Հայերեն

Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան

Blog
Ամուլսարի հարցը քաղաքական պայքարի հարթություն ես բարձրացրեցի:
 
Մինչ այդ ինչ-որ բնապահպաններ, ինչ-որ քայլարշավիստներ ու ինչ-որ աշխուժակներ` գումարած մի բնապահպան-իրավաբան և մի քանի իրական ակտիվիստներ պայքարում էին:
 
Բայց բնապահպանների այսպես կոչված պայքարը ողորմելի էր, անատամ և խիստ ապաքաղաքական:
Արշավիստ-յարխուշտիստներից մեկն անգամ, որին հիմա էլ են համակրում հայոց յարխուշտիստները` ասում էր որ հարցը ռեժիմի հետ կապ չունի բոլորովին և որ ռեժիմը հետ կկանգնի որոշումից շուտով:
 
Իրենք խիստ ապերջանիկ էին և դժգոհ, որ ես խնդիրը տեսնում եմ ոչ միայն բնապահպանական այլ ամենից առաջ` քաղաքական հարթությունում:
 
Ու խիստ դժգոհ էին որ իմ պես քաղաքական կերպարը մտել է իրենց դաշտ ու փորձում է ըստ իրենց իմաստուն խելքի` Ամուլսարի վրա քաղաքական միավորներ հավաքել: Եվ խուսափում էին ինձանից: Ու որքան էլ միամտաբար բացատրում էի դրանց, որ ամեն բան է աշխարհում քաղաքական ու հատկապես Ամուլսարի հարցը` այդ ամենատիպիկ դեմքերն այդպես էլ դա չընդունեցին, իհարկե:
 
Հետո ես մի քանի հայտնիների խնդրեցի միանալ իմ նախաձեռնությանն ու տեսաուղերձներ տեսագրել այդ թեմայով: Մի քանիսը արեցին դա: Տեսանյութն իմ ալիքում կա:
 
Մի քանիսը` օրինակ, Վարդան Պետրոսյանը, Տիգրան Ձիթողցյանը և էլի կարծեմ մի հոգի` քաղաքավարի, շատ սիրուն մերժեցին:
 
Լավ արեցին:
 
Կարող եմ կռահել թե ինչու:
 
Մնացած բոլոր պայքարողներն էլ իրենց հեռու էին պահում ու պահանջում հարցը չքաղաքականացնել:
Հետո եղավ 2020-ի 44-ը: Հետո` 2023-ը:
 
Հիմա լինում է 2026-ը:
 
Ամուլսարն այսօր բացվեց:
 
Ի հակառակ «Ամուլսարը պիտի սար մնա» ճղճղացողների` այսօր բացվեց Ամուլսարի հանքը:
 
Մի հանք, որը առհավետ` հաջորդ տասնյակ հազարավոր տարիների համար ոչնչացնելու, անդառնալիորեն ու անշտկելիորեն թունավորելու է ողջ Սյունիքը` օդը, հողը և հատկապես ջրային ողջ և բոլոր ռեսուրսները:
Այն որ հայերն են այն բացում, իսկ հայ ժողովուրդը թքած ունի Ամուլսարի թեմայի վրա` լիովին նորմալ է և հասկանալի:
 
Բայց որ ադրբեջանցիներն են այդ հաշվով լուռ` իրոք որ տարակուսելի է և անհասկանալի: Սյունիքը նրանց առանցքային հետաքրքրության գոտին է և նրանք, վստահ եմ, շուտով ստանալու են Սյունիքը: Ընդ որում` շատ շուտով: Չեմ հասկանում թե ինչպե՞ս կարող ենք նրանք թույլ տալ Հայաստանի իրենց սատրապական ռեժիմին` թունավորել իրենց համար սրբազան այդ հողերը:
 
Բայց ինչ էլ որ լինի` ես հիմա ողջունում եմ Հայաստանի կառավարության և իշխանությունների քայլը` բացել Ամուլսարը: Եթե դա հայերի կամքն է, իսկ դա անհերքելիորեն հայ ժողովրդի կամքն է` ապա հայերը պետք է հասնեն նրան` ինչին ձգտել են և ձգտում են անշեղորեն:
 
Եվ եթե դա Ադրբեջանի հողն է լինելու շատ շուտով, ապա ինձ ամենևին չի էլ հետաքրքրում անգամ թե այդտեղ ինչ կլինի կամ չի լինի: Ինչպես այլևս չի հետաքրքրում թե ինչ է լինում կամ լինելու հանձնված Արցախում:
Միևնույն է` հանձնած հողը հայը երբեք հետ չի բերելու, երբեք չի ազատագրելու ու շատ շուտով ոչինչ էլ չի ունենալու: Արդեն` առհավետ: Իսկ «ռևանշ լինելու´ է» ասողները նույն ապաքաղաքական պայքարով Ամուլսարը սար պահողների դասարանից են ու չեն էլ պատկերացնում թե ով կարող է և ով ուղղակի չի կարող անգամ երազել որևէ ռևանշի մասին:
 
Այնպես որ ռևանշ չի լինելու, Ամուլսարը սար չիմնալու և հրաշալի պտուղներ է տալու, իսկ պայքարը` պայքար չկա ու իրականում երբևէ չի էլ եղել:
 
Շնորհավորում եմ Ամուլսարի հանքի բացման կապակցությամբ իմ պաշտելի, սիրելի, խենթանալի հայ ժողովրդին:
 
Անու´շ լինի Ամուլսարդ, վսե´մ ազգ իմ հայոց:

Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել է
Ամենադիտված