Հայերեն


«Նման ստերով հիմնականում խաբում են Պողոս զանգվածին, որոնք ուղեղի գործակից չունեն». Տնտեսագետ

Տնտեսություն

Վերջերս «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ի պատասխան 168.am-ի հարցման՝ տեղեկացրել էին, որ մինչև տարվա վերջ ընկերությունում 1000 աշխատակից ազատվելու է աշխատանքից. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից»,- նշել էին ընկերությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Հայաստանում գազի սակագինը բարձրացել էր, որոշ բացառություններով՝ անապահով խավին վաճառվող գազի գինը մնացել էր նույնը՝ 1 խմ-ն՝ 100 դրամ, իսկ շարքային սպառողների համար՝ 1 խմ-ն՝ 139 դրամ:

139 դրամ են վճարում նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց ամսական մինչև 10 000 խմ սպառած գազի դիմաց, ավելին սպառելու դեպքում յուրաքանչյուր 1000 խմ-ի համար վճարում են 255.91դոլար:

168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը, նշեց՝ ասել, թե գազի սակագնի բարձրացումն էականորեն ազդել է շարքային քաղաքացու սոցիալական վիճակի վրա՝ կնշանակի, որ գրեթե ոչինչ չի ասել։

«Գիտեք, ամենատարբեր տեղերում, գործունեության տարբեր ոլորտներում նախատեսված են կրճատումներ, քանի որ ֆինանսական այն ռեսուրսները, որոնք տվյալ գործի համար պետք է գնան աշխատավարձի վարձրատրության՝ չկան։ Իսկ ինչո՞ւ փող չկա, որովհետև աշխատանք չկա, տնտեսությունը կոլապսային վիճակում է, չնայած ամենաբարձր մակարդակով ասում են, իբրև մեր երկրում սոցիալական և տնտեսական կոլապս չկա։ Իհարկե, մենք գիտենք, որ այդ ասածներն իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում։ Այս պարագայում ոչ միայն այդ 1000 հոգին կկրճատվեն, այլ ամենատարբեր ոլորտներում նույնը կլինի։ Բոլոր տեղերում անհասկանալի վիճակ է, թե՛ կրթական համակարգում, թե՛ բարձրագույն կրթական համակարգում, մշակույթի մասին էլ չեմ խոսում։ Այս բոլորի պարագայում պարզ է, չէ՞, որ փոքր իսկ սակագնային բարձրացումն արդեն լրացուցիչ բեռ է բնակիչների վրա»,- ասաց Վարդան Բոստանջյանը։

Տնտեսագետի խոսքով՝ երկար ժամանակ ռուսական կողմի հետ հայկական կողմը բանակցությունների մեջ էր, սակայն չհաջողվեց պահպանել գազի նախկին սակագինը։

«Հայկական կողմն ի՞նչ կողմ է, որևէ մեկը նրա կարծիքն այսօր հաշվի չի առնում։ Ըստ էության, այսօր մենք արտաքին քաղաքականություն չունենք, ինչը պայմանավորված է կառավարման համակարգով, այստեղ կառավարում տեղի չի ունենում։ Հիմա «սուտի-մուտի» ծրագրեր են բերում, մինչև 2050 թվականն ինչ-որ ռազմավարություն ներկայացնում, այսինքն՝ ո՞ւմ են խաբում, հասարակությա՞նը։ Բոլոր դեպքերում այս ամենն իմանում են արտաքին աշխարհում և ըստ այդմ իրականացնում իրենց քայլերը։ Հիմա տեսեք՝ տարրական տարածաշրջանային հարցերն ում հետ ասես՝ քննարկվում է, բացի Հայաստանից։ Ուրեմն՝ այս բոլորի պարագայում մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը որակում եմ խիստ ճգնաժամային, որի պարագայում հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքների»,- շեշտեց Վ. Բոստանջյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, որ Հայաստանում աշխատատեղերի ավելացում կա, Վարդան Բոստանջյանը նշեց, որ վաղուց դադարել է նման տեղեկատվությունների հավատալ կամ մեկնաբանել։

«2,5 տարի ես շարունակ լսում եմ այն մասին, որ մեզ մոտ հիմա ներդրումների պայթյուն կլինի, իրար հերթ չեն տա, այնքան են գալու, որ ընկնեն իրար ոտքի տակ, այսինքն՝ սուտն այնքան շատ է, որ ամոթ է վերստին վերադառնալ նման բաների։ Չեմ հասկանում՝ հասարակությանը, մեր քաղաքացիներին հիմարի տեղ են դրել, իբր ի՞նչ։ Նման ստերով հիմնականում խաբում են Պողոս զանգվածին, որոնք ուղեղի գործակից չունեն, այս ամբողջ 2,5 տարին ըստ էության հենված է դրա վրա»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը։

24 ժամ ջուր չի լինելու Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով«Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Հրդեհ Ալաշկերտ գյուղում Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՊուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԵրբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում հնդիկ է անհետ կորել Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունըԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանՄյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են
Ամենադիտված