Հայերեն


Ինչո՞վ են տարբերվում կանայք «կնանիքից»

Life

Կան կանայք, և կան կնանիք: Նրանց միջև տարբերությունն այնքան ակնհայտ է, որ երբեմն չես հավատում, որ նրանք միևնույն սեռին են պատկանում: Ցավոք, մեր հասարակությունում «կնանիք» շատ են: Այս մասին գրում է soulpost.ru կայքը:

Եվ այսպես, ինչպես են կանայք տարբերվում «կնիկներից»:

Կնիկը տարված է հարաբերություններով: Ընդ որում, բոլոր: Այս կյանքում նրա միակ ֆունկցիոնալ խնդիրը պատկանելն է՝ տղամարդուն, երեխային, ընտանիքին: Եթե նա մինչև 30 տարեկանը չի ամուսնանում, վերջ. Դա ողբերգություն է, նա դադարում է իրեն մարդ զգալ: Փոխարենը, եթե այդ հիասքանչ բանն իր հետ տեղի է ունեցել, և որևէ տղամարդ ամուսնացել է նրա հետ, ուրեմն նա աշխարհի տիրակալն է:

Կինն ազատ է: Հարաբերությունները նրա համար կարևոր են, բայց կենսական անկյունաքարային անհրաժեշտություն չեն: Նա իրեն թույլ է տալիս ընտրել իր սրտի և հոգու տիրակալը դառնալու թեկնածուներին, ընկճախտի մեջ չեն ընկնում, եթե հարաբերություններն ավարտվում են կամ անցնում մեկ այլ մակարդակ: Նա կարողանում է զգուշորեն ներս թողնել իր կյանք որևէ մեկի ու նույնքան հեշտությամբ էլ հանել իր կյանքից:

Ամուսնությունից ավելի «կնիկը» կենտրոնացած է, թերևս, մայրության վրա: Երեխան նրա համար մեդալ է, հաղթական ավար, աստղ, «ես որպես կին՝ կայացել եմ» թեզի վկայություն, ապահովագրություն ամուսնության մեջ: Նա երեխային որպես հատուկ զենք օգտագործելով՝ փորձում է առանձնահատուկ հարաբերություններ ստանալ ամուսնուց, հասարակությունից, պետությունից: Եվ երանությամբ միաձուլվում է երեխայի հետ: Չունենալով հոգեբանական պաշտպանության մեխաանիզմներ՝ երեխան նրա համար հիանալի տարբերակ է սեփական կյանքը փոխելու համար: Նա ՄԱՅՐ է, և դրանով ֆունկցիոնալն ավարտվում է:

Կնոջ համար մայրությունը նրա կյանքի դերերից ու աստիճաններից մեկն է: Երջանիկ, գրավիչ և երբեմն բարդ կյանքի հերթական աստիճանը: Մայր դարձած կինն ավելի փափուկ է դառնում, նրա մեջ նկատվում են նոր գեղեցիկ գծեր, ավելի շատ սեր է ի հայտ գալիս, որը նա պատրաստ է կիսել աշխարհի հետ: Նրա երեխան անհատականություն է, առանձին, ինքնուրույն անհատականություն: Նա հարգում է իր երեխայի ինքնավարությունը, օգնում է նրան ու ուղղորդում, բայց չի ձգտում նրան դարձնել իր մի մասնիկը, կամ ինքը դառնալ նրա մի մասը:

Ուրիշների վրա հույս դնելը «կնիկ» երևույթի կենսական կրեդոն է: Նա ամբողջովին բաղկացած է կարծրատիպերից, շաբլոններից ու ուրիշների կարծիքներից: Վերջինը հատկապես կարևոր է նրա համար և ունի հսկայական ազդեցություն: Նրա համար ամենագրավիչ բանն այլոց կյանքն ու դրանով հետաքրքրվելն է: Նա առանց կանգ առնելու կարդում է տարատեսակ բլոգներում տեղ գտած խորհուրդներ, ինքն է իր ծանոթներին կյանքի դասեր տալիս, ակտիվորեն պրոպագանդում է կյանքի «կնիկական» կերպը:

Կինը միշտ ինքն իր հետ շփման մեջ է: Նա չի վախենում իր զգացմունքներից, գիտի դրանք ու կարողանում է ընդունել ինքն իրեն: Նա ուշադիր է իրեն շրջապատող մարդկանց կարծիքի նկատմամբ, բայց այն իր գործողությունների  ուղեցույցը չի, որովհետև նա այնքան խելամտություն ու ներքին ուժեր ունի, որ կարողանում է տարբերել անհրաժեշտն ավելորդից ու թողնել միայն այն, ինչ իրեն կարևոր ու սրտամոտ է թվում:

