Հայերեն


Հայ խոհարարի մատները Թաթարստանում չեն կտրել՝ ադրբեջանցուն հավի փոխարեն խոզի միս տալու համար. ի՞նչ է իրականում տեղի ունեցել

Բաց մի թողեք

– Պարոն Կարախանյան, երեկ մամուլում ինֆորմացիա տարածվեց, որ Թաթարստանում կացնով կտրել են հայ խոհարարի մատները` ադրբեջանցուն հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելու համար։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ – Իրականում մենք երկու օր է՝ ակտիվորեն այս հարցով զբաղվում ենք։ Որոշ լարումներ են առաջացել Ռուսաստանի տարբեր շրջաններում, նաև Մոսկվայում՝ նորից հայկական ու ադրբեջանական համայնքների ակտիվիստների՝ մանավանդ երիտասարդության շրջանակներում։

Պետք էր շատ արագ, օպերատիվ կերպով այս հարցին լուծում տալ, հասկանալ՝ որտեղ է սուտն ու ճիշտը։ Տեղական իրավապահ մարմինների հետ հարցը ճշտվեց՝ սա պարզապես քրեական խմբավորումների միջև այդ առևտրային օբյեկտների տարածքների բաժանման խնդիր է եղել։ Խառնված են եղել նաև տեղական ոստիկանության որոշ անդամներ, բոլոր մասնակիցները այսօրվա դրությամբ հայտնաբերվում են, հետաքննությունը գնում է, կլինեն ձերբակալություններ։ Իսկ հասարակական-քաղաքացիական կյանքում մենք հասկանում ենք, որ այս ամեն ինչն արվում էր, որպեսզի հիմա էլ արդեն հայ-թաթարական բախումներ հրահրվեն։ Պարզ դարձավ, որ ադրբեջանցիներն այդ գործողություններին որպես սուբյեկտ չեն մասնակցում, բայց հրահրում են հայ-թաթարական բախումներ։

Հիմա թաթարական տարբեր գործիչների հետ այդ երկխոսությունը տեղի է ունենում, բոլորը հասկանում են, որ սա քրեական պատմություն է, ոչ մի ազգամիջյան խնդիր չկա։ Այն խմբավորումները, որոնց վերագրվում է այս իրավիճակներում խառնվելը, միատարր չեն, միայն թաթարներ չեն, ու կապել հայ-թաթարական խնդիրների հետ՝ սխալ է, իրենք դա ևս ընդունում են։ Մենք զգուշացնում ենք հայ ակտիվիստներին էմոցիաներին չտրվել, զգայական կոչեր չանել ու գործողությունների չդիմել, հիմարություններ չպետք է անել։ Իսկ այն, որ ասում են՝ հավի մսի փոխարեն խոզի միս է տվել, ամբողջությամբ սուտ է, հնարած, ֆանտաստիկ պատմություն է՝ աշխատում է ադրբեջանական քարոզչամեքենան։ Մենք հասկանում ենք, որ այս ամենը գալիս է Բաքվից։ Այն անձինք, որոնք այս ինֆորմացիան տարածում են, սնվում են ոչ միայն Ադրբեջանի դեսպանության կողմից, այլև ընդհանրապես Բաքվից։

Իրենք նոր կուրս են վերցրել՝ հիմա էլ ուզում են հայ-թաթարական բախումներ ստեղծել։ Այն հայ-ադրբեջանական ալիքը, որ եղավ՝ իրենց չբավարարեց, հիմա էլ նման «սլիվներ» են անում, որ լարումներ առաջացնեն։ Գիտեն, որ հայկական կողմը շատ զգայուն է այս հարցում, լավ կազմակերպված, հիմա անընդհատ գնում են նման սադրանքների, որ կոնֆլիկտների կենտրոնը նորից տեղափոխեն Մոսկվա։ Իրավիճակը շատ զգայական է, շուկաների, հայկական ապրանքների հետ կապված։ Քանի որ այդ հարցերը լուծվում են, աշնանային նոր ապրանքները պետք է գան՝ խաղող և այլն, իրենք ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար։ Եղած միջադեպի բոլոր ապացույցներն էլ կան, մարդիկ կձերբակալվեն, ընդամենը տարածքային վեճ է։ – Իսկ հայ խոհարարն ի՞նչ մասնակցություն է ունեցել։ – Հայ խոհարարի մասնակցությունը չկա, իր համար հանգիստ խոհարար է աշխատում։ Տեսանյութի մեջ երևում է՝ կա և՛ ներսի, և՛ դրսի տեղի ունեցածը, կան նաև կանայք, բոլորի դեմքը պարզ երևում է։ Խոհարարին ինչ պատվեր տվել են, այդ պատվերը սարքել է, փաթաթել լավաշի կամ հացի մեջ ու տվել։ Ընդհանրապես այդ ժամանակ խոզի միսն արդեն վերջացած է եղել, ամեն ինչ հնարած ու սուտ պատմություն է։

Ավելին ՝ տեսանյութում

Ավելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնինԻրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՆշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Կոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինՊատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեցԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԻրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին Հայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՎերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը
Ամենադիտված