Հայերեն


Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը

Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը մեկնարկել է պատանիների համար նախատեսված առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար կրթական ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում անցկացվեց գործնական դաս՝ դաշտային թռիչքներով։ Դասընթացին ներկա էր նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի շրջանակում ստացվել է մասնակցության ավելի քան 500 հայտ։ Ընտրված մասնակիցներն արդեն ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տեխնոլոգիաներին, FPV համակարգերի կառուցվածքին, սարքերի կառավարմանը, թռիչքների պլանավորմանն ու անվտանգ իրականացմանը։

«Տեխնոլոգիական կրթությունը միայն տեսական գիտելիքների փոխանցումը չէ․ կարևոր է, որ երիտասարդները հնարավորություն ունենան ստացած գիտելիքները փորձարկել և կիրառել նաև գործնականում։ Ucom-ում մեզ համար կարևոր է, որ երիտասարդները շարունակեն հետաքրքրվել տեխնոլոգիաներով և զարգացնեն իրենց մասնագիտական հմտությունները։ Վստահ ենք, որ նման ծրագրերն ամրապնդում են Հայաստանի դիրքերը որպես նորարարական և տեխնոլոգիական կենտրոն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Գործնական դասի ընթացքում մասնակիցները ամրապնդեցին իրենց հմտությունները դաշտային պայմաններում՝ իրականացնելով FPV դրոնների թռիչքներ և կատարելագործելով սարքերի կառավարման, ծրագրային և թռիչքային պարամետրերի կարգավորման տեխնիկան։ Ձեռք բերված փորձը կարևոր հիմք է հետագա բարդ թռիչքային վարժությունների և միջազգային FPV մրցարշավերին մասնակցելու համար։

«Ucom-ի աջակցության շնորհիվ մենք կարողացանք փուլ առ փուլ իրականացնել այս կրթական ծրագիրը՝ սկսած մասնակիցների ընտրությունից մինչև տեսական և գործնական փուլեր։ Այսօր արդեն մասնակիցները կարողանում են իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառել դաշտային պայմաններում՝ կատարելով իրական թռիչքներ և զարգացնելով իրենց օպերատորական հմտությունները։ Մեր նպատակն է ոչ միայն սովորեցնել կառավարել դրոն, այլ նաև ձևավորել տեխնիկական մտածողություն, ինժեներական մոտեցում և ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդների համար ԱԹՍ ոլորտում», - ասել է  ArmDrone համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Ucom-ը շարունակաբար իրականացնում է տեխնոլոգիական կրթությանն ու երիտասարդների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով խթանել ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել թվային, տեխնիկական և ինժեներական հմտությունները։ ArmDrone-ի հետ իրականացվող FPV* (First-person view) դրոնների կրթական ծրագիրը այս նախաձեռնությունների շարքի կարևոր մասն է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ԱԹՍ տեխնոլոգիաների վերաբերյալ տեսական գիտելիքներ և զարգացնել դրանց կիրառման համար անհրաժեշտ գործնական հմտություններ, որոնք կարող են հիմք դառնալ նրանց հետագա կրթական և մասնագիտական ուղու համար։

* FPV drone (First-person view – առաջին դեմքից դիտում ապահովող) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի միջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոցին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԳորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԱրտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԵվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է
Ամենադիտված