Հայերեն


Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել . Աննա Հակոբյան

Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրվված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։

Յոթ օրվա ընթացքում հավաքի մասնակից կանայք ամբողջությամբ ապրել են զինվորական կյանքով՝ սահմանված կարգով կրել համազգեստ, գիշերել զորամասում։ Հավաքների ընթացքում մասնակիցներն անցել են մասնագիտական, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստության, մարտավարական հիմունքների և առաջին բժշկական օգնության ցուցաբերման ավելի քան 20 պարապմունք, որոնց ընթացքում ԱՀ ՊԲ սպաները նրանց ուսուցանել են շարային վարժուձևերն առանց զենքի, հրաձգության նշանակությունն ու դաշտային կանոնները, զինվորի գործողությունները մարտի դաշտում, խրամատի, խրամուղու դիրքի կամ նշված տեղի զբաղեցումը, մարտի դաշում տեղաշարժը, մարտի դաշտում կրակային դիրքի փոխումը պաշտպանության ժամանակ, զինամթերքի տեղափոխումը հակառակորդի կրակի տակ։

Հավաքի մասնակիցները կրակային պատրաստության դասերի ընթացքում ծանոթացել են Կալաշնիկովի ավտոմատի հիմնական մասերին ու մեխանիզմներին, օպտիկական նշանոցներին և գիշերային տեսանելիության սարքերին, դրանց դերին ու նշանակությանը, անցել ավտոմատից, ԿԳ գնդացիրներից, ԳԴՀ-ից ստուգողական հրաձգության վարժություններ զորատեսակների համար, բաց դաշտում իրականացրել նռնակի նետումը թաքստոցից ծնկած կամ կանգնած դրությունից։

Առաջին բուժօգնությունից ուսուցանվել են կենսական կարևոր օրգանների գործունեության խանգարումների դեպքերը, վիրակապական նյութերի, վիրակապերի նշանակությունը, ազդրին ոլորաքուղ դնելու տարբերակները։

Վերջին օրը հավաքի մասնակիցները հանձնել են կրակային պատրաստության ստուգարք։ Հավաքի մասնակիցները պետք է սահմանված կարգով խոցեին հակառակորդի բոլոր թիրախները։ Յուրաքանչյուր թիրախի խոցման համար տրամադրվում էր 15 վայրկյան ժամանակ։ Ստուգարքի արդյունքում դասակը ստացել է ‹‹չորս›› գնահատականը։ Դասակի կազմից հինգ հոգի ստացել է ‹‹գերազանց››, մյուսները՝ ‹‹դրական›› գնահատականներ։ ԱՀ պաշտպանության բանակի ՄԲ ՀԲ սպա փոխգնդապետ Վրեժ Ավանեսյանի, ՄՊԲ սպա մայոր Մացակ Խաչատրյանի և բարոյահոգեբանական բաժնի ավագ սպա մայոր Կարեն Սարուխանյանի գնահատմամբ հավաքի մասնակիցները ցուցաբերել են մեծ պատասխանատվություն և լավ պատրաստություն։ Վերջինիս խոսքերով հավաքի մասնակիցները մի քանի օրվա պատրաստության արդյունքում ցույց են տվել զինվորների 3-4 ամսվա կրակային պատրաստության արդյունք։

Հավաքի ընթացքում մասնակիցներն այցելել են ՊԲ առաջնագիծ, եղել Ստեփանակերտի զոհված և անհայտ կորած ազատամարտիկներ, պատմաերկրագիտական թանգարաններում, հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Հ.Գ. Մայիսի 22-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Կանայք հանուն խաղաղության» կայքի շնորհանդեսը։ Արցախցի կանանց հետ հանդիպման առանցքային թեմաներից մեկն էր խաղաղության՝ որպես արժեքի և անհրաժեշտ ինքնապաշտպանության միջև կապը։ Հանդիպման մասնակիցներից առաջարկություն հնչեց, որ կանայք նույնպես անցնեն մարտական և կրակային պատրաստություն: Աննա Հակոբյանը խոստացավ առաջիկայում կազմակերպել նման մի հավաք:

 

Օգոստոսի 25-31-ը կայացած կանանց համար մարտական և կրակային պատրաստության յոթօրյա դասընթացը տեղի ունեցավ «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում: Ինչպես բազմիցս շեշտել է վարչապետի տիկինը, մեր երկրի վրա ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը այլև մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական թե քաղաքացիական, տղամարդ թե կին․ «Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու համար: Բայց դա՝ ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի»,- ասել էր Աննա Հակոբյանը:

Ավելին՝ այստեղ

Ավելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնինԻրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՆշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Կոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինՊատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեցԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԻրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին Հայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՎերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը
Ամենադիտված