Հայերեն


Հայաստանի դերի փոփոխությունը ռեգիոնում այլընտրանք չունի

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 5 օրում 1915 թվականի արդեն երրորդ հիշատակումը հայոց ողբերգությունը իբրեւ Թուրքիայի առջեւ Կովկասում պատնեշ օգտագործելու մարտավարություն է: Կա՞ «հայի հաշվին հայի դեմ» գործելաոճը խափանելու եւ դիվանագիտական ընթացքը հայանպաստ դարձնելու որեւէ միջոց: Այլ կերպ ասած` հնարավո՞ր է շեղվել շուրջ երկու դար տեւող կործանարար ուղուց

Մեծ Եղեռնի հիշատակման ձեւից եւ հանգամանքներից վեր կանգնելով փորձենք սառը դատողությամբ գնահատել, թե որն էր պատճառը, որ ստիպեց հարգարժան նախագահ Պուտինին հրապարակավ խոսել 1915 եւ նույնիսկ 1988 թվականների հայերի ողբերգության մասին:

Մինչ այդ հիշենք, որ ՌԴ նախագահը հրաժարվում է 1915-ը որակել «ցեղասպանություն» եզրով: Նկատի ունենանք նաեւ, որ հեռավոր 1995-ին դեռեւս ելցինյան Պետդումայի կողմից Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու խորապատկերին ռուսական պետական մեքենան այժմ քարոզում է հայերի ցեղասպանության կտրական ժխտում՝ որպես կանոն թուրքական եւ «ադրբեջանական» պնդումների անդադար եւ լայն հանրայնացման միջոցով:

Նշենք նաեւ, որ Դմիտրի Մեդվեդեւի կառավարությունը արգելափակեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ՌԴ Պետդումայի օրակարգ տեղափոխելու գործընթացը:

Ահա այս պարագային է հնչում նախագահ Պուտինի էքսկուրսը դեպի պատմության արյունոտ էջեր: Շատերը Վալդայ ակումբի ժողովին արտասուք են նկատել մեծ տերության ղեկավարի սկանդինավյան սառը հայացքի մեջ:

Ինչու այդքան հույզեր

Շատ պարզ պատճառով: Պատճառի անունն է ազգային աղետ: Խոսքը երկրագնդի ցամաքի մեկ յոթերորդի մասին է, որը սառը պատերազմի ռեւանշի ճանապարհին 2015-ին ստիպված էր վերածվել թուրքական քաղաքականության «սելի հինգերորդ անիվի»:

Ինչպես եղավ աղետը

Իբրեւ իր հակաարեւմտյան խաչակրաց արշավանքի գլխավոր դաշնակից Թուրքիային ընտրած Ռուսաստանը նախ Սիրիայում, այնուհետեւ Լիբիայում բախվեց դաշնակցի կատաղի ռեգիոնալ դիմադրությանը: Երկու տեղում էլ երկրի ղեկավար Ռեջեբ Թայյիբ Էրդողանը ընտրել էր էթնիկ թուրքերի հումանիտար իրավունքների պաշտպանության պատրվակը: Իբրեւ էքսպանսիայի ռազմավարական հիմք օգտագործվում է մի ամբողջ ծաղկեփունջ. օսմանյան ժառանգությանը վերատիրանալու, իսլամի համաշխարհային զարթոնքը գլխավորելու եւ համաթուրքական համերաշխության կիզակետ դառնալու գաղափարը՝ ռազմական բիրտ եւ լեզվական-գաղափարային փափուկ ուժի զուգորդման մարտավարությամբ:

Որն է Ռուսաստանի ներկայիս վիճակը

Առանձին-առանձին՝ միջազգային ասպարեզում թուրք եւ իբրեւ Կովկասում Հայաստանի փոխարինիչ «ադրբեջանական» խաղաքարտերը ընտրած Մոսկվան արդեն 2016-ին բախվեց բուն Կովկասում իր ծրագրերին Անկարայի թաքուն «հարելուն»: Այդ ժամանակ վարչապետ Մեդվեդեւը ընդամենը ենթադրություններ էր անում Ապրիլյան պատերազմում Թուրքիայի դերակատարության վերաբերյալ:

2020-ի Տավուշում արդեն Անկարան ոչ մի կասկած չթողեց, որ հիմնովին հեծել է Արցախը հայաթափելու Լավրովի ռուսական պլանը: Այդ պլանը Մոսկվան ընտրել էր Կովկասում Բաքուն «վերագտնելու» միջոց:

2020-ի սեպտեմբերին թուրքական էքսպանսիան դեպի «ռուսական» Կովկաս ստացավ պատերազմական բնույթ: Ընդ որում, Մոսկվան որեւէ նշան չցուցաբերեց Լավրովի պլանից հրաժարվելու ուղղությամբ: Ընդհակառակը, նախարար Մնացականյանի մոսկովյան երկրորդ այցելության հաջորդ իսկ օրը Սերգեյ Վիկտորովիչը Հայաստանին ուլտիմատում ներկայացրեց Սիմոնյան-Բաբայան հայտնի զույգի խանդավառ մասնակցությամբ:

Քստմնելի բեմականացման նպատակը իր պլանի վերջին մոդիֆիկացիան հրամցնելն էր, որ արդեն ոչնչով չէր տարբերվում Բաքվի դիրքորոշումից. Ոչ մի անկախ ստատուս, ոչ մի հանրաքվե, ոչ մի ավտոնոմիա, միայն ռուսական դիտորդների ներկայություն:

Այս դիրքորոշումն է, որ իրենից Ռուսաստանի ազգային աղետ է ներկայացնում: Նախ այն անիրագործելի է Ալիեւի ռեժիմի պարագային, երկրորդը՝ Բաքուն ռուսական լավրովյան պրոտեզների կարիքը չի ունենալու, երրորդը՝ դրան ընդդիմանալու է Անկարան: Վերջինս դրա համար չէր միացել Լավրովի պլանի իրականացմանը, որպեսզի արդյունքում «բորտից» դուրս մնա:

