Հայերեն


Զելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, ենթակառուցվածքների զարգացման, Ուկրաինայի վերականգնման և էներգետիկ անվտանգության հարցեր։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտնել է Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Եվրոպայի բոլոր երկրները պետք է հնարավորինս արդյունավետ համագործակցեն միմյանց հետ՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ հարաբերությունների հիման վրա։ Զելենսկին ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի Եվրոպայի յուրաքանչյուր ժողովուրդ հստակ ազդանշան ստանա, որ ինքը պետք է Եվրոպային, և որ ոչ ոք չի կարող կորած լինել Եվրոպայի համար։

Զելենսկին նշել է, որ Վուչիչի հետ քննարկել են դիվանագիտական բոլոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին։«Կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհում մարդիկ իմանան, որ մենք արժանապատիվ խաղաղություն ենք ցանկանում, և որ յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործվի հանուն խաղաղության և երաշխավորված անվտանգության»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ խաղաղության հասնելու համար պետք է օգտագործվեն Վաշինգտոնի, Պեկինի, Եվրոպայի մայրաքաղաքների, Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի գործընկերների, ինչպես նաև աշխարհի այն բոլոր մայրաքաղաքների հնարավորությունները, որոնք ազդեցություն ունեն համապատասխան գործընթացների վրա։ Զելենսկին հայտնել է, որ վերջին երկու օրերին Սերբիայի նախագահի հետ քննարկվել են նաև կոնկրետ քայլեր, որոնք կարող են ամրապնդել երկու երկրների ենթակառուցվածքները։

Խոսքը, մասնավորապես, նավահանգիստների և երկաթուղային ուղիների, ինչպես նաև տնտեսության զարգացման, Ուկրաինայի վերականգնման աշխատատեղերի մասին է։

«Մենք աշխատում ենք ամեն ինչ մինչև այս տարվա վերջ ավարտելու ուղղությամբ, որպեսզի պատրաստվենք առևտրային համաձայնագրի կնքմանը»,- նշել է նա։Ուկրաինայի նախագահն առանձին անդրադարձել է առաջիկա ձմռանը և Ուկրաինայի էներգետիկ ոլորտում առկա խնդիրներին։ Նրա խոսքով՝ ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում գրեթե չեն մնացել ամբողջական ջերմաէլեկտրակայաններ, իսկ հակառակորդը կենտրոնացած է մարդկանց կյանքը հնարավորինս դժվարացնելու վրա։

«Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում, մարդկանց պետք է հնարավորություն տալ ապրելու, ուստի մեր էներգետիկ համագործակցությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է Զելենսկին։

Նա շնորհակալություն է հայտնել Սերբիայի նախագահին կառուցողական երկխոսության և Ուկրաինային տրամադրվող մարդասիրական աջակցության նոր փաթեթի համար, որը ներառում է առողջապահության և էներգետիկայի ոլորտները։

Զելենսկին նշել է, որ Վուչիչի հետ քննարկվել են նաև Սերբիայի հարաբերությունները Եվրամիության հետ։«Մենք ուրախ կլինենք, եթե Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության ճանապարհն արագանա։ Կարևոր է, որպեսզի Եվրոպայի յուրաքանչյուր ժողովուրդ հստակ ազդանշան ստանա, որ դա անհրաժեշտ է Եվրոպային»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Նիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԳորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԱրտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԵվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
Ամենադիտված