտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԵվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանում
Ամենադիտված