Այստեղ է, որ նախագահ Պուտինին պետք եղավ հայերի ողբերգությունը եւ ինքնապաշտպանությունը իբրեւ արցախյան «կարգավորման» շրջանակներից Թուրքիային դուրս թողնելու վերջին միջոց: Կովկասից դուրս թողնելու՝ Լիբիա-Սիրիա-այլուր շղթան խզելու միջոց:

Հայերին պե՞տք է հետաքրքրի Ռուսաստանի աղետը

Հարց է ծագում. ինչու Երեւանի պաշտոնական դիրքորոշումը եւ մամուլով զանգվածաբար մշակվող հասարակական կարծիքը բացառում են Թուրքիայի մասնակցությունը: Ո՞րն է այդ դիրքորոշման պրագմատիկ, ոչ հուզական արժեքը: Ինչ է, առանց Թուրքիայի անմիջական մասնակցության Մոսկվան հրաժարվելո՞ւ է Լավրովի պլանից, ավելի ճիշտ է իհարկե ասել՝ ուլտիմատումից, վերջնագրից: Ո՛չ անշուշտ: Ապա՞:

Կարելի է, իհարկե, ենթադրել, թե հայկական վերնախավը ինչ-ինչ շարժառիթներով նվիրված է ռուսական շահին ավելի, քան որեւէ այլ բանի, թե հանրությունը մինչեւ ուղն ու ծուծը ռռւսապաշտ է: Այլ բան ենթադրել հնարավոր չէ, քանի որ խնդրի կարգավորմանը Թուրքիայի Հանրապետության անմիջական մասնակցությունը լայն հորիզոն է բացում Հայաստանի առջեւ՝ իր միջազգային սուբյեկտությանը վերջապես տիրանալու իմաստով: Բնականաբար ոչ Մոսկվայի կլիենտի կարգավիճակով:

Հայկական նախաձեռնության դեպքում էապես կփոխվի Թուրքիայի դերակատարությունը: Իրանը եւս ստիպված կլինի խորապես մտահոգվելու իր հայկական քաղաքականությամբ, եթե այդպիսին իհարկե կա: Արմատապես փոխվելու է Կովկասի քաղաքական կոնֆիգուրացիան եւ դրանում Հայաստանի դերակատարությունը: Այժմ այն հանգում է Ռուսաստանի շահերի սպասարկմանը: Հետեւությունները ակներեւ են:

Թանկ արժեցող հնարավորություն

Այս դիվանագիտական հնարավորություններից, որոնք ընձեռվել են բացառապես կատաղի հայ դիմադրության շնորհիվ, չօգտվելը նույն, թող ներվի, պրիմիտիվ գավառականությունը կլինի, ինչ 2003-ին Վրաստանում չմիջամտելը, ինչ 2009-ին «հարեւանների հետ զրո խնդիր» թուրքական ծրագրին հայկական առաջնորդող շունչ չհաղորդելը, ինչ 2015-ին Սիրիայում ընդդեմ ահաբեկիչ թուրքի եւ հանգամանքներից կախված՝ ընդդեմ զենք առաքող հրեայի ռազմական ուժով հանդես չգալը:

Ընդգծենք մեկ անգամ եւս, որ առանց հայ զինվորի անձնազոհ սխրանքի այս կարգի արմատական դիվանագիտական քայլը հնարավոր չէր լինի: Վճռորոշն այստեղ այն է, որ հայ արյունը թափվել է ոչ յաթաղանից: Ընդհակառակը, թուրքն է հիմա Էրդողանի պատկերակերպը օգտագործելով՝ «սրի մնացուկ»: Հայ սրի: Հայի արյունը ջուր չէ եւ չպիտի վատնվի ԼՏՊ-ՌՔ-ՍՍ դիսիդենտա-կոմերիտական եռյակի ոգով:

Հարց կծագի. Թուրքիան՝ ենթադրենք, Իրանը նույնպես, իսկ Ռուսաստա՞նը ինչ անի հայկական դիվանագիտական առաջխաղացման դեպքում: 1921-ի մեղքը իր վիզը: Կովկասում մնալու այդ երկրի միակ շանսը Հայաստանի ձեռքին է, ինչը պատերազմի մեկ ամիսն անցած Մոսկվայում հրաշալի պատկերացնում են: Հիշել են Սումգայիթը: Ուլտիմատումով հանդես եկած նախարար Լավրովը «բյուլետեն» է վերցրել, նմանվելով Վլադիմիր Վիսոցկու հայտի երգի պերսոնաժին:

Մոսկվայում ամեն ինչ հասկանում են, անշուշտ: Մնում է հաղթահարեն հայի հանդեպ իրենց հազարամյա էդիպյան կոմպլեքսը: Իմպերիաները մնում են կամ գնում հայի ձեռքով: Սա ճակատի ու թիկունքի ազգային միասնությամբ ամրագրված քաղաքակրթական զենք է, որից կարելի է օգտվել թե՛ մակընթացության, թե՛ տեղատվության պայմաններում: Այն պիտի բանեցվի անհապաղ, Երեւան-Անկարա-Բաքու-Մոսկվա ձեւաչափի առաջարկությամբ:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am

Առավել թարմ և օպերատիվ նորությունների համար այցելեք՝ Medialur.info
 
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» 24 ժամ ջուր չի լինելու Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով«Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Հրդեհ Ալաշկերտ գյուղում Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՊուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԵրբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում հնդիկ է անհետ կորել Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունըԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանՄյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոց
Ամենադիտված