Հայերեն


Բար­բա­րոս­նե­րը. թուրք-ադր­բե­ջա­նա­կան հրո­սակ­նե­րի հա­մար ընդ­հան­րա­պես ոչ մի մար­դա­սի­րա­կան կա­նոն չի գոր­ծում․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատմության գրեթե բոլոր փուլերում տեղի են ունեցել պատերազմներ, երբ պետությունները դրանց միջոցով փորձել են լուծել իրենց աշխարհաքաղաքական և ռազմական խնդիրները։ Հաճախ են նաև այն դեպքերը, երբ բռնապետներն իրենց ֆանտաստիկ ծրագրերն իրականություն դարձնելու համար դիմում են ագրեսիվ պատերազմի։ Արցախում ընթացող ռազմական գործողությունների դեպքում գործ ունենք այսպիսի երևույթի հետ։ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն իր նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու համար Ադրբեջանին պարտադրում է շարունակել ագրեսիան Արցախի նկատմամբ։

Եվ չնայած ապրում ենք 21-րդ դարի քաղաքակրթության պայմաններում, երբ մարդասիրական չափորոշիչները պատերազմական իրավիճակում ավելի են կարևորվում, թուրք-ադրբեջանական հրոսակների համար ընդհանրապես ոչ մի մարդասիրական կանոն չի գործում։ Նրանք լիովին բարբարոսական գործելակերպ են որդեգրել՝ առաջնորդվելով միայն քանդելու և ոչնչացնելու մոլուցքով։ Նրանք անընդհատ կրակի տակ են պահում Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Հադրութը և այլ բնակավայրեր՝ թիրախավորելով քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Արգելված կասետային զենքերի կիրառման պայմաններում զոհեր են գրանցվում քաղաքացիական բնակչության շրջանում, շարքից հանվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, վնասվում է քաղաքացիների գույքը։ Եվ այս հարցում Ադրբեջանն ընդհանրապես միջոցների առջև խտրություն չի դնում։

Ադրբեջանական բանակի կողմից ռմբակոծվում են մշակութային և հոգևոր կոթողները, ինչպես Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Հրթիռների տարափի ներքո են հայտնվում նաև դպրոցները, ծննդատները, հիվանդանոցները և կենսական կարևորություն ունեցող այլ օբյեկտներ։ Այսպիսի բարբարոս գործելակերպը նստած է թուրքական մենթալիտետում, և պետք չէ զարմանալ, որ նրանք առաջնորդվում են իրենց միջնադարյան բնազդներով, երբ գազանաբար սպանում էին մարդկանց, ամայացնում բնակավայրերը և անխնա թալանում։ Թուրքի կերպարն, ըստ էության, չի փոխվել, և պատահական չէ, որ նրանք պատմության ընթացքում ասոցացվել են դաժանության, չարի, սուգ ու ավերի հետ։

«Այստեղով թուրքեր են անցել» թևավոր արտահայտությունը կենսունակ է նաև մեր օրերում։ Մի՞թե այլ բան կարելի էր սպասել քնած մարդուն կացնահարողից, խաղաղ ցուցարարների վրա դանակներով և մուրճերով հարձակվողներից, ծերերին դաժանորեն խոշտանգողներից, իհարկե, ոչ։ Նրանք ինչպես հանցագործ ահաբեկիչներ եղել են, այնպես էլ մնացել են։ Թուրք-ադրբեջանական տանդեմի բարբարոսական քայլերը համեմատելի են միայն Իսլամական պետության ահաբեկիչ զինյալների գործելակերպի հետ։ Եվ այս հարցի շուրջ հետաքրքրական է հատկապես գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Րաֆֆու հետևյալ բնորոշումը. «Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա»։

Հստակ երևում է, որ այսպիսի վայրագություններով Ադրբեջանը և Թուրքիան փորձում են լուծել Արցախի հայաթափման խնդիրը այնպես, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանի հայության հետ։ Եվ պատահական չէ, որ աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը վերջերս զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Ադրբեջանին «շնորհվել» է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում, և 10-րդ` ժխտողականություն աստիճանները։

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով Թուրքիայի ու Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքերն ընդդեմ Արցախի քաղաքացիական բնակչության, խախտում են Ժնևի կոնվենցիան ու հանցագործություն են գործում։ Իսկ, ինչպես գիտենք, անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում։ Թուրքիան այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել 1915 թվականին Հայոց ցեղասպանության իրագործման համար։ Եվ, մեծ հաշվով, այս պատերազմը ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության շարունակությունն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Kamaz»-ը. կա 2 տուժած Նեթանյահուն ինքնին խնդիր է դարձել․ Դանիայի վարչապետ Ֆրանսիան շարունակում է վճռականորեն աջակցել Ուկրաինային. Մակրոն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին մտածելու կարիք դեռ չկա․ Թրամփ Թրամփը հայտարարել Է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման մասին Պակիստանը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել հարաբերությունները Հայաստանի հետԱլլա Պուգաչովան հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից․ Spletnik «Լիվերպուլը» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ․ հրավերն ընդունվել է Սամվել Կարապետյանի գործը` վճռորոշ Հայաստանի ապագայի համար․ InDepthNews Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի. Արմեն ՄանվելյանԹրամփի բանավոր խոսքը երաշխիք չէ, ուժային ներկայություն է պետք. Ավետիք ՉալաբյանBRICS-ի ղեկավարները պետք է աջակցեն Պուտինի և Թրամփի խաղաղության ձգտմանը. Աբրահամ Հովեյան Իշխանության մի թևը չգիտի, թե ինչ է անում մյուսը ԱՄՆ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանը սրում է հարցը Պաշտպանության նախարարությունը կրկին խաբում է հանրությանը Դատարանը շտապում է Միքայել Աջապահյանի հարցում Զոհերի մայրերի պայքարը` մեզ օրինակ ու առաջնորդ. Դավիթ ՍարգսյանՉուվաշիայում մտածել են, թե ինչպես միաժամանակ աճեցնել գայլուկ և ստանալ արևային էներգիա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա է հայտնաբերվել Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը Արարատ-Արմենիան նոր հարձակվող ունի. պաշտոնական ՌԴ-ում «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել Աշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The TelegraphԱդրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա Կայսրությունների մեծամտությունը Իսպանիայում անտառային հրդեհների զnhերի թիվը հասել է 3-ի Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա. Տոկաև Քայլի Ջենները Լոս Անջելեսում անցկացրած երեկոյան զբոսանքի ժամանակ հիացրել է համարձակ կտրվածքներով զգեստովՏավուշում 41-ամյա տղամարդը զբաղվել է ապօրինի ծառահատումներով (տեսանյութ) Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված Վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ. Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետինԲենզինի բորսայական գները կրկին բարձրացել են երկօրյա անկումից հետո Կապանում «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Volkswagen»-ին, ապա էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրшվորներ Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿ Ցավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված