Հայերեն


Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Էստոնիայի հետ

Սպորտ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Էստոնիայի հավաքականի հետ՝ 1:1:

Էստոնիայի մայրաքաղաք Տալինի «Ա լե Կոք» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման սկզբնամասում Հայաստանի հավաքականն ակտիվ չէր և կարծես սպասում էր իր շանսին, ինչն ունեցավ և օգտագործեց 8-րդ րոպեին: Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը գլխի հարվածով բացեց հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում: Էստոնացիների պատասխանը չուշացավ: 6 րոպե անց դաշտի տերերը խփեցին պատասխան գոլը: Անկյունայինի խաղարկման արդյունքում աչքի ընկավ էստոնական «Ֆլորայի» հարձակվող Ռաունո Սապինենը՝ 1:1:

Խաղակեսի միջնամասում էստոնացիներն անկյունայինների խաղարկման արդյունքում ևս 2 անգամ սպառնացին հյուրերի դարպասին, բայց ապարդյուն: Մրցակիցն ուներ տարածքային առավելություն, իսկ Հայաստանի հավաքականը շատ քիչ էր գրոհներ անցկացնում, և դրանք վտանգավոր չէին ստացվում:

37-րդ րոպեին Էստոնիայի հավաքականն ունեցավ իրական գոլային պահ, բայց Ռաունո Սապինենը վրիպեց հարմար դիրքից: 42-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Արտակ Գրիգորյանը, որի փոխարեն դաշտ դուրս եկավ Երևանի «Արարատի» կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն՝ նորամուտը նշելով Հայաստանի հավաքականում:

Առաջին խաղակեսի վերջնամասն անցավ լարված պայքարում և թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կատարեց ևս մեկ փոխարինում՝ ձախ պաշտպանի դիրքում Արման Հովհաննիսյանի փոխարեն դաշտ դուրս բերելով Սերոբ Գրիգորյանին:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերն ավելի լավ տեսք ունեին: 55-րդ րոպեին Էստոնիայի հավաքականը կազմակերպեց վտանգավոր գրոհ, որն ավարտվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի սեյվով:

Հայաստանի հավաքականն աստիճանաբար կարողացավ հավասարեցնել խաղը, բայց մրցակցի դարպասին իրապես սպառնալ չէր հաջողվում: 62-րդ րոպեին էստոնացիներն ունեցան ևս մեկ վտանգավոր պահ, որը չկարողացավ օգտագործել Վասիլի Սինյավսկին:

Վերջնամասում էստոնացիներին հաջողվեց ստեղծել ևս մի քանի վտանգավոր պահեր, իսկ հյուրերի մոտ ոչինչ չէր ստացվում առջևի գծում: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականները ոչ ոքի խաղացին Սկոպյեում՝ 1:1: Մակեդոնացիներն ավալացված ժամանակում պարտությունից փրկվեցին 10 խաղացողներով մնալուց հետո:

Չորրորդ տուրից հետո Վրաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Հայաստանը՝ 5, իսկ էստոնացիները՝ 2:  

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանին: 3 օր անց հայկական թիմը վերջին տուրում կըդնունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

Ազգերի լիգա, չորրորդ տուր

C դիվիզիոն, երկրորդ խումբ

Էստոնիա – Հայաստան՝ 1:1 (տեսանյութ)

Ռաունո Սապինեն, 14 - Կամո Հովհաննիսյան, 8

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան (Սերոբ Գրիգորյան, 46), Արտակ Գրիգորյան (Սոլոմոն Ուդո, 42), Վբեյմար Անգուլո, Էդգար Բաբայան (Գևորգ Ղազարյան, 57), Տիգրան Բարսեղյան (Վահան Բիչախչյան, 83), Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան (Գեղամ Կադիմյան, 83):

Հյուսիսային Մակեդոնիա – Վրաստան՝ 1:1

Էզգիան Ալիոսկի, 90+3 (11մ) - Խվիչա Կվարացխելիա, 75

Հեռացում՝ Ստոլե Դիմիտրևսկի, 68 (Հյուսիսային Մակեդոնիա)

Ֆոտո՝ ՀՖՖ

Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄանրամասներ՝ Տավուշում ականի պայթյունից վնասվածք ստացած զինվորի առողջական վիճակիցՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿԱրշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուցՔաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի գներն այս պահինԼա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր ՏեբասԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԽոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիԲերման ենթարկվածների թիվը՝ 17:00-ի դրությամբԿոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԿարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ էԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված