Հայերեն


Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական խոսույթում վերջին տարիներին ամենաինտենսիվ քննարկվող թեմաներից մեկը Եվրամիության հետ մերձեցման հեռանկարն է, և այս թեմայի շուրջ ձևավորված հանրային սպասելիքներն ու իրականության միջև եղած անդունդը օրեցօր ավելի է խորանում։ Երկրի ղեկավարությունը համառորեն հայտարարում է եվրոպական ուղղվածության մասին, Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենք՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոստանում են արագ տեմպերով մտնել պաշտոնական բանակցային փուլ, սակայն Բրյուսելից հնչող ազդակները վկայում են բոլորովին այլ իրականության մասին։

Ամենաուշագրավ և ամենախոսուն փաստը վիզային ռեժիմի ազատականացման հարցում Եվրամիության դիրքորոշումն է։ Երբ ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ չափազանց վաղ է խոսել Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին (թեկուզ նկատի ունենալով կոնկրետ թվական նշելը), սա ոչ թե տեխնիկական բնույթի մեկնաբանություն է, այլև քաղաքական ազդակ, որը պետք է ընկալել իր ամբողջ ծավալով։ Վիզայի ազատականացումը Եվրամիության հետ հարաբերությունների ամենահասարակ, ամենանախնական և համեմատաբար հեշտ իրագործվող քայլն է։ Սա այն գործիքն է, որով Եվրամիությունը պարգևատրում է առնվազն իրեն համակողմանիորեն լոյալ գործընկերներին կամ նրանց, որոնց օգտակար է համարում, և այն երբեք չի համարվել անդամակցության նախապայման կամ անդամակցության գործընթացի մաս։

Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան այս արտոնությունն ստացել են դեռևս այն ժամանակ, երբ անդամակցության հեռանկարի մասին լուրջ խոսք անգամ չկար։ Այսինքն, վիզային ռեժիմի ազատականացումը Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ այն նվազագույն զիջումն է, որն արվում է նույնիսկ առանց խորքային ռազմավարական պարտավորությունների։ Եթե Հայաստանի դեպքում նույնիսկ այս նվազագույն քայլի ժամկետների մասին (կրկնում ենք՝ թեկուզ կոնկրետ ինտերվալի մասին) խոսելը «չափազանց վաղ» է համարվում, ապա ի՞նչ հիմքերի վրա է կառուցվում այն պատրանքը, թե անդամակցության գործընթացը կարող է արագ սկսվել և հաջողությամբ ընթանալ։

Այստեղ անհրաժեշտ է հասկանալ Եվրամիության համայնքի որոշումներ կայացնելու ներքին մեխանիզմը, որն ակնհայտորեն անտեսվում է հայաստանյան հանրային քննարկումներում։ Եվրամիությունը միասնական քաղաքական դերակատար չէ, այլ քսանյոթ անդամ պետության համախումբ, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական շահերը, վետոյի իրավունքը և ներքին քաղաքական հաշվարկները։ Անդամակցության հարցում պահանջվում է բոլոր անդամների միաձայն համաձայնություն, և պատմությունն էլ ցույց է տվել, որ նույնիսկ մեկ երկրի առարկությունը բավարար է տասնամյակներով սառեցնելու թեկնածու երկրի հեռանկարները։ Թուրքիայի օրինակը ավելի քան խոսուն է. այդ երկիրը թեկնածուի կարգավիճակ ունի արդեն քառորդ դարից ավելի, սակայն անդամակցության իրական հեռանկարը գործնականում չկա։ Ուկրաինան, որին պատերազմի պայմաններում արտակարգ արագությամբ շնորհվեց թեկնածուի կարգավիճակ, այնուամենայնիվ, կանգնած է տասնամյակներ տևող բարեփոխումների ճանապարհի առաջ, և նույնիսկ նրա դեպքում մի շարք անդամ երկրներ բացահայտ դիմադրություն են ցույց տալիս ընդլայնմանը։

