Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով վտանգված է նաև երեխաների կրթության իրավունքը
BlogԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր էջում գրում է․
«Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով վտանգված է նաև երեխաների կրթության իրավունքը։
Ի լրումն Արցախի Հանրապետության դպրոցահասակ ավելի քան 24 հազար երեխաների, կրթության իրավունքի իրացման խնդիրներ են ի հայտ գալիս նաև Հայաստանում։
Պատերազմական վիճակով պայմանավորված՝ Հայաստանի տարբեր մարզերի սահմանամերձ 119 համայնքների ավելի քան 10.815 երեխա սեպտեմբերի 27-ից սկսած զրկված է առկա ուսուցման հնարավորություններից։Հազարավոր երեխաներ նույն համայնքներում չեն կարողանում մանկապարտեզ հաճախել»: