Հայերեն

Նոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համար

Հասարակություն

Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա բեռնատարները պետք է երթևեկեն ձմեռային դողերով։ Առանց դրանց մեքենա վարելու համար նախատեսված է 5 000 դրամ տուգանք։ Սակայն եթե խախտումը հայտնաբերելուց հետո 24 ժամվա ընթացքում այն վերացնեք և նույն ժամկետում ապացույցը ներկայացնեք լիազորված մարմնին, կազատվեք նշանակված տուգանքը վճարելու պարտականությունից։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, պահանջները սահմանված են կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով (ձմեռային դողերի պահանջները լրացվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1880-Ն որոշմամբ, որը գործում է 2024 թվականի դեկտեմբերի 10-ից), իսկ պատասխանատվությունը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով։

Ե՞րբ և որ մեքենաների համար են ձմեռային դողերը պարտադիր

Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ արգելվում է շահագործել թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաները, եթե դրանց վրա տեղադրված չեն ձմեռային դողեր։

3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների և ավտոբուսների համար այլ կանոն է սահմանված. 4.9.1 նշանի ազդման գոտում, երբ ճանապարհի ծածկույթին ձյուն կամ մերկասառույց կա, դրանք պետք է երթևեկեն հակասահքային շղթաներով, որոնցով պետք է կահավորված լինեն առնվազն երկու տանող անիվները։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ մեքենայի սեփականատերը պարտավոր է ապահովել մեքենայի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի։

Բավակա՞ն է ձմեռային դողեր տեղադրել միայն երկու անիվին

Ոչ։ Շահագործումն արգելվում է, եթե ձմեռային դողերը կամ բութակավոր հակասահքային դողերը (դրանց կիրառման դեպքում) տեղադրված են մեքենայի ոչ բոլոր անիվների վրա։ Արգելվում է նաև նույն սռնու վրա տեղադրել, մասնավորապես, բութակավոր և չբութակավոր կամ ցրտադիմացկուն և ոչ ցրտադիմացկուն դողեր։

Նախշանկարի ո՞ր բարձրության դեպքում է արգելվում ձմեռային դողի շահագործումը

Շահագործումն արգելվում է նաև, եթե սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհին երթևեկելիս ձմեռային դողի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը 4 մմ է կամ պակաս (մաշվածության ինդիկատորի բացակայության դեպքում)։ Խոսքը վերաբերում է ներսում ձյան փաթիլով եռագագաթ լեռան խորհրդանիշով և դրա հետ համատեղ «M+S», «M&S» կամ «MS» տառերով մակնշված ձմեռային դողերին։ Այս անսարքությունը բացահայտվում է տեխնիկական ախտորոշիչ գործիքների միջոցով։

Իսկ բութակավոր դողերը ե՞րբ են արգելված

Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին արգելվում է շահագործել մեքենան, եթե դրա վրա տեղադրված են բութակավոր հակասահքային դողեր։

Որքա՞ն է տուգանքը, և ինչպե՞ս կարելի է դրանից ազատվել

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ մեքենա վարելու համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն՝ 5 000 դրամ։

Նույն հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվության չենթարկվելու կամ նշանակված տուգանքը չվճարելու հնարավորություն.

խախտումը հայտնաբերելիս լիազորված պաշտոնատար անձը վարորդին իրազեկում է խախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին,
եթե վարորդն իրազեկումից անմիջապես հետո սկսում է խախտումը վերացնելուն ուղղված գործողություններ, արձանագրություն չի կազմվում,
եթե խախտումն անմիջապես վերացնել հնարավոր չէ, կազմվում է արձանագրություն և նշանակվում է տուգանք, սակայն եթե վարորդը հայտնաբերման պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է խախտումը և նույն ժամկետում ապացույցը ներկայացնում է լիազորված մարմնին, նա ազատվում է նշանակված տուգանքը վճարելու պարտականությունից, որի մասին կազմվում է արձանագրություն, և դրա պատճենը տրվում է վարորդին։

Եթե խախտումը հանգեցրել է վթարային իրադրության, կարող է կիրառվել նաև օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 1-ին մասը, որով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտման հետևանքով վթարային իրադրություն առաջացնելու համար նախատեսված է 20 000 դրամ տուգանք և 2 տուգանային միավոր։ Իսկ եթե օրենքի պահանջների կամ երթևեկության կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված է 29 000 դրամ տուգանք։

Ամփոփում

Ամփոփելով՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա բեռնատարները պետք է երթևեկեն ձմեռային դողերով, ձմեռային դողերը պետք է տեղադրված լինեն բոլոր անիվներին, պահանջները խախտելու համար նախատեսված է 5 000 դրամ տուգանք, որը վճարելու պարտականությունից կարելի է ազատվել՝ խախտումը հայտնաբերելուց հետո 24 ժամվա ընթացքում այն վերացնելով և նույն ժամկետում ապացույցը լիազորված մարմնին ներկայացնելով, – տեղեկացնում է Iravaban.net-ը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցով
Ամենադիտված