Հայերեն

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ

Հասարակություն

Վայոց ձորում ազդարարված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկը պարզապես տնտեսական հերթական ծրագիրը կամ լեռնահանքային նախագիծ չէ: Սա Հայաստանի Հանրապետության պետականության, բնապահպանական անվտանգության և բարոյական նկարագրի դեմ իրագործված ամենաթողության, ուրացման և քաղաքական սնանկության ցնցող մանիֆեստն է: Նրանք, որոնք ժամանակին ժողովրդավարական արժեքների և բնապահպանական ակտիվիզմի ալիքի վրա «Ամուլսարը սար է մնալու» կարգախոսով փողոցներում դիրքեր էին գրավում և հետագայում տաք պաշտոններ ստացան, այսօր կոստյումներով ու ցինիկ հանգստությամբ ներկա են գտնվում նույն այդ սարի, ջրային ռեսուրսների և ազգային հարստության «սպանդին»: Սա դասագրքային դավաճանություն է սեփական խոստումներին, անկախ գիտությանը և հայոց պետականության ապագային:

Ամուլսարի հանքավայրի շահագործումը սովորական հանքարդյունաբերություն չէ, այլ բարձրլեռնային էկոհամակարգի վրա հասցված անդառնալի հարված, որի կործանարար հետևանքների մասին տարիներ շարունակ ահազանգել են անկախ փորձագետները, երկրաբանները, քաղաքացիական ակտիվիստներն ու միջազգային հետազոտական խմբերը: Հանքավայրը պարունակում է սուլֆիդային ապարների հսկայական զանգված, որոնք բաց եղանակով արդյունահանման ընթացքում օդի և աղբյուրների հետ շփվելիս առաջացնում են թթվային հանքային դրենաժ (Acid Mine Drainage): Սա ֆիզիկաքիմիական այնպիսի անդառնալի գործընթաց է, որի հետևանքով ծծմբական թթուն լուծում է ապարներում առկա ծանր, թունավոր մետաղները՝ արսենը, կադմիումը, կապարը, նիկելն ու ծանր տարրերը: Այս թունավոր հոսքերը կանգնեցնելն անհնար է լինելու, և դրանք հարյուրավոր տարիներ թունավորելու են տարածաշրջանի բոլոր ստորգետնյա ու մակերևութային ջրային աղբյուրները:

Ավելին, հանքավայրի աշխարհագրական դիրքն ինքնին էկոլոգիական ռումբ է. այն տեղակայված է Որոտան-Արփա ջրատար թունելի անմիջական հարևանությամբ և Արփա ու Որոտան գետերի ակունքներում: Այս ավազանների աղտոտումը նշանակում է ոչ միայն Ջերմուկի համաշխարհային ճանաչում ունեցող հանքային ջրերի ոչնչացում և առողջարանային քաղաքի տնտեսական կործանում, այլև թույնի ուղիղ հոսք դեպի Սևանա լիճ՝ Հայաստանի քաղցրահամ ջրի ռազմավարական միակ պաշարը: Դրան գումարվում է նաև բաց հարթակում նատրիումի ցիանիդով ոսկու կորզման (Heap Leaching) վտանգավոր տեխնոլոգիան՝ բարձր սեյսմիկ ակտիվությամբ և սողանքային թեժ գոտում, որտեղ ցանկացած ցնցում կամ տեխնոլոգիական շեղում կարող է վերածվել համապետական և տարածաշրջանային աղետի:

Նորօրյա հանքարդյունաբերական օլիգարխիան և նրանց հովանավորներն այսօր փորձում են ջնջել պատմությունն ու մոռացության տալ միջազգային հեղինակավոր ELARD (Earth Link and Advanced Resources Development) ընկերության կատարած այն փորձաքննությունը, որի համար պետական բյուջեից ծախսվեցին հարյուր հազարավոր դոլարներ: ELARD-ի եզրակացությունը հստակ արձանագրել էր. «Լիդիան» ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) եղել է թերի, ռիսկերի գնահատումը՝ թերագնահատված, իսկ առաջարկվող մեղմացնող միջոցառումները՝ անհուսալի: ELARD-ի արձանագրումներից հետո Ամուլսարի շահագործումը թույլատրելը դուրս է իրավական, գիտական և բնապահպանական ցանկացած տրամաբանությունից: Սա քաղաքական ու ֆինանսական առքուվաճառք է, որտեղ ներդրումային պատրանքների և պետական երաշխիքային գործարքների դիմաց զոհաբերվել է պետության էկոլոգիական ողնաշարը:

Այս ամենով հանդերձ՝ խնդիրը բնավ առհասարակ ընդերքօգտագործման կամ հանքարդյունաբերության ոլորտի դեմ պայքարելը չէ։ Հայաստանում տասնամյակներ ի վեր գործող ավանդական հանքարդյունաբերությունն արդեն իսկ ունի որոշիչ ազդեցություն երկրի տնտեսության վրա. դրան հարմարվել ու ադապտացվել են թե՛ տեղի բնակչությունը, թե՛ պետական համակարգերը, և տարիների փոփոխությունների ու բարեփոխումների շնորհիվ ոլորտը որոշակիորեն կայացել է՝ մեծապես հոգալով պետության կարիքները։ Սակայն ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ պետությունները խստորեն խուսափում են հանքարդյունաբերություն ծավալել այնպիսի զգայուն, բարձրլեռնային ու ջրագոյացնող դիրքերում, ինչպիսին Ամուլսարն է։ Եթե ավանդական հանքերն իրենց կայունությունն ունեն, ապա Ամուլսարի պես կրիտիկական ու խոցելի կետերում նոր հանքավայրեր բացելը տնտեսական օգուտ չէ, այլ պետությունը ուղղակիորեն տանող աղետալի էկոլոգիական փակուղի։

Սա չի կարող այսպես թողնվել, սա չի ներվելու: Քաղաքացիական հասարակությունը, բնապահպանական շարժումները, ընդդիմադիր քաղաքական ուժերը և մտավորականությունը չեն կարող սահմանափակվել ձևական հայտարարություններով կամ լռությամբ: Ամուլսարի հարցը քաղաքական, իրավական և էկզիստենցիալ պայքար է: Հայաստանի ամբողջ տեղեկատվական համակարգը, լրատվամիջոցները, վերլուծական կենտրոններն ու սոցիալական հարթակները պետք է լրջորեն, համակարգված և անզիջում աշխատեն այս հակապետական ծրագրի դեմ: Անհրաժեշտ է փաստերով, գիտական հիմնավորումներով ու անվերապահ քննադատությամբ բացահայտել այս աղետի իրական մասշտաբները, լուսարձակի տակ պահել այն բոլոր պաշտոնյաներին, որոնք ստորագրել են այս հանցավոր որոշումների տակ, և ցույց տալ, որ Ամուլսարի շահագործման բոլոր մեղավորները վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի, ժողովրդի և պատմության առջև:

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն
Ամենադիտված