Պարգև Սրբազանը զինվորական հոսպիտալում հանդիպել է վիրավոր զինվորներին
ՀասարակությունՀայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հերթական անգամ այցելել է զինվորական հոսպիտալ և հանդիպել այնտեղ բուժվող վիրավոր զինվորների հետ: Այս մասին տեղեկացանք Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի «Ֆեյսբուքի» էջից:
Պարգև Սրբազանն աղոթք է բարձրացրել առ Աստված նրանց շուտափույթ ապաքինման համար, բուժանձնակազմին էլ մաղթել է ուժ ու կորով իրենց առաքելության մեջ։