Հայերեն


«Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրի ներսում կալանավորումների շղթան շարունակվում է։ Կալանքի տակ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի տնային կալանքը պարբերաբար երկարաձգվում է։ Նույն կերպ՝ նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանինը։ Ցավոք, գործիչների այս ցանկը կարելի է շարունակել. քաղբանտարկյալների պակաս Հայաստանում չկա։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը բավականին երկար ժամանակ ընթացքի մեջ էր, այդ պրոցեսը ծավալուն ընթացք էր ստացել։ Դեռևս նախընտրական շրջանից պարզ տեսնում էի, որ նման տեսարաններ են լինելու։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հստակ ցույց էր տվել, որ անելու է նման քայլեր։ Բոլորս ենք հիշում «կզցնելու եմ, պատերով եմ տալու, նստեցնելու եմ» բառամթերքը, որն ուղղակի կերպով ցույց էր տալիս՝ այս մարդը բավականին լուրջ է տրամադրված։ Ասում էր՝ «վերջ թավիշին, վենդետաներ են լինելու»։ Այս մարդն անկեղծորեն ասում է, որ այս բանը անելու եմ, մյուսը տալու եմ, այս մեկին պատժելու եմ, մյուսից խլելու եմ և այլն։ Այս շարքը շարունակելի է։ Ո՞ւմ դեմ են այս գործընթացները։ Սամվել Կարապետյանը մեծանուն հայ բարերար ու գործարար է, Գագիկ Ծառուկյանը հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, Ռոբերտ Քոչարյանն Արցախի հաղթած նախագահն է, Արմեն Աշոտյանը կայացած քաղաքական գործիչ է, այս իշխանությունների ամենակոշտ քննադատներից մեկը։ Փորձեցին նաև հերթական տեսարանները ստանալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ։ Օրեր առաջ նրան հրավիրել էին Հակակոռուպցիոն կոմիտե այն դեպքում, երբ նշված գործով դատական գործընթաց կա։ Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել, նրանց ներկայությամբ նա իրեն կաշկանդված, կաղապարված է զգում, իրեն թվում է՝ բոլորն իրեն հետևում են, խոչընդոտում են, իր դժբախտությունների պատճառը նրանք են։ Փոքր ժամանակվա տրավմաներն իրենց զգալ են տալիս։ Փոքր ժամանակ, ասենք, հեծանիվ չի ունեցել, հիմա ամբողջ օրը հեծանիվ է քշում։ Հիմա նա փորձում է ազատվել իր բարդույթներից, իր համար պատմական գաղափարներից դուրս գալ։ Կամ կառավարության նիստից հետո ասուլիսի ժամանակ հարց է բարձրացնում, թե պետք է ճշտի՝ ով է ԱԱԾ-ից արտահոսք թույլ տվել, նրան աշխատանքից հեռացնելու է։ Իմ կարծիքով, դա անադեկվատ, իրականության և իր իրական իրավական լիազորությունները մի քանի անգամ գերազանցող անձնավորության հետ գործ ունենք։ Երբ ինչոր մեկն էլ հարցնի, թե դա ձեր լիազորությունների շրջանակո՞ւմ է, նա կասի՝ դա ուղիղ իմ ենթակայության տակ գտնվող կառույց է։ Նա դրա պատասխանն էլ ունի։ Նա տիեզերական գալակտիկայում եզակի մարդ է, որ բոլոր հարցերի պատասխաններն ունի, աշխարհում չկա հարց, որի պատասխանը նա չունենա։ Էական չէ, թե ինչ բովանդակությամբ կլինի այդ պատասխանը, բայց որ նա չի խուսափի այդ հարցից, դրանում կասկած չունեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովասափյանը։

