Հայերեն


Բացարձակ անմարդկային է արդեն 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը` չդադարող զինված բախումների պայմաններում

Blog

Բացարձակ անմարդկային է արդեն 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը չդադարող զինված բախումների պայմաններում

_____

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մեծաթիվ զինված հարձակումներ տարբերակում չեն դնում ռազմական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի միջև, իսկ շատ դեպքերում դրանք ուղիղ թիրախավորում են խաղաղ բնակչությանը:

Արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վիրավորումներ են ստանում խաղաղ բնակիչներ: Ինչպես ինձ պարբերաբար տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, վերջիններս գտնվում են Արցախի տարբեր քաղաքներում ու գյուղերում, սակայն շարունակվող ագրեսիվ հարձակումների պատճառով բժշկական օգնության անձնակազմերը լիարժեք հնարավորություն չեն ունենում հասնել այդ վայրեր ու մարդկանց ցույց տալ անհրաժեշտ աջակցություն:

Ըստ արցախյան գործընկերոջս՝ Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են իրականացրել նաև շտապ բժշկական օգնության մեքենայի ու հոսպիտալի ուղղությամբ, որտեղ պաշտոնական տվյալների համաձայն՝ եղել են նաև քաղաքացիական անձինք: Պարբերաբար հայտարարվում է զինվորականների թվում զոհերի մասին:

Երեկ տեղի են ունեցել իմ հրատապ խորհրդակցությունները Հայաստանի իրավասու մարմինների հետ, իսկ Արցախում նույնն արել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Երկու դեպքում էլ ստացվել են վճռական հավաստիացումներ առ այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում րոպե առաջ են պատրաստ դիերի ու գերիների փոխանակման, ինչպես նաև անթույլատրելի են համարում նման մարդասիրական հնարավորության բացակայությունը:

Ուսումնասիրությունը վկայում է, որ այս պատրաստակամությունը Հայաստանում ու Արցախում մշտապես արտահայտվում է նաև հրապարակայնորեն:

Առկա իրավիճակը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ 1949թ֊ի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող կոպիտ խախտում է:

Սա խախտում է ոչ միայն վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ:

Միանում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ, ICRC) Եվրասիայի տարածաշրջանային տնօրենի հոկտեմբերի 13-ի հրապարակային մտահոգություններին մարդասիրական հրադադարի բացակայության և իրենց մարդասիրական առաքելությունն իրականացնելու պայմանների բացակայության կապակցությամբ:

Մի քանի օր առաջ այս բոլոր հարցերի առնչությամբ խոսել եմ նաև ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կլեր Մեյթրոյի հետ:

Անհրաժեշտ է րոպե առաջ, օր առաջ դադարեցնել այս արդեն բացարձակ անմարդկային դարձած  վերաբերմունքը և ԿԽՄԿ-ի համար ապահովել իր մարդասիրական առաքելությունն իրականացնելու հնարավորություն բոլոր կողմերում:

Ընդ որում, պետք է ապահովվի այդպիսի առաքելության ոչ թե ձևական, այլ իրական հնարավորություն:

[In

24 ժամ ջուր չի լինելու Տասնյակ հասցեներում լույս չի լինի Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածների Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Ջահերով երթը. հիշողության կանչը 109 գարուն անց (ֆոտոշարք) Ջահերով երթ՝ Կիրանցում (տեսանյութ) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար Ուկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ոստիկանները Տավուշում քաղաքացիներին բերման են ենթարկումՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումները Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հրատապ եթեր. Պայթյունավտանգ իրավիճակ Տավուշում. Վերլուծաբանը մանրամասներ է ներկայացնում Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանՀայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբԱլիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտանբերվել է տղամարդու կախված մարմին Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՓաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման
Ամենադիտված