«Կնանիք» ագրեսիվ ու կոպիտ են: Նույնիսկ, եթե նրանք, հոգեբանական բազմաթիվ գրքեր կարդալով, ողջ ուժերով փորձում են կանացի ներկայացնել իրենց, իրենց բնույթն ակնհայտ է դառնում շատ արագ, և այն դրսևորվում է նրանց՝ ատելությամբ լի հայացքի մեջ, երբ ռեստորանում ինչ-որ բան իրենց դուր չի գալիս, սոցցանցերում իրենց գաղափարական հակառակորդների հասցեին դույլերով աղբ լցնելու, նրանց վրա հարձակվելու ու հոշոտելու պատրաստակամության մեջ: Նրանց ինքնավստահության պակասը հենց այդ դրսևորումն է ունենում:

Կանայք հանգիստ են, զուսպ ու ներդաշնակ: Նրանք կարիք չունեն ստորացնել ուրիշներին իրենց նշանակությունն ապացուցելու համար, քանի որ առանց դրա էլ ինքնավստահ են: Ուրիշների անզուսպ վարքագիծը տարակուսանք է առաջացնում նրանց մոտ, այլ ոչ թե՝ պատասխան ռեակցիա:

«Կնիկը» հարաբերությունների մեջ է մտնում երկու բանի համար՝ փակել մենթալ անցքերը ու թափահարել «ամուսնացածի» կարգավիճակը: Նրա հասկացողությամբ տղամարդը պետք է կատարի գործողությունների որոշակի քանակ, օրինակ՝ զվարճացնի «կնիկ» կոչվածին, փրկի նրան հենց իրենից, փող տա նրան, նվերներ ու անձնագրի վավերացում ամուսնության մասին, որպեսզի բոլորը տեսնեն՝ ինչքան պահանջված է ինքը: Ինքնին որպես անձ, մարդ՝ տղամարդը նրան հետաքրքիր չէ, և նա ոչինչ նրա մասին չգիտի, կարիքն էլ չունի:

Կինը սիրում է տղամարդկանց: Այո, հենց սիրում է: Տղամարդիկ հետաքրքիր են նրան, գրավիչ են նրա համար: Նա ոգևորությամբ աջակցում է նրանց իրենց սկսած գործերում, և դա անում է ոչ թե նրա համար, որ պահի տղամարդուն իր կողքին, այլ՝ որովհետև նրա համար բնական պահանջմունք է իր տղամարդու ցանկությունը հարգելը:

 «Կնիկն» անընդհատ պայքարում է սիրո համար: Շարունակ վազում է բոլոր այն «բաղադրատոմսերի» հետևից, որոնք սովորեցնում են՝ ի՞նչ անել, որ տղամարդը սիրահարվի, փրկում են հարաբերությունները, փոխվում են այդ հարաբերությունները փրկելու համար, ինչ-որ տակտիկաներ է փորձարկում:

Կինն ինքնին սիրով լի է: Նա սիրում է կյանքը, սիրում է ինքն իրեն ու դրա համար իրեն լիարժեք է զգում՝ անկախ նրանից՝ տվյալ պահին սիրահարվա՞ծ է նրան ինչ-որ մեկը, թե՞ ոչ:

«Կնանիք» ապրիորի դժբախտ են: Նրանք շարունակ բողոքում են, որ բոլոր տղամարդիկ հիմար են, կյանքն անարդար է, իսկ եղանակը՝ զզվելի: Լաց են լինում, բողոքում, բայց ոչինչ չեն անում:

Կանայք ընդունում են իրենք իրենց ու ուրիշներին և քայլեր են ձեռնարկում այն ուղղությամբ, որ իրենց կյանքը լինի հետաքրքիր, հագեցած ու հիասքանչ:

