Հայերեն


Կարևոր. Հայաստան թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:

ՆԱԽԱԳԻԾ

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածը և 7-րդ հավելվածը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ժամանակավոր արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը համաձայն Հավելվածի:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամանակավոր արգելքի մասին:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման վերահսկողությունը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և գործում է վեց ամիս ժամկետով:

* Հավելվածի հղումը մեկնաբանություններում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ

Սույն որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում Թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:

Հարկ է նաև ընդգծել, որ մեր տնտեսավարողների ու բնակչության որոշ մասն արդեն իսկ կամավոր կերպով արձագանքել են թուրքական ծագման ապրանքների նկատմամբ իրենց վերաբերմունքը՝ սահմանափակելով դրանց վաճառքը և ձեռնպահ մնալով նմանատիպ ապրանքների ձեռքբերումից:

Միաժամանակ հայտնում եմ, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ, ինչն, իհարկե, առավել նախընտրելի է:

2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն.ԱՄՆ դոլար։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։

2019 թվականին Թուրքիայից ներմուծված 128 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների կազմում, նախնական գնահատականներով վերջնական սպառման ապրանքները կազմում են մոտ 100 մլրդ դրամ։ Միջանկյալ սպառման ապրանքների արժեքը կազմում է 28 մլրդ դրամ։

Հարկ է ընդգծել նաև, որ համաձայն ՛՛Եվրասիական տնտեսական միության մասին՛՛ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։ Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։

ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան

Այն, ինչ վատ է անձամբ Փաշինյանի համար, կարող է շատ լավ լինել Հայաստանի համար և հակառակը. «Փաստ» Ապագա անվտանգության երաշխիքները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որ Պուտինը, Մոսկվայում նստած, անգամ չմտածի Ուկրաինայի վրա hարձակվելու մասին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՁկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, կա 5 զոհ Վեյգան «Չելսիից» տեղափոխվեց «Վիլյառեալ» Օգոստոսի 22-ը Ծովակալ Իսակովի ծննդյան օրն է Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք, դրան ենք միտված. Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին88-ամյա կնոջ տնից գողություն կատարած 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է Իսկ դուք գիտեք՝ որտե՞ղ են Երևանի ստորգետնյա գաղտնի թունելները․ «Գողություն հայկական ձևով» ֆիլմը գուցե պատասխանի ձեր այս հարցին Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է «Дружба» գազատարի վրա hարձակման պատճառով. ՍիյարտոԱրցախից տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարիցՄաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ. Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեհրիբան ԱլիևայինՌուս-ուկրաինական hակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. ԹրամփԹամարա Պետրոսյանի ֆոտոշարքը Կիպրոսից «Կախիչ օպերացիայից» մինչև պետական պարտք․ Նարեկ Կարապետյանը` կառավարության աշխատանքի մասինՔաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց․ Մհեր ԱվետիսյանՆիկոլին պետք է, որ դավաճանություն անելիս իր դեմ կուտակումներ չլինեն. Հովհաննես Իշխանյան Ալիևի հանձնարարությունը միջամտությու՞ն է, թե՞ ոչ. Նաիրի Սարգսյան «Ուսանողական ամառ - 2025» -ի շրջանակում քաջարանցի ուսանողները այցելել էին ԶՊՄԿ Փաստաթուղթն ավելի շատ անորոշություններ է ստեղծել, քան որոշակիություններ․ այն որևէ խնդիր չի լուծել․ Նաիրի Սարգսյան Մոսկվան պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում. Լավրով Գազայում սովը որպես պատերազմի միջոց օգտագործելը ռազմական հանցագործություն է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել Միանձնյա իշխանական շահով` երկիրը պահում են պատերազմի սպառնալիքի տակ. Արմեն Մանվելյան Պետք է Երևանից դուրս գալ, գնալ մարզեր, սոցիալական խնդիրներ լուծել. Ավետիք Չալաբյան Էդմոն Մարուքյան․ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունները, պատճառները հստակ են Արամ Վարդևանյան․ «Կարապետյանի կալանքի երկարաձգման բողոքի մակագրումը անհասկանալիորեն ձգձգվում է» «Մարդիկ կարոտել էին ինձ ու Մոսոյին միասին տեսնելուն». Անի Երանյանը՝ «Քեզանից հետո» ֆիլմի մասին Աֆրիկան կարող է դառնալ «վերականգնվող էներգիայի գերտերություն» Փաշինյանը Մակունցին նոր պաշտոնի է պատրաստում Օգոստոսի 18-ից 21-ը Վայոց ձորում անցկացվեց «Հայաքվեի» ուսումնամարզական ճամբարըՓաշինյանը չի գնա արտահերթի՝ խմբակցության պահանջով Դավաճանության մեխանիկա. ինչպե՞ս նվազեցնել ՀՀ պաշտպանունակությունը YoSpace խմբի Yo պրոդուկտները ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ինՆիկո´լ, դու առուծախի մասնագետ ես, հողատու և դավաճան. քաղաքացի «Խաղաղության» դիմակով՝ դեպի նոր պատերազմ. ինչ խոստովանեց Փաշինյանը Քաջարանցի ուսանողները ծնողների աշխատավայրում էին` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ալիևին խաղաղություն պետք չէ, նա այն որպես զիջում է ընկալում. Մենուա Սողոմոնյան Հայաստանում կա քրեաօլիգարխիա, այն պետք է քանդել. Արմեն Մանվելյան Դատական դեպարտամենտը արձագանքում է լրագրողների դժգոհություններին Շենգավիթի դատարանում Մեծ Բրիտանիայի բնակիչները գումար են վաստակում արևից շնորհիվ Tesla-ի նոր ծրագրի Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում. Հայկ ԿոստանյանՆիկոլը ժպիտով, ուրախ` կապիտուլյացիա ստորագրեց Վաշինգտոնում. Արսեն Սարգսյան Ֆասթ Բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտՈւշացած նախաձեռնություն արցախցիների կողմից «ՀայաՔվեի» երիտասարդական ծրագրի շրջանակում Վայոց ձորի «Արշակունի» ռազմամարզական ճամբարում մեկտեղվել են Արմավիրի մարզի տասնյակ պատանիներ ու երիտասարդներ Թորոսյանին նախարար կնշանակեն, բայց՝ պայմանով Դպրոցական գնումները՝ ավելի շահավետ․ Idram&IDBank Միլիարդներ ունեն, մեր թոշակը մի 5000-ով չեն ավելացնում. քաղաքացի Օվերչուկն իր հետ կոշտ զգուշացումներ է բերել
Ամենադիտված