Հայերեն


Նախագահի թեկնածու Բայդենը խոստանում է կանխել Թուրքիայի և վարձկանների միջամտությունը ԼՂ կոնֆլիկտում

Աշխարհ

ՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու սենատոր Քամալա Հարիսը նախընտրական քարոզարշավում հայտարարության տեքստով ներկայացրել են, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ և թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչ կանի ընտրվելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Asbarez-ը՝ մեջբերելով հայտարարությունը, որից երկու օր առաջ Բայդենն ու Հարիսն անդրադարձել էին Ղարաբաղյան հակամարտությանը և խաղաղ լուծման կոչ արել:

«Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» խորագրով հայտարարության տեքստում մասնավորապես հիշեցվում է 2020 թվականի ապրիլի 24-ին Բայդենի խոսքերը. «Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու և նրանց հիշատակը հարգելու հարցում ես կանգնած եմ ողջ հայ ժողովրդի և ամերիկահայ համայնքի կողքին, որը այնքան մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ-ում»:

Անդրադառնալով Բայդենի՝ ապագա անելիքներին՝ նշվում է, մասնավորապես, որ նա կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և մարդու համընդհանուր իրավունքները  կդարձնի իր վարչակազմի առաջնահերթություններից, որպեսզի նման ողբերգություններ այլևս չլինեն: Նշվում է նաև, որ Բայդենը կուժեղացնի ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ բարելավելու հայ ժողովրդի կյանքը: Բայդենը կաջակցի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը ՝ ակտիվացնելով ԱՄՆ-ի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, կփնտրի նաև լրացուցիչ միջազգային դիտորդներ՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Շեշտվում է նաև, որ Բայդենը կաշխատի կանխել երրորդ կողմերի, այդ թվում ՝ Թուրքիայի նման պետությունների և օտարերկրյա վարձկանների միջամտությունը, որոնք վարձատրվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու համար: Նա լիովին կողմ է Հայաստանին ԱՄՆ աջակցության շարունակմանը՝ ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու և տնտեսական աճը խթանելու համար, և կվերանայի Ադրբեջանին անվտանգության նպատակով տրամադրվող աջակցությունը՝ համոզվելու համար, որ այն չի օգտագործվում հարձակողական նպատակներով: Նշվում է նաև, որ նա կշարունակի հումանիտար ականազերծման երկարաժամկետ օգնությունը Լեռնային Ղարաբաղում, որը Թրամփը փորձել է կասեցնել: Բայդենը նաև կդատապարտի ատելության հողի վրա կատարված հանցագործություններըամերիկահայերի դեմ:

Հայտարարության տեքստում ներկայացվում է նաև, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ: Մասնավորապես, որպես ԱՄՆ սենատոր, նա ջանքեր է գործադրել՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Անցյալ տարի Բայդենը Կոնգրեսում սատարել է երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությանը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը ու ԱՄՆ-ում ոգեկոչման անհրաժեշտությունը:

Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նա կոչ է արել ցեղասպանությունը լիովին ճանաչել և խոստացել է աջակցել դրա ճանաչմանը: Այնուհետև նա ասել է. «Եթե մենք լիովին չենք ընդունում, ոգեկոչում և մեր երեխաներին տեղեկացնում ցեղասպանության մասին, ապա «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց իմաստը»:

Հայտարարությունում հիշեցվում է նաև, որ Օբամա-Բայդենի վարչակազմը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ հումանիտար օգնություն է տրամադրել: Երբ 2020-ի սեպտեմբերին վերսկսվել է հակամարտությունը, Ջո Բայդենը կոչ է արել Թրամփի վարչակազմին ավելի ակտիվորեն զբաղվել խաղաղ լուծման փնտրտուքներով և պահանջել, որ այլ պետություններ, ինչպիսիք են Թուրքիան, հեռու մնան հակամարտությունից:

Քաջարան համայնքի Փուխրուտի եկեղեցու վերակառուցմանը նեցուկ եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Անկախության 200-ամյակը կարևոր և խորհրդանշական տոն է Ուրուգվայի համար. Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի դեսպանին Այդ փաստաթուղթն ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները. Սերժ Սարգսյանը՝ Վաշինգտոնյան պայմանագրի մասին Երեխաների դրական էմոցիաները մեր ամենաթանկ արժեքն են․ մեր թիմը դրանք ապրում է ու կիսում արդեն 30 տարի․ Ալիկ Ալեքսանյան Երիտթուրքներն էլ էին ասում, թե նոր էջից են սկսում. Արմեն Մանվելյան Այն ինչ կատարվում է Հայաստանի սոցցանցերում, պատկերում է մեր հասարակության մի մասին․ Արշակ ԿարապետյանՀայաստանի Հանրապետությունն ունի 2 ոտք՝ Սյունիքը եւ Արցախը․ Նաիրի Սարգսյան Վատիկանը կկառուցի արևային էլեկտրակայան դառնալով աշխարհում առաջինը, որը կհասնի ածխածնային չեզոքության Արդյունաբերական երկիրը դարձնում են ծառայություններ մատուցող. Ատոմ Մխիթարյան Իշխանությունը՝ կադրային ցայտնոտի մեջ է Իշխանությունները շտապում են դատել Միքայել Սրբազանին Փաշինյանն ու Ալիևը նույն գործով են զբաղված «Թրամփի ճանապարհը»՝ հարված Հայաստանին ու Իրանին Դանիելյան. Հայաստանի իշխանությունները մտահոգված են Կարապետյանի քաղաքական ներուժով Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում. Վահե Հովհաննիսյան Այն մասին, թե ինչ հիմնական նպատակով էին օտար ուժերը Փաշինյանին բերել իշխանության, և ինչու են հիմա շարունակում նրան ատամներով պահել․ Ավետիք Չալաբյան Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը՝ քրիստոնեության պաշտպանների կալանավորման կիզակետում Բաքվում հստակ գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու. «Փաստ» Մտահոգիչ ու անորոշ վիճակ՝ անշարժ գույքի եւ հիպոթեքային ոլորտներում. «Փաստ» Տասնյակ պատանիների հայաստանյան ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. «Փաստ» Փաշինյանի նոր «դիվանագիտությունը»․ հրաժարում ձգձգումներից և վստահության շեշտադրում «Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է». «Փաստ» Երևանում կա՞ն ստորգետնյա գաղտնի թունելներ, և որտե՞ղ են դրանք. «Փաստ» Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ» Իսկապե՞ս Հայաստանում տուրիզմն «ապրում է իր լավագույն ժամանակները». «Փաստ» Ներկա իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք. քաղաքացիԳրանտակերների և արևմտամետների համար ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը արժեք չեն. Մհեր Ավետիսյան «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները Գյումրիում ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությանՎարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով 5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն էՆախագահը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Վուդի Ալենին Մոսկվայի կինոփառատոնին հրավիրելը Քաջարանում նշվեց քաղաքի օրը Փաշինյանը մեր երկիրը դարձնում է Սիրիա և Ուկրաինա. Դավիթ Սարգսյան Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Արցախի հանձնումն այն նպատակն էր, որով սրանք եկել էին իշխանության. Ավետիք Չալաբյան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Ես այդպես էլ չստացա տարվա լավագույն երգիչ մրցանակը». Արսեն Սաֆարյան Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը «Խաղաղության պայմանագիրը» չպետք է լինի մեր արժանապատվության հաշվին. Արեգ Սավգուլյան Մակունցին այլևս դեսպան չեն նշանակի Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը Փաշինյանը փակում է Ղարաբաղյան շարժման էջը Հանրային ճնշումը արդյունք տվեց Այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Փաշինյանի «Իրական Հայաստանը», և ինչու դա ոչ մի կապ չունի իրական հայ ազգի հետ. Ավետիք Չալաբյան Ոսկու գինը կտրուկ անկում է ապրել Նիկոլի օրոք մեր ժողովրդի համար միայն ձախողումներ են. քաղաքացի Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի հերն անիծել է. Մենուա Սողոմոնյան Երկու կոպեկի համար հայրենիքը ծախողները պիտի պատժվեն. Ցոլակ Ակոպյան
Ամենադիտված