Պատրաստեց 168.am-ը

Զովունիում` հոսանքի խափանում․ Արամ Աբրահամյանի գրառումըՄիջինացված աշխատավարձը բարձրանում է. Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանի նման մարդ չկա․ առողջություն ու շուտափույթ բանտից թող դուրս գա․ հարցումԲարեգործական երեկո մանուկների համար Tashir Arena-ում՝ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, իր 60-ամյակինՊարագլուխը հենց այս պահին Եռաբլուրի ապամոնտաժման անոնսն է անում․ Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ն օգտագործում է անավարտ միջուկային էլեկտրակայանը կանաչ էներգետիկայի համար Զելենսկին մեկնաբանել է ՌԴ-ի hարվածն Ուկրաինայում ադրբեջանական նավթամբարին «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60֊ամյակը Մենք կգանք իշխանության և թույլ չենք տա «Զանգեզուրի միջանցքի» բացում. Ավետիք Չալաբյան ԶՊՄԿ-ի կողմից հովանավորվող «Սյունիք» ՖԱ մանկապատանեկան թիմերում պարապող սաների թիվը մոտենում է 1000-ի Այժմ մենք ունենք իրավիճակ, երբ պրակտիկան առաջ է անցել տեսությունից․ Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» խորհրդի հերթական նիստն այս անգամ Գավառ քաղաքում էր Հայ հասարակության մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղության գաղափարին. Արմեն Խաչիկյան «Երբ աղջիկը իր ոլորտում կայանում է, սկսում են մեկնաբանել, որ ինչ-որ մեկի սիրուհին է». Էլեն Սաֆարյան Փաշինյանը փորձում է անլրջացնել քաղաքական հետապնդումները Շարունակել արարել ու նոր ներդրումներ կատարել Հայաստանում, իսկապես հերոսություն է հարկատուների կողմից․ Նաիրի Սարգսյան ՀՀ իշխանությունների ու Ադրբեջանի քաղաքականության մասին Եկեղեցու նկատմամբ. Արման Թաթոյանն ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրել Մեր երկիր կրկին ներթափանցում են տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան Արթուր Խաչենցը հարսանիքից հետո ֆոտոշարք է հրապարակել Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղում կայացավ «Երիտասարդները հանուն երիտասարդների» միջոցառումը․ Հայաքվե Արա Մկրտչյանը վերանշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում Գահը կհանձնվի ուրիշի. ինչ ցույց տվեց Նարեկ Կարապետյանի պատմած առակը Գազ չի լինի օգոստոսի 20-ին, 21-ին, 22-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում Ռուս հետախույզներին ԱՄՆ-ից տեղափոխո՞ւմ են Հայաստան և Ադրբեջան Իրանի նախագահը գալիս է պատասխանների հետևից 30 տարվա քրտինքն ու արյունը սրանք գցեցին ջուրը. քաղաքացի Արցախի մասին խոսող ցանկացած հայի որակելու են որպես «խաղաղության թշնամի». Մենուա Սողոմոնյան Այս իշխանությունը մաս-մաս ծախում է մեր հայրենիքը. Ավետիք Չալաբյան «Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է. նա 62 օր է՝ գտնվում է ապօրինի կալանքի տակ». Հայտարարություն Միջանցքը երբեք անվտանգություն չի երաշխավորելու. Հրայր Կամենդատյան Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում 10-ամյա տղան մաhացել է Հայաստան. ժողովրդավարությո՞ւն, թե՞ կառավարվող ճգնաժամ․ ինչ է թաքնված կալանքների ու պայմանագրերի հետևում Պատիվ ունեցա «ՀայաՔվե» անդամության վկայականներ հանձնել երեք տասնյակի մոտ պայքարի ընկերների, շատ արժանավոր և սիրելի մարդկանց․ Ավետիք Չալաբյան Ստոկհոլմի արբիտրի վճիռը պարտադիր է. կառավարությունը լռում է «Որ իմ ժողովուրդը համերաշխ լինի, երկիրը՝ բարեկեցիկ ու խաղաղ». Ռոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնինCadillac Elevated Velocity: ապագայի շքեղ էլեկտրական ամենագնաց 10 մլն դոլար «Պապիկի» դիմաց. ինչպես թմրանյութերով պատահական վթարը բացահայտեց խոշոր նարկոկարտելի հետքըՋրհեղեղ Չինաստանում. 8 մարդ զոհվել է, 4-ը՝ անհետ կորել Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար Fox News-ը հրապարակել է Մելանյա Թրամփի՝ Պուտինին ուղղված նամակի բովանդակությունը2 ամսում Հայաստանում տեղի է ունենում 3 համերգ` շուրջ 22,000, 31,000 և 41,000 հանդիսատեսով. սա խաղաղության ցնծություն է. ՓաշինյանԱՄՆ-ում արևային էներգիան առաջին անգամ գերազանցել է քամու էներգիային Կենդանակերպի նշաններ. աստղաբանություն և նորաձևություն Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է Ալյասկայում բանակցությունները մեզ մոտեցնում են անհրաժեշտ լուծումներին․ Պուտին Պուտինը պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի. Կալլաս Դու այնտեղ կանգնած էիր ինչպես պատանի երկրպագու. Առնոլդ Շվարցենեգերը քննադատել է ԹրամփինՈսկե գնդակ-2025․ Score90-ը թարմացրել է վարկանիշային աղյուսակը Կարեն Խաչանովը կդառնա Ռուսաստանի առաջին ռակետ Այսօր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի նիստը զովաշունչ Գավառում էր․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված