Հայերեն


«Փաստ». Ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու թշնամական պետությունների տնտեսությունների վրա

Տնտեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու այդ երկրների վրա։ Մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ ունենալու հետ մեկտեղ՝ Ադրբեջանը ահռելի տնտեսական վնասներ է կրում։ Վերջին շրջանում ադրբեջանական նավթի գները սկսել են իջնել, եւ այստեղ խնդիրը չի վերաբերում միայն կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի արդյունքում էներգակիրների համաշխարհային գնանկմանը, որը շարունակում է նվազեցնել նավթ արդյունահանող երկրների եկամուտները։

Անհրաժեշտ է դիտարկել այն հանգամանքը, որ ադրբեջանական նավթի հիմնական գնորդները վստահ չեն, որ Ադրբեջանը ի վիճակի է ժամանակին եւ ամբողջ ծավալով մատակարարել նավթը, քանի որ այդ երկրի ռազմաքաղաքական իշխանությունների արկածախնդրության պատճառով ենթակառուցվածքների անվտանգությունը ոչ ոք չի կարող երաշխավորել։ Իսկ, ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը մեծապես կախված է նավթի ու գազի արտահանումից։ Եվ պատահական չէ, որ այս երկրի արտահանման հաշվեկշռում էներգակիրների ծավալը գերազանցում է 90 տոկոսը, եւ սա այն պարագայում, երբ Ադրբեջանն ընդհանրապես 2010 թվականից սկսած՝ ամեն տարի նավթի արդյունահանումը նվազեցնում է։

Եվ նավթի գնանկման ֆոնին Ադրբեջանը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած ու շարունակում է մսխել իր պահուստային ֆոնդում կուտակված միջոցները։ Իսկ այսպիսի իրավիճակը հանգեցնում է նրան, որ այս երկիրը հայտնվի նաեւ ֆինանսական եւ սոցիալական կոլապսի մեջ, որում հենց հիմա գտնվում է Ադրբեջանի ողջ տնտեսությունը։ Ադրբեջանի Կենտրոնական բանկը փորձում է պահել մանաթի առկա արժեքը՝ որոշակի դոլարային ռեսուրսներ ծախսելու միջոցով, բայց դա երկար անել չեն կարող, մանավանդ, երբ պատերազմը հսկայական ֆինանսական միջոցներ է խլում, իսկ Ադրբեջանը ձգտում է սպառազինությունների նոր խմբաքանակ ձեռք բերել։ Շուտով նրանք ստիպված են լինելու բաց թողնել մանաթի արժեքը, ինչը շատ կտրուկ կերպով կազդի Ադրբեջանի տնտեսության վրա։

Ասիական Զարգացման բանկի կանխատեսումներով՝ այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը կազմելու է 4,3 տոկոսը, սակայն հավելյալ գործոնների ավելացման պարագայում, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական տնտեսության անկումն ավելի խորը կլինի։ Իսկ տնտեսական դժվարությունները կարող են հող ստեղծել այդ երկրում դժգոհությունների եւ ներքաղաքական ցնցումների համար։ Տպավորություն է նաեւ, որ ռազմական ագրեսիայի տնտեսական ռիսկերի մասին հաշվարկներ չի արել նաեւ Թուրքիան, որն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին։ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ թուրքական պաշտոնական շրջանակների հայտարարությունների ֆոնին թուրքական արժույթը՝ լիրան, շարունակում է գահավիժել։ Իսկ օրերս էլ լիրան անկման նոր ռեկորդ էր սահմանել։

Թուրքիան ռազմական եւ քաղաքական էական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին, եւ ֆինանսատնտեսական ոլորտի վերլուծաբանների համոզմամբ, թուրքական ազգային արժույթի արժեզրկմանը նպաստել է այդ երկրի անթաքույց ներգրավվածությունը Արցախում վերսկսված ռազմական գործողություններում: Սրան գումարվում է այն, որ ներդրողների կողմից Թուրքիայի նկատմամբ վստահության անկում է նկատվում: Թուրքիայի տնտեսական դրությունը բարդանում է նաեւ այն հանգամանքով, որ Սաուդյան Արաբիան, որը թուրքական ապրանքների արտահանման համար մեծությամբ 15-րդ շուկան էր, պաշտոնապես հայտարարել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին։

Հայաստանում եւս շարունակվում են թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու մասին քննարկումները, եւ բացառված չէ, որ առաջիկայում թուրքական ապրանքների ներմուծման արգելք կարող են սահմանել նաեւ այն երկրները, որոնց հետ Թուրքիան խնդիրներ ունի։ Այնպես որ պատահական չէ տնտեսագետների այն կանխատեսումը, որ ակտիվորեն մասնակցելով հակամարտությունների սրմանը՝ Թուրքիան պայմաններ է ստեղծում, որպեսզի թուրքական տնտեսությունը վերջնականապես ծնկի գա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունըԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանՄյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Կոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը Բաքվին Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակը «Ցանկանում են Հայաստանին զրկել ազգային ամեն ինչից»․ Զախարովա ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Խոշոր վթար՝ Վայոց ձորում. իրանական համարանիշերով «Mercedes» բեռնատար է կողաշրջվել Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը
Ամենադիտված