Հայերեն


Պետությունը մինչև 50 մլրդ դրամի ներդրումների միջոցով կաջակցի մասնավոր հատվածի ներդրումային նախաձեռնություններին

Տնտեսություն

Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ գործադիրն այս տարվա մայիսի 21-ի նիստում հայտարարել էր տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված մի նոր ծրագրի մեկնարկի մասին, որը կառավարության կողմից իրականացվելիք ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկն է։

Ծրագրի շրջանակում պետությունը մինչև 50 մլրդ դրամի ներդրումների միջոցով կաջակցի մեկնարկի և առաջընթացի հարցում դժվարություններ ունեցող մասնավոր հատվածի ներդրումային նախաձեռնություններին։

«Ընդհանուր առմամբ, ծրագրի տրամաբանությունն այն է, որ պետությունը առավելագույնը ֆինանսավորում է ծրագրի 25 տոկոսը, մյուս 25 տոկոսը ֆինանսավորվում է ներդրողի կողմից, իսկ 50 տոկոսը՝ ֆինանսական կազմակերպությունների։ Այսօր մենք քննարկում ենք ձեռնարկատեր-պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ ընկերության որոշակի կանոններին վերաբերող հարցեր»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերով՝ երկար քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ որոշակի փոփոխություններ կկատարվեն ֆոնդի գործողության կանոններում։

Ներկա կարգավորումներով նախատեսվում է, որ ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որտեղ կառավարության մասնակցության չափը չի կարող լինել պակաս, քան 1 մլն դոլարին կամ ավելի, քան 2 մլն դոլարին համարժեք գումար։

Ֆոնդի կառավարչի քննարկումները մասնավոր հատվածի հետ վկայում են, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ գումարը մի փոքր ավելի քիչ լինելու դեպքում, քան 1 մլն դոլարն է, կամ ավելի բարձր լինելու դեպքում, քան 2 մլն դոլարն է, կառավարությունը էապես ավելի մեծ մասնակցություն կարող է ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումային ծրագրերի առաջընթացին։

«Այս փոփոխությամբ մենք նախատեսում ենք ֆոնդի կառավարչին ընձեռել ավելի մեծ ճկունություն և թույլ տալ, որպեսզի ներդրումների չափը 1-2 մլն դոլար կազմելու փոխարեն կազմի 500 հազար դոլարից մինչև 4 մլն դոլարի սահմաններում»,- ասել է Խաչատրյանը։

Նախարարը նշել է՝ երկրորդ փոփոխությունն այն է, որ մինչ այժմ կառավարությունը սահմանափակել էր ֆոնդի կառավարչին նրանով, որ ներդրումային հնարավորությունները քննարկի միայն մեկնարկող ներդրումային ծրագրերի դեպքում։

«Այս նախորդ ամիսների ընթացքը վկայում է, որ բազմաթիվ ծրագրեր կան, որտեղ ներդրողն արդեն իսկ որոշակի առաջընթաց ապահովել է ներդրումային ծրագրի նախապատրաստման հարցում։ Եվ այն փաստը, որ կայացած ներդրումներ կան արդեն որոշակի ոլորտներում, սահմանափակում է կառավարչին այդպիսի ծրագրերի հարցում։ Եվ կառավարությունը որոշեց, որ կառավարչին պետք է թույլ տալ նաև մասնակցել ընթացքում գտնվող ներդրումային ծրագրերին։ Սա էապես մեծացնում է ներդրումային հնարավորությունները և այն ծրագրերի առաջխաղացման պոտենցիալը, որոնք այսօր առկա են»,- ասաց նա։

Սահմանվում է նաև, որ կառավարությունը ֆոնդում կունենա 10 տարի ժամկետով մասնակցություն։ Առաջին հինգ տարվա ընթացքում ֆոնդի կառավարիչն իրավունք կունենա ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ երկրորդ հինգ տարին նախատեսված կլինի պետության փայերի վերադարձման համար։

Մյուս կանոնն այն է, որ ֆոնդի կառավարիչը գործունեության ողջ ժամանակահատվածի համար պետք է ապահովի կառավարության հատկացրած գումարների համար սպասվող առնվազն 8 տոկոս եկամտաբերություն։

Նախարարը հավելել է, որ առաջիկայում հայտ կլինի և բավարարում կտրվի 5 մլրդ դրամի սահմաններում, որը 50 միլիարդի համար որոշված առաջին չափաքանակն է։

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Ի՞նչ օգնություն է Հայաստանն ուղարկել Գազայի բնակչությանը Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ջուր չի լինի Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին 24 ժամ ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին Ողբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Բելգորոդի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՀայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ Էրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին ԵԱՏՄ-ից եկող միլիարդավոր ներդրումներն ու ԵՄ-ից հնչող դատարկ խոստումները
Ամենադիտված