Հայերեն

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական օրակարգում ու հասարակական քննարկումներում կտրուկ աճել են սպասումներն ու մտահոգությունները։ Սահմանային վերջին միջադեպերը, մասնավորապես Շաքիի դեպքը, ինչպես նաև շարունակվող արտաքին սպառնալիքները փաստում են, որ երկիրը կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև։ Սրան հավելվում է նաև խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված՝ ապագայի անորոշության զգացողությունը, ինչը հասարակության շրջանում խորացնում է անվտանգային ու քաղաքական երաշխիքների փնտրտուքը։

Ստեղծված իրավիճակում առանցքային այս հարցերին օրերս պատասխանել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում։ «Մենք հետամուտ ենք լինելու առ այն, որ այս անվերջանալի զիջումների շղթան ավարտվի։ Մենք շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով, որի մասին ավելի մանրամասն կհայտնենք երկու շաբաթ հետո՝ հաջորդ քառօրյայի ընթացքում»,- հայտնել է նա։

Անդրադառնալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ Աբրահամյանն ասել է. ««Ուժեղ Հայաստանը» փոքր հաջողություն արձանագրեց առ այն, որ հարցուպատասխանի վերջում հասանք նրան, որ Նիկոլ Փաշինյանն ընդունեց՝ նա չի պատրաստվում ադրբեջանցի զինծառայողին՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու դեպքում արտահանձնել Ադրբեջան»։ Ըստ նրա, Շաքիի դեպքը փորձություն էր Ադրբեջանի կողմից, որը Նիկոլ Փաշինյանը ձախողեց. «Ալիևը շարունակում է զիջումներ պահանջել ՀՀից, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զիջումների գնալ։ Փաստացի դա վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ-ն թուլացնում է ներսից, Ալիևը՝ դրսից»։

Հարցին՝ ի՞նչ գործողություններ եք նախատեսում Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Հիմա ԱԺ-ում ունենք ինստիտուցիոնալ պայքար, որի արդյունքում ԵԽԽՎ-ն հրապարակեց այն զեկույցը, որը վերաբերում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, որտեղ արձանագրված են աննախադեպ խախտումներ, որոնք տեղի են ունեցել նախընտրական փուլում, ընտրությունների օրը և հետընտրական գործընթացներում։ Մեր պայքարի ընդհանուր մոդելը ինստիտուցիոնալ պայքարն է ԱԺ-ում։ Լինելու է փողոցային պայքար, լինելու է մեկ անգամ և լինելու է հաղթական»։

Ըստ էության, հետընտրական Հայաստանը թևակոխում է քաղաքական պայքարի որակապես նոր, ինստիտուցիոնալ փուլ. խորհրդարանն արդեն ձևավորված է, և ընդդիմությունն անցել է իր լիարժեք առաքելության իրականացմանը։ Սա արտահայտվում է ինչպես օրենսդիր հարթակում, այնպես էլ արտաքին ու ներքին քաղաքական ակտիվ գործընթացներում։ Անցած քառօրյայի ընթացքում ընդդիմադիր գործիչները ծավալել են ինտենսիվ դիվանագիտական աշխատանք. տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, իրականացվել են արտասահմանյան գործուղումներ, որոնց ընթացքում միջազգային գործընկերների հետ քննարկվել են երկրում ստեղծված անվտանգային ու քաղաքական ճգնաժամային իրավիճակները։ Զուգահեռաբար ուշադրության կենտրոնում են պահվում հանրային ամենազգայուն խնդիրները. «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների հետ՝ փաստելով, որ ընդդիմությունը ստանձնում է քաղաքական համակարգի պատասխանատու ու գործունյա բաղադրիչի դերը։

Այս ինստիտուցիոնալ կայացմանն ու զարգացմանը հաջորդելու է իշխանափոխության հասնելու տրամաբանական փուլը։ Տարածաշրջանային ու համաշխարհային աշխարհաքաղաքական տուրբուլենտության, միջազգային կառույցների քննադատական զեկույցների, ինչպես նաև ռուսական կողմից արտաքին կողմնորոշման հստակեցման պահանջների ներքո գործող իշխանության դիրքերը զգալիորեն թուլանում են։ Վարչապետ Փաշինյանի փորձերը՝ խուսանավելու հստակ արտաքին քաղաքական գիծ որդեգրելուց և միաժամանակ տարբեր ուժային կենտրոնների միջև մանևրելու, այլևս սպառում են իրենց։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական խորամանկությամբ իշխանություն պահելն անհնարին է դառնում. դժգոհություն է ձևավորվում թե՛ Հավաքական Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի մոտ։ Արդյունքում՝ աշխարհաքաղաքական այս խճճված իրավիճակում աստիճանաբար նշմարվում է միջազգային լայն կոնսենսուս առ այն, որ ներկայիս իշխանությունն այլևս ունակ չէ ապահովելու երկրի կայունությունը, և իշխանափոխությունը դառնում է անխուսափելի անհրաժեշտություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված