Հայերեն


Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ստացածների 14 տոկոսը գանգատվում է թուլությունից եւ ջերմությունից

Life

Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ստացած յուրաքանչյուր յոթերորդ կամավորը հետգրանցումային փորձարկումների շրջանակում գանգատվում է թուլությունից, ջերմությունից եւ մկանային ցավերից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

«Պատվաստվել է ավելի քան 300 մարդ, գրեթե 14 տոկոսի մոտ մեկ օրվա ընթացքում առաջանում են ոչ մեծ գանգատներ թուլությունից, մկանային ցավերից, հազվադեպ պատահում է ջերմության բարձրացում։ Սա այն է, ինչը նկարագրված է հրահանգում, սրանք այն բարդություններն են, որոնք կանխատեսելի են։ Դրանք, որպես կանոն, մեկ օրվա, առավելագույնը 1,5 օրվա ընթացքում վերանում են»,- ասել է նա։

Պատվաստանյութը մշակվել է պլատֆորմում, որն արդեն օգտագործվել է պատվաստանյութերի ստեղծման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այն արդեն անցել է մի շարք կլինիկական եւ մինչկլինիկական փորձարկումներ։

«Մենք այս պլատֆորմի վերաբերյալ շատ մեծ տվյալներ ունենք եւ կարող ենք հանգիստ խոսել այս դեղամիջոցի անվտանգության մասին։ Բայց ցանկացած դեղամիջոց, որը լայն կիրառման է դուրս գալիս, պետք է ստանա ավելի մանրամասն, դետալային տվյալներ տարբեր ախտորոշմամբ, իմունիտետի տարբեր վիճակով արդեն ավելի մեծ թվով պացիենտների շրջանում իր կիրառման վերաբերյալ»,- նշել է Մուրաշկոն։

Ներկայումս հետազոտությունների երրորդ փուլի շրջանակում պատվաստանյութն ստացած կամավորների համար աշխատում է հատուկ հեռաբժշկական կենտրոն։

«Այս կենտրոնն անչափ կարեւոր է հետազոտությունների որակի, պատվաստումը կատարելուց հետո առաջացող բոլոր ախտանիշներին հետեւելու համար։ Այստեղ հստակ կանոնակարգված են կլինիկական հետազոտության դիզայնի շրջանակում դիտարկումների ուղեցույցները։ Մոսկվայի մշակած բջջային հավելվածը թույլ է տալիս կատարել տեսազանգեր, եւ օպերատորները, որոնք բոլորը բարձրագույն բժշկական կրթությամբ մանագետներ են, հասանելիություն ունեն բժշկական քարտին, այսինքն՝ այդ թվում տեղյակ են նաեւ պացիենտների քրոնիկական հիվանդությունների մասին։ Սա մեզ թույլ է տալիս ստանալ հետպատվաստումային շրջանի ընթացքի վերաբերյալ տվյալների ամբողջական սպեկտրը»,- նշել է Մուրաշկոն։

«Փորձել ենք այդպես անել առողջապահության նախարարության հետ համատեղ, որպեսզի շփման գործիքները պացիենտների համար առավելագույնս հարմարավետ լինեն: Դա նաեւ հեռուստաբժշկական կենտրոնն է, որտեղ առաջին 3 օրերին պարտադիր կարգով կապ են հաստատում մարդու հետ: Դա նաեւ բջջային հավելվածն է նրանց համար, ովքեր պետք է լրացնեն իրենց առողջության վերաբերյալ ցուցումները: Մենք նաեւ կդիտարկենք էլեկտրոնային ապարանջանները որոշակի կատեգորիայի համար, որը եւս թույլ է տալիս հեռավար ձեւաչափով հետեւել առողջության ցուցումներին: Բոլոր այդ տվյալները լրացվում են բժշկական քարտի վրա, դրանց հետեւում է անմիջապես բժիշկը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան:

Ներկայումս «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունն ընթանում է ծրագրին համապատասխան. Ռուսաստանում 3 խոշոր ձեռնարկություններ զբաղվում են պատվաստանյութի արդյունաբերական արտադրությամբ՝ ասել է Մուրաշկոն: Ավելին, դրան զուգահեռ ընթանում է պատվաստանյութի մեծ քանակությամբ դեղաչափի արդյունաբերական մշակումը, այդ թվում լիոֆիլային եւ հեղուկ տեսքով:

Մուրաշկոյի խոսքով՝ ներկայումս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը մատակարարվում է Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններին: Առաջինը այն կստանան բուժաշխատողները, ուսուցիչներն ու այլ մասնագիտությունների աշխատակիցներ, որոնք շփվում են բնակչության հետ:

«Կարծում եմ՝ արտադրողները մեծ ծավալով մատակարարումները կսկսեն արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,- հավելել է Մուրաշկոն:

Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՆշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Կոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինՊատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեցԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԻրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին Հայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՎերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԱսացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնում
Ամենադիտված