Մի կողմից՝ նշվում է, որ այս գործողությունները նպատակ ունեն շեղելու մարդկանց ուշադրությունը առաջիկայում մեր երկրի շուրջ տեղի ունենալիք հերթական զարգացումներից, բայց մյուս կողմից, ըստ տարբեր կարծիքների, նա այս կերպ բավարարում է իր ընտրազանգվածի ցանկությունները։ «Նա պետք է հագուրդ տա այդ մարդկանց կրքերին, մոլուցքը պետք է բավարարի։ Հին Հռոմում գլադիատորական մարտերը կազմակերպում էին՝ մարդկանց արյան տեսարաններով հագեցնելու համար։ Պարբերաբար ասում է՝ մենք, որ մի տեղ ենք գնում, ասում են՝ ինչո՞ւ այս մարդուն չեք բռնել և այլն։ Պետք է նաև նշենք՝ կան մարդիկ, որոնք իրենց դժբախտությունների և չկայացած կյանքի մեղավոր են նշանակել Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին և, առհասարակ, բոլոր-բոլորին։ Մարդը բիզնես է սկսել, իր անհեռատեսության, անփութության պատճառով կորցրել է իր ունեցվածքը, ասում է՝ Քոչարյանն ու Սերժն են մեղավոր։ Նրանց կարծիքով, եթե նախագահները լինեին Չերչիլը կամ Ռուզվելտը, իրենք ապրելու էին դրախտում։ Սա հասարակության մեջ մշտապես գոյություն ունեցող մոտիվ է, երբ նշանակվում են «մեղավորներ», բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Երբ ասում են՝ թալանել են, նման բան ասողներն իրենց կյանքում ոչ մի ունեցվածք չեն ունեցել, գործնականում իրենցից ինչ-որ բան թալանելն անհնարին է։ Սա հատուկ մշակված մեխանիզմ է նաև այն առումով, որ այս եռացող կաթսայի մեջ մեզ բոլորիս ավտոմատ հանեց 2026 թվի իրականությունից, գցեց հետ, հասցրեց 2018 թվական։ 2026 թվականի սեպտեմբերին ապրում ենք 2018 թվականի մայիսի տրամաբանության մեջ՝ թալան, կոռուպցիա, կաշառակերություն, նախկիններ, նորից նույն խոսակցություններն են։ Մարդկանց մի հատված էլ ասում է՝ իսկ անցնող ութ տարիներին ինչո՞ւ այս մարդկանց վերաբերյալ մեղադրական դատական ակտեր չկայացվեցին, եթե մեղավոր էին։ Բայց նա դրա արդարացումն էլ ունի։ Ասում է՝ ութ տարի սպասել է, որ այդ մարդիկ «մեղայականով» գան իր մոտ, ասեն, որ գողացել են։ Դե, նա «Նիկոլ բարեպաշտն» է, «Նիկոլ առաքինին»։ Նա մարդկանց ցույց է տալիս, որ բարի կամք է դրսևորել, բայց իրենք չարն են, վատն են, չեն ընկել, հիմա իրենց պետք է պատժի։ Մեկ այլ թատրոն է դատավորների հետ կապված պատմությունը։ Իր նշանակած դատավորների մասին ասում է, որ ծառայում են Սարգսյանին, Քոչարյանին։ Ասում է՝ չեմ խառնվում դատաիրավական համակարգի գործունեությանը, կարծես դատական համակարգի վերաբերյալ իր հայտնի տեքստերն ասում էին Հոլանդիայում կամ Ջոմոլունգմայի գագաթին»,-նկատում է մեր զրուցակիցը։

Փաշինյանը Ղրղըզստանում է՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Այսօր սպասվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Այստեղ երկու քեյս կա։ Մեկն, ամենայն հավանականությամբ, կապված է Հայաստանում տնտեսական սարսափելի կոլապսային սկզբնախաղի հետ, երբ բոլոր փորձագետները, ոլորտային նեղ մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում ուժեղ պայթյուններ են լինելու տնտեսության հետ կապված, քանի որ չկա գումար տնտեսության մեջ ներարկելու, ներդնելու համար, և ստիպված դիմում է նման տեսարանների, տարբեր մարդկանց ունեցվածքներից տարբեր կտորներով «բռնագանձումներ» է կատարում, «ապօրինի գույքի» մասին խոսում։ Չի բացառվում, որ գումարի ժամանակավոր աղբյուր ստեղծելու իմիտացիաներ են։ Մյուս կարևոր քեյսը ռուսների վրա թեմա «ծախելու», թեմա փաթեթավորելու օրակարգն է, որ հանձին Քոչարյանի, Ծառուկյանի՝ փորձի ռուսների հետ զրույցներ ունենալ։Փորձ է արվելու ռուսների հետ որոշակի պարզաբանումներ, հստակեցումներ անելու՝ բա մեր կոնյակը, «Ջերմուկը», վարդերը, լոլիկը և այլն։ Ստեղծված բարդ, փակուղային իրավիճակում գուցե փորձի ինչ-որ վարիացիաներ կազմակերպել։ Չեմ բացառում դա ևս։ Քանի որ գագաթնաժողովում հիմնականում նաև տնտեսական բլոկի հարցեր են քննարկվելու, տնտեսական գծեր են գծվելու, չեն կարող չլինել հայ-ռուսական՝ ներկայումս բարդ հարաբերությունների մասին քննարկումներ, առավել ևս, որ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ։ Շատ խոսակցություններ գուցե լինեն կուլիսային ֆորմատով, բայց քննարկում, թերևս, պետք է սպասել, իսկ դրա հետագա զարգացումներն արդեն կերևան դեպքերի զարգացման դրսևորումներով»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր Ավետիսյան
Ամենադիտված