Հայերեն


Բաց նամակ՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին

Blog

Հարգարժան պարոն Շարփ,

Սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը օդային և հրթիռային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ անխնա գնդակոծելով խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Պատերազմի մեկնարկից առ այսօր Ադրբեջանի գործողությունները իրականացվել են Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից և Լիբիայից ներգրավված վարձկան ահաբեկիչների միջոցով (նրանց ներգրավվածությունն ապացուցված է մամուլի, միջազգային կառույցների և մի քանի պետությունների կողմից) տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ ընդդեմ խաղաղ քաղաքացիական բնակչության։

Փաստելով, որ

-Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումները դիտավորությամբ թիրախավորում են խաղաղ բնակչությանը՝ կանանց, երեխաներին, տարեցներին,

-նպատակային հարվածներ են հասցվում քաղաքացիական օբյեկտներին և ենթակառուցվածքներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին, բազմաբնակարան շենքերին, հիվանդանոցներին,

-թիրախավորվում են քաղաքացիական տրանսպորտային միջոցները,

-խաղաղ բնակչության դեմ հարձակումները ուղղորդվում են էթնիկ ատելության խոսքով,

-քաղաքացիական բնակչությանը թիրախավորելիս կիրառվում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ (առավել հաճախ՝ կասետային մարտագլխիկներով),

-Էթնիկ և կրոնական ատելությամբ թիրախավորվում են մշակութային և հոգևոր ժառանգությունը, մասնավորապես՝ Շուշիի Սբ․ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ գտնվել են կանայք և երեխաներ։

Արձանագրելով, որ

-այս գործողությունների հետևանքով գրանցվել են քաղաքացիական զոհեր ոչ միայն Արցախում այլ նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում,

-ագրեսիայի զոհ են դարձել նաև երեխաներ (զոհված և վիրավորված), տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձ (դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն),

-իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս հարձակման են ենթարկվել լրագրողական «PRESS» տարբերանշանով և արտահագուստով դեպքերը լուսաբանող լրագրողներ և օպերատորներ (Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրող, Armenia TV օպերատորը): Հատուկ թիրախավորվել է նաև նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցը,

-Ադրբեջանը կոպտորեն խախտում է Մոսկվայում հաստատված հրադադարը և շարունակում անպատիժ կրակ բացել Արցախի խաղաղ քաղաքների և գյուղերի վրա՝ պատճառելով մարդկային և նյութական բազմաթիվ կորուստներ,

Համոզմունք հայտնելով, որ

-Մարդու հիմնարար իրավունքները ունիվերսալ սկզբունքներ են, որոնք չեն կարող սահմանափակվել միայն միջազգայնորեն ճանաչված սուբյեկտների սահմաններով,

-Մարդու իրրավունքների պաշտպանությունը պետք է իրագործել առանց նախապայմանների և խտրականության,

Կոչ ենք անում

Որպես ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, օբյեկտիվ գնահատել իրողությունները, չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով և ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով։

Հարգանքով՝

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան

Հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյան

Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Ահազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում ենԵկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշանները, որոնք կհարստանան ապրիլին 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) «Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում». Արթուր Աբրահամի գրառումը՝ հոր մասին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր» Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Ի՞նչ օգնություն է Հայաստանն ուղարկել Գազայի բնակչությանը Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան
Ամենադիտված