Հայերեն


«Իմ վերևի հարկում ապրում էր սովորական մի հերոս, որին տեսա եռագույնով պատված. Ցավակցում եմ». Նազենի Հովհաննիսյան

Life

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցուց և մակագրել.

«...ապրում ենք զուգահեռ իրականությունում. արթնանում եմ ասես թմբիրից` քուն հիշեցնող ու հասկանում, որ երազ չէր: Ներկա շարունակական ու անավարտ կյանքերի իրականություն: Զուգահեռ իրականություն:

Կասկադով անցան երկու գեղեցկուհիներ, հետները փոքր` մի բռաչափ շուն... սպիտակ շքեղ վերարկուով` փայլուն ճարմանդով: Խեղճ շունն ի՞նչ իմանա, որ ես խեղդվում եմ ցավից...

Փարպեցու մոտ` երկու հարբեցող. հաջող ավար ունեին, մի մեծ շիշ օղի: Պատերազմը պատերազմ, բայց իրենց էդ մայթը միշտ պիտի զբաղված լինի իրենց անատամ ու հարբած էությամբ:

Սուրբ Անանիայի Մատուռի բակի նստարանին պառկած, մի ծանրագույն շեղված` գոռալով «երգում» էր, հետո հայհոյում... աշխարհն իրենն է, հոգին` հիվանդ, ոչ զգում է, ոչ հասկանում...

Փողոցով մի պատանի անցավ, 13 տարեկան հազիվ լիներ...հեծանվով էր, թափքին` շատ մեծ կարմիր առաքման արկղը, իր նիհարիկ մարմնով ամբողջ ուժով առաքումն էր տեղ հասցնում... լարված ու կենտրոնացած: Պատերազմ է:

Շենքիս մոտ ծխախոտի համար մեծ ամաններ... պատանիներ` իրար գլխի հավաքված... ընկերոջն են գտել... հերոսացած:

Իմ վերևի հարկում ապրել է հերոս:

Այսօր առաջին անգամ ծանոթացա հարևաններիս` նրա ծնողների հետ. եռագույնին հենված մայրը... վշտից քանդված ու լռած... Զուսպ ու բազմաքանակ մարդկանց լռությունից է՛լ ավելի զսպված` հայրը:

Իսկ մարդիկ հոսում էին... իրենց ցավերով ու վշտերով հոսում էին դեպի պառկած եռագույնը... ասես ներում հայցելով... Ես էլ... միայն կարողացա ասել կներես:

Ցավակցում եմ:

Բայց մենք ախր ցավակից չենք, այլ ցավամեջ: Բոլորս նույն ցավի մեջ ենք, ցավն էլ մեզ հետ ներաճած: Էլ չի բաժանվում... ցավամեջ: Իմ վերևի հարկում ապրում էր սովորական մի հերոս, որին տեսա եռագույնով պատված, թիկնեղ, ամրակազմ ու կյանքով լի Սամվել Խաչատրյանը իմ ու քո, մեր երկրի հերոսներից է, ամեն մեկս մեր կողքին, մեր տանը, վերևի կամ կողքի շենքի հարևանի տանն ունենք հերոս: Սովորական կյանքի սովորական տղերք, որոնք, պարզվում է, արտասովոր էին... Կներես եղբայր, որ քեզ չկարողացանք պաշտպանել: Հիմա պիտի մեր ապրելով ու կյանքով պաշտպանենք ձեր արածը, ձեր չապրածն ու ձեր ծնողների անփարատ ցավն ամոքենք զպրելով:

Սամվելը. ծնվեց, ապրեց, երազեց... օգոստոսի 3-ին մկրտվեց, օգոստոսին զորակոչվեց... Հերոսացավ: Հոգեհանգստի սրահում ծաղկի ու խունկի բույր էր: Այս պատերազմում հերոսացածները խնկաբույր են: Լույս են: Լույսը միշտ է հաղթում!»:

Ժնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմաց․ Al Arabiya«Ամենուր ինձ հետ լավաշ եմ տանում»․ Սիրուշո Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանքԶելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները Էդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում. Օսկանյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր ԿամենդատյանՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան «Առաջին հայացքից սիրել եմ Նարինեին, գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու»․ Ավո Ադամյան Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները կազատվեն Օմանի մուտքի արտոնագրի պահանջից Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիրՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին. ադրբեջանագետ ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա» Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր Կամենդատյան Ոսկին էժանանում է ապրանքային շուկաներում Գնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացի Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համար Արհեստական բանականության կիրառումը բացասաբար է անդրադառնում բժիշկների հմտությունների վրա. հետազոտությունՌԴ-ն և Բելառուսը զորավարժությունների ժամանակ կիրականացնեն միջուկային զենքի և նորագույն «Օրեշնիկ»-ի կիրառման պլանավորումըԱրմավիրում բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «BYD»-ը. կա 2 տուժած ԱՄՆ-ում փորձում են «ավելի խելացի» սերունդ ստեղծել՝ օգտագործելով առաջադեմ գենետիկական թեստավորում և սաղմերի ընտրության տեխնիկա. WSJԿարեն Խաչանովը Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակչում է Apple-ն այս տարի կթողարկի նոր բյուջետային MacBook. DigiTimes Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում. CNN «Անհամբեր եմ, թե երբ եմ նոր տեսահոլովակը կիսելու ձեզ հետ»․ Աստղիկ Սաֆարյանը ցույց է տվել նկարահանումների ընթացքըԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարի Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համարԱշխարհը կոչ է անում Թրամփին Նոբելյան մրցանակ տալ․ Սպիտակ տուն «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումԱրտաշատում հայտնաբերվել է Հայաստանում կառուցված ամենահին եկեղեցին Առանձնակի ցավալի ու մտահոգիչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում Բաքվում պահվող հայերի վերադարձի շուրջ. ադրբեջանագետ Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ «Անհամբեր եմ, թե երբ եմ նոր տեսահոլովակը կիսելու ձեզ հետ»․ Աստղիկ Սաֆարյանը ցույց է տվել նկարահանումների ընթացքը Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված