Հայերեն


Այլ տարբերակ Բաքուն չի թողել․ Ինչ է սպասվում

Աշխարհ

Բաքուն երկրորդ անգամ չի պահում զինադադարի պայմանավորվածությունը, եւ դա հասկանալի է՝ ինչպես նշել էինք նախորդ հոդվածում, Բաքուն որեւէ պատճառ չունի պատերազմը դադարեցնելու համար, քանի որ չի հասել իր հռչակած նպատակներին։ Մյուս կարեւոր հանգամանքը Թուրքիան է, որը ձգտում է դառնալ հավասար խաղացող Հարավային Կովկասում, որի համար անհրաժեշտ է նրա ներգրավվածությունն այսպես կոչված կարգավորման գործընթացում։ Բացի այս հանգամանքներից, Բաքուն հայտարարում է, որ իր կորուստների մասին կխոսի պատերազմից հետո, եւ այս ընթացքում, երբ Ադրբեջանում մեծանում են խուճապային տրամադրությունները, դիակների դուրսբերումն ավելի կխորացնի այդ խուճապը։ Ապշերոնյան հանցախմբի պարագլուխը ցանկանում է կորուստների մասին խոսել «հաղթանակի» համատեքստում, դրանք արդարացնելու համար։

Զինադադարի պայմանավորվածությունից անմիջապես հետո Բաքվի ԱԳ նախարարը խոսել է Թուրքիայի իր գործընկերոջ հետ, որի ժամանակ շնորհակալություն է հայտնել Անկարայի դիրքորոշման համար։ Դա նշանակում է, որ Թուրքիան ըմբռնումով է մոտենում զինադադարի պայմանավորվածությանը, միաժամանակ պատերազմը շարունակելու խոստումով։ Իր հերթին, Բաքվի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ զինադադարը չի նշանակում, որ պատերազմը չի շարունակվելու, եւ իրենք չեն ազատագրելու հողերը։

«Հենց այդ էլ ուզում էինք լսել», արձագանքել է ՀՀ ՊՆ խոսնակը: Իր հերթին, ՀՀ ԱԳՆ-ը տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ: Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ»:

Ալիեւը նույնպես խոստովանել է զինադադարը խախտելու հանգամանքը, ասելով, թե իրենց փորձում են ստիպել դադարեցնել պատերազմը։ Խաղաղություն պարտադրելու նախորդ երկու փորձերն, այսպիսով, ապարդյուն են անցել; Ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը երրորդ եւ վերջնական պարտադրանքի համար, բացի զինված ուժերի հնարավորություններից։ Դրա համար կան մի շարք հանգամանքներ՝ Ադրբեջանի եւ ահաբեկության նույնացումը, որը տարածում գտավ ոչ միայն միջազգային ԶԼՄ-ներում, այլեւ պաշտոնական մակարդակներում, Արցախի միջազգային ճանաչման գիծը, հայկական դիվանագիտության կողմից հայկական հաղթանակի լայն ընդգրկման՝ Ռուսաստան-Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունների թնջուկում համարժեք պատկերացումը եւ այլն։

Սակայն այս պայմաններում առաջնահերթն իհարկե հայկական զինուժի գործողություններն են, այնպիսի իրավիճակ ստեղծելով, որ բացառվեն պատերազմի հետագա հնարավորությունները։ Այլ տարբերակ Բաքուն չի թողնում։

Վաղը ՄԱԿ Անվտանգության խորհրդի փակ նիստում քննարկվելու է Ղարաբաղի հակամարտությունը։

Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել է«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ահազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում ենԵկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշանները, որոնք կհարստանան ապրիլին 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) «Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում». Արթուր Աբրահամի գրառումը՝ հոր մասին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր» Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Ի՞նչ օգնություն է Հայաստանն ուղարկել Գազայի բնակչությանը Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ամենադիտված