Այս ֆոնին Հայաստանի համար խոսել արագ անդամակցության մասին՝ նշանակում է անտեսել ոչ միայն Եվրամիության ներքին դինամիկան, այլև ընդլայնման նկատմամբ Բրյուսելում առկա աճող հոգնածությունը։ Եվրամիության ընդլայնման հոգնածությունը նոր նկատվող երևույթ է։ Վերջին երկու տասնամյակում ԵՄ-ն բախվել է ներքին լուրջ ճգնաժամերի՝ ֆինանսական ճգնաժամից մինչև Բրեքսիթ, միգրացիոն ճգնաժամից մինչև աջ պոպուլիզմի վերելք, և այս պայմաններում նոր անդամների ընդունումը՝ հատկապես տնտեսապես թույլ և ռազմավարականորեն անկայուն տարածաշրջանից, շատ անդամների համար ոչ թե ներդրում է, այլև լրացուցիչ բեռ։

Հայաստանը, որի տնտեսության ծավալը չափազանց փոքր է, որի արտահանման կառուցվածքը սահմանափակ է, և որը գտնվում է բարդ անվտանգային միջավայրում, Եվրամիության համար ներկայում չի ներկայացնում այն գրավչությունը, որը կարող է հաղթահարել ընդլայնման դիմադրությունը։ Ավելին, Հայաստանը չունի Եվրամիության հետ ցամաքային սահման, ինչը տեխնիկապես և իրավականորեն լուրջ հարցադրումներ է առաջացնում անդամակցության հնարավորության վերաբերյալ, քանի որ Եվրամիության պայմանագրերը ենթադրում են եվրոպական աշխարհագրական պատկանելություն, ու թեև այս չափանիշը պատմականորեն ճկուն է մեկնաբանվել, այնուամենայնիվ, այն լրացուցիչ խոչընդոտ է, որը պահանջում է բոլոր անդամների քաղաքական կամքը, ինչը ներկայումս բացակայում է։

Բացի իրավական և ինստիտուցիոնալ խոչընդոտներից, կան նաև ռազմավարական և անվտանգային հանգամանքներ, որոնք անտեսելը ոչ միայն անիրատեսական է, այլև վտանգավոր։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում, որտեղ իր անվտանգության հիմնական մարտահրավերները պահանջում են անմիջական և գործնական լուծումներ, ոչ թե հեռավոր ապագայի ինտեգրացիոն նախագծեր, որոնք այդպես էլ կարող է իրականություն չդառնան։ Եվրամիությունը, ինչպես ցույց է տվել վերջին տարիների փորձը, չի կարող և չի ցանկանում Հայաստանին տրամադրել անվտանգության երաշխիքներ։ ԵՄ դիտորդական առաքելությունը, որը ներկայացվում է որպես մերձեցման զգալի արդյունք, խորհրդանշական բնույթ ունի և չի կարող փոխարինել իրական անվտանգային համակարգին։

Այս պայմաններում երկրի ղեկավարության կողմից բոլոր ռազմավարական խաղաթղթերը դնելը եվրոպական ուղղվածության վրա՝ նշանակում է թուլացնել այլ ուղղություններով հարաբերությունները՝ առանց փոխհատուցում ստանալու։ Սա է հենց այն վտանգավոր սխալը, որի քարոզչությունը կարելի է բնութագրել որպես հեռավոր ապագայի համար ինչ-որ հավանական իրադարձության համար նախատեսված «լապշաներ», որոնց համար զոհասեղանին են դրվում ներկայի և մոտ ապագայի շահերը։

Այստեղ հարկ է առանձնացնել քաղաքական հռետորաբանության և պետական ռազմավարության տարբերությունը։ Երբ իշխանությունը հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, այս հայտարարությունը կարող է ունենալ ներքին քաղաքական նպատակներ՝ ձևավորելու դրական օրակարգ, շեղելու ուշադրությունը սոցիալ-տնտեսական և անվտանգային կարևոր խնդիրներից, ստեղծելու առաջընթացի պատրանք։ Սակայն պետական ռազմավարությունը չի կարող հիմնվել հռետորաբանության վրա։ Իրական ռազմավարությունը պահանջում է սառը հաշվարկ՝ ի՞նչ է տալիս Եվրամիությունը այսօր, ի՞նչ կարող է տալ վաղը, և ի՞նչ գնով։ Վիզային ազատականացման հարցում Բրյուսելի դիրքորոշումը հստակ ցույց է տալիս, որ այսօր Եվրամիությունը պատրաստ չէ նույնիսկ նվազագույն զիջումների։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար եվրոպական ինտեգրացիայի գինը ներկայում անհամաչափ բարձր է կորսվող օգուտների համեմատ. պահանջվում են լուրջ զիջումներ աշխարհաքաղաքական դաշտում, հարաբերությունների սրում ավանդական գործընկերների հետ, տնտեսական կապերի վերակառուցում, իսկ փոխարենը առաջարկվում են միայն խոստումներ և խորհրդանշական ժեստեր։

Կարևոր է նաև հասկանալ, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը և Եվրամիությանն անդամակցելը երկու տարբեր բաներ են։ Հայաստանը կարող է և պետք է զարգացնի հարաբերությունները Եվրամիության հետ առևտրի, ներդրումների, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում, քանի որ դա համապատասխանում է երկրի շահերին։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն արդեն իսկ գործում է, լավ հիմք է այդ համագործակցության համար։ Սակայն այս համագործակցության խորացումը չի պահանջում անդամակցության հռետորաբանություն և երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման սրված փոփոխություն։

Խնդիրը սկսվում է այնտեղ, որտեղ գործնական համագործակցությունը փոխարինվում է «իդեոլոգիական» նախագծով, երբ երկրի արտաքին քաղաքականությունը սկսում է կառուցվել ոչ թե շահերի հաշվարկի, այլև պատկերացումների և ակնկալիքների հիման վրա։

Անդամակցության գործընթացի իրատեսական գնահատականը պահանջում է նաև հասկանալ, թե ինչ փուլեր է ներառում այդ գործընթացը։ Նույնիսկ եթե Հայաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ, ինչը ներկայիս պայմաններում խիստ կասկածելի է, դրանից հետո սկսվում է տասնամյակներ տևող բարեփոխումների շրջան՝ օրենսդրության ներդաշնակեցում եվրոպական ստանդարտների հետ, որը ներառում է հարյուրավոր օրենքների և կանոնակարգերի փոփոխություն, տնտեսության մրցունակության բարձրացում մինչև եվրոպական մակարդակ, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ ամրապնդում, դատական համակարգի արմատական բարեփոխում և այլն, և այլն։ Այս բոլորը պահանջում է հսկայական ռեսուրսներ, քաղաքական կայունություն և սոցիալական համերաշխություն, որոնք ներկայիս Հայաստանում խնդրահարույց են։ Իսկ ամենակարևորը՝ այս գործընթացի ավարտի երաշխիք չկա, քանի որ վերջնական որոշումը կախված է ոչ թե թեկնածու երկրի ջանքերից, այլև անդամ երկրների քաղաքական կամքից, որը կարող է փոխվել ցանկացած պահի ներքին քաղաքական զարգացումների արդյունքում։

Այս ամենի ֆոնին հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երկրի ղեկավարությունը շարունակում խթանել այն սպասելիքները, որոնք օբյեկտիվորեն չեն կարող իրականանալ կանխատեսելի ապագայում։ Պատասխանը, հավանաբար, ավելի շատ թաքնված է ներքին քաղաքական հաշվարկներում։

Եվրոպական ինտեգրացիայի թեման հարմար գործիք է հասարակության որոշակի շերտերի աջակցությունը պահպանելու, արևմտյան գործընկերների բարեհաճությունը ձեռք բերելու և արտաքին քաղաքականության ոլորտում «ձեռքբերումներ» ցուցադրելու համար։ Սակայն այս մոտեցումը կարճատև է ու վտանգավոր, քանի որ երբ սպասելիքները չիրականանան, ինչը անխուսափելի է, հասարակության հիասթափությունը կլինի համեմատաբար ավելի խորը, իսկ երկրի ռազմավարական դիրքերը՝ ավելի թույլ, քան եղել են գործընթացի սկզբում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին
Ամենադիտված