Հայերեն


Հայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը

21-ը օգոստոսի, 2026թ․ Երևան․ E-auto ընկերությունը, որը HONGQI էլեկտրամոբիլների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և Վրաստանում, Երևանում բացել է ավտոմոբիլային այս բրենդի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը՝ ներդնելով շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլար։  

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը:

Ռուբինյանց 40/3 հասցեում՝ գրեթե 3000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով նոր համալիրում մեկ հարկի տակ գործում են HONGQI-ի ֆլագմանային խանութ-ցուցասրահը, տեխնիկական սպասարկման կենտրոնը և ավտոմեքենաների ներկման մասնագիտացված կայանը։ Ընկերությունը նաև տնօրինում է շուրջ 2500 քմ մակերեսով պահեստային տարածք անհրաժեշտ պահեստամասերի մշտական առկայությունն ապահովելու համար։

HONGQI-ն Հայաստանում ներկայացնելուց կարճ ժամանակ անց E-autoն կարողացել է ոչ միայն դառնալ էլեկտրամոբիլների պաշտոնական ներկրման շուկայի առաջատար, այլև ձևավորել մեքենաների վաճառքից մինչև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում ընդգրկող ամբողջական ենթակառուցվածք։

2025 թվականին E-auto-ն Հայաստան է ներմուծել շուրջ 800 էլեկտրամոբիլ՝ ապահովելով պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը։ 2026 թվականին ընկերությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքը՝ մինչ օրս ներմուծելով արդեն շուրջ 500 էլեկտրամոբիլ։ E-auto-ի նպատակն է մինչև տարեվերջ գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։

«Այսպիսի արագ աճը մեզ համար, այո, մեծ ձեռքբերում է, բայց, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն։ Մեր աշխատանքը չի ավարտվում մեքենայի վաճառքով. հաճախորդը պետք է վստահ լինի, որ միշտ, իր մեքենայի հետ կապված ցանկացած հարցի դեպքում ունի մեկ հասցե, որտեղ կստանա լիարժեք մասնագիտացված և վստահելի սպասարկում։ Շուրջ 5 միլիոն դոլարի ներդրմամբ մենք ստեղծել ենք այդ ենթակառուցվածքը Հայաստանում HONGQI-ի յուրաքանչյուր վարորդի համար»,-ասում է E-auto ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

Նոր կենտրոնը համալրված է HONGQI էլեկտրամոբիլների տեխնիկական զննման, սպասարկման և վերանորոգման բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև ավտոմեքենաների ներկման կայանով, որտեղ կիրառվում են գործարանային տեխնոլոգիաներ և ստանդարտներ՝ ապահովելով բարձրակարգ արդյունք և որակ։

«Վերջին տարիներին էլեկտրամոբիլների ներմուծման և շահագործման խթանման քաղաքականությունը Էկոնոմիկայի նախարարության առաջնահերություններից է, ինչի նպատակով տրամադրվում են ԱԱՀ- ի և մաքսատուրքերի ազատման արտոնություններ: Այսօրվա խորհուրդն էլ փաստում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Իսկ միջազգային ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների դերը կարևոր է ոչ միայն որակյալ տրանսպորտային միջոցների ներմուծման, այլև ենթակառուցվածքների զարգացման, պատասխանատվության ինստիտուտի ձևավորման և երաշխիքի տրամադրման առումով»,-ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

E-auto-ի արագ զարգացումը շարունակվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ 2025 թվականին գրանցած արդյունքներից հետո ընկերությունը 2026 թվականի սկզբին դարձել է HONGQI-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև Վրաստանում՝ հայկական շուկայում հաջողությամբ կիրառված բիզնես մոդելը տեղափոխելով տարածաշրջանային մակարդակ։

«Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել մեր գործընկերոջ հետ՝ բոլոր հաճախորդներին հուսալի սպասարկում և երկարաժամկետ աջակցություն ապահովելու նպատակով, և այս նոր ցուցասրահի շնորհիվ հայաստանի հաճախորդներն այժմ կարող են ավելի մոտիկից ծանոթանալ HONGQI-ին և անձամբ փորձարկել մեր արտադրանքը», - ասել է HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը:

Երևանում E-auto-ի հասցեներն են՝ Ռուբինյանց 40/3 և Դավիթ Բեկ 138/4: Ընկերությունը HONGQI Էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։ 

Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած 0% կանխավճարից։

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebookյան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։ 

E-auto ընկերության մամուլի ծառայություն՝ [email protected]

Նոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԳորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԱրտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԵվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին
Ամենադիտված