Հայերեն


Երևանն ու Մոսկվան մերժեցին Թեհրանի առաջարկը

Քաղաքականություն

Հայաստանը մանրամասն կուսումնասիրի իրանական կողմի նախաձեռնությունը, Երեւանում ընդունելով Իրանի նախագահի բանագնաց, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչիին, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է Իրանի դերը ռեգիոնալ կայունության եւ խաղաղության հարցում, միաժամանակ տեղեկացնելով հոկտեմբերի 30-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման եւ այդ ձեւաչափում աշխատանքը շարունակելու մասին:

Այլ կերպ ասած, Երեւանն առնվազն այս փուլում քաղաքավարի մերժել է Իրանի առաջարկը, կամ դրա առնվազն այն հատվածը, որը վերաբերում է ձեւաչափի փոփոխությանը: Իսկ այն, որ Իրանի նախաձեռնությունն ունի այդպիսի բաղադրիչ, հայտարարել է Արաղչին նախօրեին Մոսկվայում: Նա նշել է, որ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունն, ու Իրանն առաջարկում է ռեգիոնալ երկրների ձեւաչափ:

Երեւանը բոլորովին չի մերժում ռեգիոնալ երկրների, առավել եւս Իրանի հետ քաղաքական-դիվանագիտական աշխատանքը, սակայն Կովկասի ռազմա-քաղաքական միջավայրը Հայաստանի համար անհրաժեշտ է դարձնում անվտանգային բազմաշերտ մեխանիզմների ապահովումը, որտեղ առանցքային դեր ունեն ոչ միայն Ռուսաստանը՝ որպես դաշնակցային պետություն, այլ նաեւ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Հետեւաբար, Հայաստանն ինչպես չի կարող նրանց հետ աշխատել Իրանի հաշվին, այնպես էլ Իրանի հետ չի կարող աշխատել Վաշինգտոնի ու Փարիզի հետ աշխատանքի հաշվին:

Արաղչին Երեւան է ժամանել Մոսկվայից: Նախօրեին անդրադառնալով արցախյան հարցին, ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ պետք է դադարեցնել կրակը եւ «Մինսկի խմբի համանախագահների մշակած առաջարկների հիման վրա նստել բանակցության՝ այդ թվում Մինսկի խմբի մյուս անդամների մասնակցությամբ, որոնց շարքում է նաեւ Թուրքիան ու եվրոպական մի շարք այլ երկրներ, գտնել Հայաստանի եւ Ադրբեջանի շահի միջեւ հավասարակշռված կոնսենսուս»: Պուտինը նշել է, որ դա հնարավոր է:

Պուտինը փաստացի խոսում է այն մասին, որ քաղաքական գործընթացը պետք է ծավալվի առկա ձեւաչափի համատեքստում, ինչը նշանակում է, որ ձեւաչափի փոփոխության իրանյան առաջարկը կամ Աստանայի եռակողմ մոդելի առաջարկը ՌԴ համար ընդունելի չէ: Եթե փոխվում է ձեւաչափն ու հաստատվում ռեգիոնալ տարբերակ, ինչն առաջարկում է Թեհրանը, ապա այդ ձեւաչափում Թուրքիան ու Իրանը գործնականում հավասարվում են Ռուսաստանին մի գոտում, որտեղ նա չի թաքցնում իր առաջնայնության հավակնությունը:

Ընդ որում, Մինսկի եռանախագահության ձեւաչափում թեեւ համանախագահների միջեւ կա հավասարություն, սակայն ակնառու է նաեւ, որ կա որոշակի չբարձրաձայնվող կոնսենսուս այն հանգամանքի շուրջ, որ լինելով ռեգիոնից հեռու՝ ԱՄՆ ու Ֆրանսիան առանցքային դեր տալիս են Ռուսաստանին, եթե Մոսկվան չի փորձում իհարկե այդ դերը շրջել հենց իրենց դեմ: Եվ այդ իմաստով հատկանշական է նաեւ, որ պատերազմի սանձազերծումից հետո երեք համանախագահ երկրների նախագահների հայտարարության մեջ ընդգծվում էր Ռուսաստանի առանցքային դերը:

Շարունակություն...

Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄանրամասներ՝ Տավուշում ականի պայթյունից վնասվածք ստացած զինվորի առողջական վիճակիցՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿԱրշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուցՔաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի գներն այս պահինԼա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր ՏեբասԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԽոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիԲերման ենթարկվածների թիվը՝ 17:00-ի դրությամբԿոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԿարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է
Ամենադիտված