«Աղոթեք Հայաստանի համար». ամերիկացի դերասանուհի Քլոե Մորեցն իր աջակցությունն է հայտնել հայերին
Life«Եթե ես մնամ», «Ստի գրկում» և մի շարք այլ ֆիլմերից հայտնի ամերիկացի դերասանուհի, մոդել Քլոե Մորեցն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակում է արել` իր աջակցությունը հայտնելով Հայաստանին:
Նա հրապարակել է Ամերիկայի հայ ազգային կոնգրեսի կոչը և հղում թողել, որպեսզի հետևորդները կարողանան գումար փոխանցել և աջակցել Հայաստանին:
«Աղոթեք Հայաստանի համար»,-գրել է դերասանուհին, ով Ինստագրամում 16,6 մլն հետևորդ ունի։